Երգչուհի Դալիթան իր երկրպագուներին ներկայացրել է նոր երգ, որը կոչվում է «Keep calm and just dance»: Երգի երաժշտության հեղինակը Արա Մանվելյանը է, խոսքերինը՝ Էմմա Ասատրյանը, իսկ գործիքավորումը կատարել է Դավիթ Ջավադյանը:
«Երաժշտության հեղինակի հետ առաջին անգամ եմ համագործակցում: Այս երգի համար առայժմ տեսահոլովակ չեմ նախատեսել: Տեսահոլովակ նկարահանվում է մեկ այլ երգի հիման վրա»,- NEWS.am STYLE-ի հետ զրույցում ասաց Դալիթան:

Դասեր, երաժշտական եւ այլ պարապմունքներ, ձայնագրություններ ու նկարահանումներ: Ահա այսպես է անցնում երգչուհու առօրյան: Ինչպես Դալիթան նշեց՝ օրվա ընթացքում չի հոգնում, քանի որ հաճույքով է անում ամեն բան:
«Ազատ ժամանակ շատ քիչ եմ ունենում, բայց ունենալու դեպքում էլ սիրում եմ կինոներ նայել, հետաքրքիր նյութեր ընթերցել՝ հատկապես տիեզերքի մասին: Նաեւ զբաղվում եմ սպորտով: Շատ եմ սիրում մեծ թենիս»,- ասաց Դալիթան:
Վերջերս Դալիթան նշել է իր տարեդարձը: Հարցին՝ ի՞նչ զգացողություններ ունի՝ մեկ տարով մեծանալով եւ ի՞նչն է նա թողնում անցյալում, երգչուհին պատասխանեց. «Զգացողություններս անբացատրելի են: Մտնում եմ կյանքի մի նոր փուլ: Փակում եմ մի լուսավոր եւ պայծառ դուռ՝ մանկությունս, որտեղից վերցնում եմ գեղեցիկ հիշողություններս եւ փորձը»:
Նրա խոսքով՝ սիրում է երազել, նպատակներ ունենալ, որոնք ոչ հաճախ են իրականանում:
Նշենք, որ բացի երգի պրեմիերայից Դալիթան պատրասվում է թողարկել նաեւ իր ձայնասկավառակը:
Մելինե Տոնոյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 8 հոկտեմբերի
«Ես հրաժարվեցի բոլոր կանանցից հանուն քեզ». Նախկին ամուսնու «զոհերի» ցուցակը զայրացրել է սոցիալական ցանցերը22:38, 8 հոկտեմբերի
Սալմա Հայեկը և նրա կյանքը միլիարդատիրոջ ընտանիքում. շքեղ տներ, 15 միլիարդ դոլար և Ֆրանսուա-Անրի Պինոյի հետ սերը21:33, 8 հոկտեմբերի
«Արհեստական բանականությունը կոչնչացնի մարդկությանը». աշխարհի վերջին պատրաստվող ամերիկացիների գաղտնի աշխարհում20:27, 8 հոկտեմբերի
Իսպանիայի ամենահարուստ կինը խնայողաբար է ապրում՝ չնայած Zara-ի միլիարդներին. Սանդրա Օրտեգայի գաղտնի կյանքը19:40, 8 հոկտեմբերի

19:18, 8 հոկտեմբերի
Casio-ն ներկայացրել է երբևէ արտադրված ամենաթանկ G-Shock-ը՝ 80,000 դոլար արժողությամբ շափյուղայով ժամացույց16:26, 8 հոկտեմբերի
Մարկ Ցուկերբերգի քույրը բացահայտել է իր գաղտնի կիրքը. նա ութ տարի աշխատում է որպես դիջեյ16:04, 8 հոկտեմբերի
Երեք հարս, մեկ սկեսուր ու մեկ մեծ գաղտնիք․ «Հարսների հավաքականը»՝ բեմում15:50, 8 հոկտեմբերի

15:40, 8 հոկտեմբերի
Մայքլ Դուգլասը բացահայտել է իր բուռն անձնական կյանքի գաղտնիքները. սիրային կապեր գործընկերների հետ, դավաճանություններ և սեփական «տիկին Ռոբինսոն»15:16, 8 հոկտեմբերի
Գեղեցկության թագուհին 22 տարեկանում մահացել է կայծակի հարվածից14:34, 8 հոկտեմբերի
Բեն Աֆլեքը անսպասելիորեն պաշտպանել է Ջենիֆեր Լոպեսին և բացահայտել դստեր կողմից իրեն տրված զվարճալի մականունը