Ճիշտ են ասում, որ կան երաժիշտներ, որոնք անմահ են: Նրանցից մեկը բրիտանացի ռոք երաժիշտ, երգերի հեղինակ, հանրահայտ The Beatles խմբի համահիմնադիր և անդամ Ջոն Լենոնն է:
Նա պատկերացրեց, թե ինչ կլիներ, եթե չլիներ երկինքը, եթե մարդիկ ապրեին մեկ օրով, եթե չլինեին պետություններ, և մարդիկ ապրեին խաղաղության համար… նրա պատկերացումներն օգնեցին ստեղծել աշխարհի ամենակախարդական ու բարի երգերից մեկը` «Imagine»-ը: Այն ճանաչվել է բոլոր ժամանակների և ազգերի լավագույն երգը:
Ջոն Լենոնն այսօր կդառնար 75 տարեկան, սակայն 1980 թ-ին տեղի ունեցած ողբերգական սպանությունը ֆիզիկապես խլեց երաժիշտի կյանքը: Սպանության օրը` դեկտեմբերի 8-ին, Ջոնն ու կինը` Յոկո Օնոն, մասնակցում էին «Rolling Stone» ամսագրի ֆոտոշարքին: Այդ նկարահանումից 5 ժամ անց տեղի ունեցավ երաժիշտի սպանությունը: Ամսագրի շապիկի լուսանկարը հանրությանը ներկայացվեց 1981 թ-ին, իսկ այսօր տվյալ լուսանկարը գտնվում է «Swann Auction Galleries»-ի ցուցասրահում:
Լենոնին սպանել է Մարկ Դևիդ Չեպմեն անունով երկրպագուն: Սպանության օրը նա նույնիսկ ստորագրություն է վերցրել Լենոնից: Չեպմենը Ջոնի մեջքին 5 անգամ կրակել է: Երաժիշտը մահացել է արյունահոսությունից: Այսօր Չեպմենը կրում է իր պատիժը Նյու Յորքի կալանավայրերից մեկում:
The Beatles խումբը Լենոնը հիմնել է Փոլ ՄքՔարթնիի, Ջորջ Հարրիսոնի և Ռինգո Սթարի հետ: Նրանք հայտնի դարձան որպես «Լիվերպուլյան քառյակ»:
Երաժիշտը խմբի վատագույն երգերն էր համարում «Run For Your Life»-ն ու «It’s Only Love»ը:
Մինչ օրս էլ Ջոն Լենոնն այնքան սիրված է, որ նրա ինքնանկարը վաճառվել է 5 միլիոն դոլարով, իսկ նրա կողմից արված մյուս բոլոր նկարներից յուրաքանչյուրը` 3 միլիոն դոլարով:
Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:22, 26 ապրիլի
Ամենաթանկարժեք զգեստները, որոնք աճուրդի են հանվել ռեկորդային գումարներով22:34, 26 ապրիլի
Դավաճանություն՝ քնած ժամանակ. ի՞նչ են նշանակում անհավատարմության մասին երազները21:16, 26 ապրիլի
Burj Al Arab-ը եւ Atlantis, The Palm-ը համարվել են աշխարհի «ամենաինստագրամյան» հյուրանոցները20:15, 26 ապրիլի
Տիտանիկի ամենահարուստ ուղեւորի մարմնից հայտնաբերված գրպանի ոսկե ժամացույցն աճուրդի է հանվել19:23, 26 ապրիլի
Montegrappa-ի նոր գրիչը նվիրված է Ֆրանկենշտեյնին16:21, 26 ապրիլի
Մայամիի սեքսի թանգարանում բացվել է Հաջիմե Սորայամայի Desire Machines ցուցահանդեսը15:19, 26 ապրիլի
Սուպերմոդել Ժիզել Բունդխենը ոստիկանի հետ զրույցի ժամանակ արտասվել է14:11, 26 ապրիլի
Ջիմմի Քիմելը ծաղրել է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերը13:31, 26 ապրիլի
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ Ջուլիա Ֆոքսը, խոստովանել է, որ ռեփերի հետ իր սիրավեպն իր բերանում «թթու հետհամ» է թողել12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը