Սեպտեմբերի 2-11 Իսպանիայում անցկացվում է երիտասարդական ծրագիր, որին մասնակցում են ներկայացուցիչներ վեց երկրից՝ Իսպանիայից, Իտալիայից, Բելառուսից, Խորվաթիայից, Պորտուգալիայից եւ Հայաստանից։ Յուրաքանչյուր երկիր ներկայացնում է հինգ երիտասարդ։ Նրանք այստեղ են, որպեսզի տեղեկանան եվրոպական մյուս երկրների պատմության, մշակութային արժեքների եւ սովորույթների մասին, պատմեն սեփական մշակույթի մասին, ինչպես նաեւ ծանոթանան մեթոդներին, թե ինչպես են Իսպանիայում իրականացնում աղբի, թղթի վերամշակումը եւ ինչպես կարելի է այդ մեթոդները կիրառել մասնակից երկրներում։
Հայաստանն այս անգամ ներկայացնում են YCCD հասարակական կազմակերպության կամավորները, որոնցից մեկն էլ ես եմ՝ NEWS.am լրատվական գործակալության աշխատակից Դիանա Հովհաննիսյանը։ Քանի որ NEWS.am-ը միշտ էլ տարբերվել է իր գործունեությամբ (ընկերությունն ամեն տարի բարեգործական ակցիա է կազմակերպում Հայաստանի եւ Արցախի երեխաների համար, աջակցում մի շարք սոցիալական ծրագրերի)։, ուստի այստեղ իմ կամավորությամբ եւ հասարակական գործունեությամբ զբաղվելու միտքը միայն խրախուսվեց։
Ծրագրի շրջանակներում առաջին մի քանի օրերի ընթացքում հարկավոր է ծանոթանալ մասնակիցների հետ, իմանալ թե ովքեև են նրանք, ինչ հետաքրքրություններ եւ ավանդույթներ ունեն, ինչ գործունեություն են ծավալում։ Իսկ այս ամենը պատկերացնելու համար պետք է ուսումնասիրել նրանց մշակույթը։ Այս հարցում առաջինն էր հյուրընկալող երկիր Իսպանիան։ Երեկ մենք հնարավորություն ունեցանք տեսնելու անդալուզիական Պադուլ գյուղաքաղաքի գեղեցիկ տեսարժան վայրերը, տեղեկանալու դրա պատմությանը, զարգացման փուլերին, ինչպես նաեւ խոհանոցին։ Խոհարարներ Միգելն ու Խերարդոն մեզ ներկայացրեցին իսպանական խոհանոցին բնորոշ չորս կերակրատեսակ, որոնցից մեկի պատրաստմանն աձնամբ մասնակցելուց հետո, դուրս գրեցի բաղադրատոմսը, որպեսզի ներկայացնեմ ձեր ուշադրությանը։
Կերակրատեսակը կոչվում է Սալմորեկո (Salmoreco)։ Նշեմ, որ այն ունի պատրաստման շատ հեշտ եղանակ, բայց արդյունքում իսկապես համեղ ու յուրօրինակ ուտեստ է ստացվում։ Այսպիսով, պատրաստման համար անհրաժեշտ են հետեւյալ բաղադրիչները՝ լոլիկ, հացի փափուկ խմոր, սխտոր, ձու, ապխտած միս, ձիթապտղի յուղ եւ աղ։
Լոլիկը, հացը եւ սխտորը պետք է լցնել բլենդերի մեջ եւ ավելացնել ձիթապտղի յուղը համեմել աղով եւ հարել։ Ստացված թանձր զանգվածը հարկավոր է լցնել մեկանգամյա օգտագործման տարաների մեջ։
Այնուհետեւ անհրաժեշտ է մանր կտրատել ձուն եւ ապխտած միսը, որոնք պետք է լցնել փոքրիկ բաժակների մեջ։ Իսկ վերջում անհրաժեշտ է մի քիչ ձիթապտղի յուղ ավելացնել։
Իսպանական Սոլերոն պատրաստ է։ Բարի ախորժակ։
Չենք մոռանում նաեւ սելֆի անելու մասին։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
13:20, 2 մայիսի
Քենդալ Ջենները կիսվել է գեղեցկության իր գաղտնիքներով12:56, 2 մայիսի
«The View»-ն քննարկում է այն լուրերը, ըստ որոնց ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը դատավարության ժամանակ «գազեր է բաց թողնում»12:17, 2 մայիսի
Դեմի Մուրը երկրպագուներին հիացրել է իր չծերացող կազմվածքով11:25, 2 մայիսի
Հայտնի է դարձել Քիմ Քարդաշյանի եւ Օդել Բեքհեմ կրտսերի բաժանման պատճառը10:58, 2 մայիսի
Շերը բացատրել է, թե ինչու է մերժել Էլվիս Փրեսլիին10:25, 2 մայիսի
Dj Վակցինան կիսվել է ընտանեկան ժամանցով09:00, 2 մայիսի
ՄԱՅԻՍԻ 2-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:05, 1 մայիսի
Ինստասամկան պատմել է ֆիլերներից հետո առաջացած առողջական խնդիրների մասին22:31, 1 մայիսի
Երկար սեւ զգեստ, առատ աքսեսուարներ. «Միսս Աշխարհ Արմենիա 2021» Միրնա Բզդիգյանի նոր ֆոտոշարքը21:15, 1 մայիսի
Նրբակազմ Մալենան՝ նոր՝ «գունատ վարդագույն» կերպարում20:40, 1 մայիսի
Արհեստական ինտելեկտի նոր սահմանները. «Մահվան հաշվիչը» սարսափելի ճշգրտությամբ կանխատեսում է, թե որքան ժամանակ է ձեզ մնացել ապրելու19:19, 1 մայիսի
Wine Story. Գինու միտումներ 2024. ի՞նչ են խմելու գինու սիրահարները