«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Chanel գարուն -ամառ 2016 հավաքածուի շքեղ ցուցադրությունը Փարիզում

13:35, 7 հոկտեմբերի

Ֆրանսիայի մայրաքաղաքը շարունակում է ուրախացնել զարմանահրաշ ցուցադրություններով: 

Ֆրանսիայում Նորաձեւության շաբաթվա ընթացքում իմպրովիզային պոդիում բարձրացան Chanel նորաձեւության տան մոդելները, որոնք ներկայացրեցին գարուն ամառ 2016 հավաքածուն:

Ինչպես միշտ, Կառլ Լագերֆելդը լայնածավալ ցուցադրություն էր կազմակերպել՝ փարիզյան պալատը վեր էր ածվել օդանավակայանի, որի հյուրերը, սակայն, ոչ մի տեղ չէին թռչում, եւ դրա փոխարեն հաճույքով լուսանկարվում էին գրանցասեղանների մոտ, գեյթերի մոտ եւ էսկալատորների վրա:

Հյուրերը ստիպված էին նստել մետաղական նստարանների վրա, որոնք նույնությամբ կրկնում էին աշխարհի բոլոր օդանավակայաններում դրված նստարանները: Ընդ որում պայմանները բոլորի համար նույնն էին թվում. Համենայն դեպս լուսավոր սրահում փափուկ բազկաթոռներով VIP գոտիներ չէին երեւում:


Տպավորիչ էին ոչ միայն դեկորացիաները, այլեւ բեմադրությունը


Քանի որ Chanel-ի ցուցադրություններում պոդիում որպես այդպիսին չի լինում, իսկ ցանկացած օդանավակայանում մի ամբողջ տասնյակ գեյթեր կան ու անընդհատ այսուայն կողմ վազվզող ու ինչ- որ բան որոնող ուղեւորներ, մոդելները նույնպես սրահում տեղաշարժվում էին նույնքան անկանոն ու արագ: Նրանցից թերեւս արժե առանձնացնել Քայլի Ջեններին ու Կարա Դելեվինին:


Նրանք կարծես հայտնվում էին ոչ մի տեղից ու բառացիորեն բոլոր կողմերից: Ընդ որում աղջիկները դատարկ ձեռքերով չէին ճամփորդում. նոր սեզոնի it-bags –երի դերը,ըստ երեւույթին, բաժին է ընկնելու անիվների վրա շարժվող տարողունակ ճամպրուկներին:


Այս անգամ հաջողված ու երբեմն էլ, ինչպես միշտ, բոլորովին խենթ էր նաեւ բուն հավաքածուն: Լագերդելֆը չի պատճենել ստյուարդեսաների համազգեստը, ինչպես կարելի էր ենթադրել եւ ըստ էության նրանց ոճից ոչ մի մոտիվ չի օգտագործել:
Ասես անփույթ վրձնահարվածներով նկարված դասական վանդակներից սկսած մինչեւ կոկիկ փոքրիկ օդանավեր, որոնք հեռվից հեշտությամբ կարելի էր սովորական «սագի տոտիկների» գունավոր տարբերակ ընկալել. ամեն դեպքում դրանք ուրախ ու գեղեցիկ տեսք ունեին:


Դիզայները ուղեւորների համար նույնպես համազգեստ չի հորինել՝ որոշելով իր երեւակայությանը ազատ թռիչքի հնարավորություն տալ: Ի վերջո, մարդիկ շատ տարբեր հագուստով են ճանապարհորդում՝ մեկը օդանավակայան գնալուց առաջ հագնում է գերհարմարավետ տրենիկներ, մյուսին հարմար է թվում թեթեւ զգեստը, իսկ երրորդն էլ բարձրակրունկ կոշիկներ է ընտրում մինի ձեւաչափով զգեստի հետ:

Այնպես որ Chanel –ի հավաքածուն լի էր ամենատարբեր ձեւերի եւ գույների հագուստով: Կային եւ կոստյումներ, որոնք նման էին 90 ականների ռեպերների լայն հագուստին, եւ փերիների վարդագույն փայլուն զգեստներ, եւ խենթության աստիճանի բազմաշերտ ու գրեթե տձեւ կերպարանքներ: Կային նաեւ թվիդային կոստյումներ, որոնք այս անգամ այդքան էլ թվիդային չէին՝ Chanel –ի վարպետները նմանակել էին այդ կտորի ճանաչվող հյուսվածքը՝ կտորը պատելով խիտ ու ամուր ասեղնագործություններով:

Աղբյուրը՝Buro247


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել