«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Երեւանում բացված նոր սպա–կենտրոնում գործում է մարոկական բաղնիք (ֆոտոռեպորտաժ)

23:56, 1 հոկտեմբերի

Երեւանի կենտրոնում՝ Պարոնյան 1 հասցեում, այսուհետ նոր սպա-կենտրոն կգործի, որտեղ կկիրառվի Մոսկվայի, Դուբայի եւ Մարոկոյի փորձը:

Belle Femme սպա-կենտրոնի բացումը տեղի ունեցավ այսօր՝ հոկտեմբերի 1-ին:

«Մեր մասնագետները կամ արտերկրից են, կամ վերապատրաստված են արտերկրում: Բժիշկ կոսմետոլոգը, որը նաեւ մաշկաբան է, Մոսկվայում է աշխատել ու վերապատրաստվել: Վարսահարդարներից մեկը Մոսկվայից է, մյուսը դասավանդում է Մոսկվայում: Բերել ենք դրսի՝ Մոսկվայի, Դուբայի ու Մարոկոյի փորձը, որ կարողանանք բարձր որակ ցույց տալ, նորամուծություններ անել: Փորձում ենք լավ որակ տալ ցածր գնով»,- NEWS.am-ին ասաց սպա-կենտրոնի հիմնադիրներներից Ինգա Մուրադյանը:

Սպա–կենտրոնում մատուցվում են մատնահարդարման, դիմահարդարման, վարսերի խնամքի ծառայություններ, բուժիչ եւ հանգստացնող մերսում, տրվում է կոսմետոգոլ-բժշկի խորհրդատվություն: Խնամքի միջոցները բերվում են արտերկրից: Belle Femme-ը մյուս սպա-կենտրոններից տարբերվում է նաեւ իր մարոկոնյան բաղնիքով, որի մասնագետը վերապատրաստվել է Դուբայում:

«Մարոկական բաղնիքում ամբողջ պրոցեդուրան այնպես է արվում, ինչպես Մարոկոյում: Մարմինը պատվում է ձիթապտղի յուղով, հետո հաճախորդը երկար ժամանակ նստում է շոգեբաղնիքում: Դրանից հետո արվում է մաշկի քիսայով մշակում, ապա հաճախորդը եւս մեկ անգամ ցնցուղ է ընդունում եւ մաշկը մշակվում է յուղերով»,- ասաց Ինգա Մուրադյանը:

Բացի մարոկոնյան բաղնիքից, որը միայն կանանց համար է, սպա-կենտրոնի մյուս բոլոր ծառայություններից կարող են օգտվել նաեւ տղամարդիկ: Հիմնադրի խոսքով՝ իրենք փորձել են այնպիսի գնային քաղաքականություն մշակել, որ ծառայությունները մատչելի լինեն բոլորի համար: Ինգա Մուրադյանը սպա-կենտրոնը հիմնադրել է քրոջ՝ Արմինեի հետ: Քույրերը հույս ունեն ապագայում սպա-կենտրոնների ցանց ունենալ:


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել