«Օսկար», «Էմմի», երեք «Ոսկե գլոբուս» և նույնքան էլ «Գրեմմի»` սրանք այն մրցանակներն են, որոնց արժանացել է բրիտանացի դերասանուհի Քեյթ Ուինսլեթը: Տիտանիկի» աստղն այսօր դարձավ 40 տարեկան:

Ուինսլեթի էկրանային առաջին փորձը եղավ 12 տարեկանում, երբ նա հայտնվեց «Sugar Puffs» ապրանքանիշի գովազդային հոլովակում:
Բացի իրեն մեծ ճանաչում բերած «Տիտանիկ» ֆիլմից` Քեյթը նկարահանվել է մի շարք այլ հայտնի ֆիլմերում` «Մաքուր բանականության հավերժ փայլատակումը», «Երկնային արարած», «Կախարդական երկիր», «Սեր և ծխախոտներ», «Դիվերգենտ», «Ինսուրգենտ» և այլն:
Քեյթ Ուինսլեթը հանդես է գալիս նաև որպես երգչուհի:
Երբ Ուինսլեթը դարձավ հմայիչ Լեոնարդո ԴիԿապրիոյի խաղընկերուհին, հնչեցին կարծիքներ, թե փարթամ մարմնով այդ դերասանուհին այդքան էլ չի նայվում հոլիվուդյան սրտակերի կողքին: Ինքը` Քեյթը, երբեք ուշադրություն չի դարձրել իր արտաքինի մասին հնչող կարծիքներին: «Պլաստիկ վիրահատությունն ու իմպլանտները լավ են այն մարդկանց համար, ովքեր դրանց կարիքն, իսկապես, ունեն, և եթե դա իրոք իրենց օգնում է ավեի լավ զգալ…Բայց երբ դերասաններն են դիմում նման միջամտությունների, նրանք ամբողջ աշխարհի համար դառնում են երևակայելի մարմիններ: Իսկ դերասանությունը, ընդհակառակը, իսկական և ազնիվ լինելու մեջ է: Ավելի լավ է ինձ ճանաչեն որպես գիրուկ Քեյթ, քան թե որպես բարակ փայտիկ»,-ասել է դերասանուհին:
Քեյթն ամուսնացած է միլիոնատեր Նեդ Ռոքնռոլի հետ: Դերասանուհին 3 երեխաների մայր է և իրեն համարում է ընտանիքի մարդ. «Իրական շքեղությունը ժամանակ գտնելն ու երեխաներիդ համար տարբեր պատմություններ ընթերցելն է: Ես միշտ գտնում եմ այդ ժամանակը, ես օրհնված մարդ եմ»,-ասել է նա:

40-ամյա դերասանուհու ստեղծագործական ուղին դեռևս առջևում է, սակայն այս տարիների ընթացքում Քեյթն արդեն հասցրել է կայանալ որպես դերասանուհի, դիմակայել չար լեզուների խոսակցություններին, չկոտրվել ու նայել առաջ:
Ուինսլեթը համոզված է. «Եթե մի օր այնպես ստացվի, որ ես փոխվեմ, իմ կյանքն ու փորձը ինձ կդարձնեն ավելի իմաստուն և դիմացկուն»:
Որպես վերջաբան` առաջարկում ենք դիտել Քեյթին և Լեոյին մեծ ճանաչում բերած «Տիտանիկ» ֆիլմի նկարահանման աշխատանքներից հատվածներ:
Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
13:15, 24 հոկտեմբերի
«Ես գիտեմ, թե որտեղ ես դու». Ջոն Բայդենի որդուն կասկածում են մարմնավաճառուհուն սպառնալու մեջ12:12, 24 հոկտեմբերի
Քիմ Քարդաշյանն առաջին անգամ բացահայտ խոսել է Լյուիս Հեմիլթոնի հետ իր հարաբերությունների մասին. «Ես շատ, շատ երջանիկ եմ»11:19, 24 հոկտեմբերի
3 միլիոն դոլար արժողությամբ Rolex, 200,000 դոլար արժողությամբ Hermès պայուսակ և 7 կարատանոց ադամանդ. Քարդի Բին իր ծննդյան օրը շքեղ նվերներով է պատել ինքն իրեն10:34, 24 հոկտեմբերի
Թափանցիկ ժանյակ և փայլեւն շղթաներ. Քիմ Քարդաշյանը նվաճել է Հռոմը09:00, 24 հոկտեմբերի
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 23 հոկտեմբերի
Երեք ժամ դիմահարդարման և տնային գործերի համար. Ճապոնիայի վարչապետի խոստովանությունը ցնցել է հանրությանը23:00, 23 հոկտեմբերի
Ծննդյանս օրերին ես ինձ երջանիկ եմ զգացել, քանի որ բախտ եմ ունեցել ծնվելու հրաշալի ընտանիքում22:18, 23 հոկտեմբերի
Ջ. Ք. Ռոուլինգ. «Եթե տղամարդը կարող է կին լինել, ապա կանայք գոյություն չունեն»21:25, 23 հոկտեմբերի
«Տատիկներին այժմ գրկախառնվելու թույլտվություն է պետք». սկանդալային գովազդը հանվել է քննադատության ալիքից հետո20:38, 23 հոկտեմբերի
Կարա Դելևինը խոսել է իր աղետալի լեսբիական սեքս-երեկույթի մասին19:27, 23 հոկտեմբերի
Lamborghini-ն` ձեր ուսերին. Balenciaga-ն ներկայացնում է 9,500 դոլար արժողությամբ բաճկոն և գլխարկ՝ ավիատոմսերի գնով16:33, 23 հոկտեմբերի
Փարավոնները չեն լրացրել պահանջվող փաստաթղթերը. Շոտլանդիայի թանգարանը հեռացրել է մումիաները համաձայնության բացակայության պատճառով