Մեր փոքրիկ պետության համար պատիվ է ունենալ ամբողջ աշխարհով մեկ ճանաչված հայրենակիցներ: Նրանց միջոցով տարբեր խոշոր պետությունների ներկայացուցիչները, քիչ թե շատ, սկսում են ճանաչել Հայաստանն ու հայերին:
NEWS.am STYLE-ը ներկայացնում է հայկական արմատներ ունեցող 10 հայտնիների, որոնք ճանաչված են ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում:
Շառլ Ազնավուր
Շառլ Ազնավուրը, թերևս, այն հայն է, որի միջոցով աշխարհը մեկ անգամ չէ, որ լսում է Հայաստան անունը: Ֆրանսահայ հայտնի շանսոնյեն ելույթներով հանդես է գալիս ոչ միայն համաշխարհային բեմերում, այլև պարբերաբար այցելություններ և համերգներ է ունենում Հայաստանում: 91-ամյա երգիչը կրկին Հայաստանում է: Նա ժամանել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախարարական 31-րդ համաժողովի շրջանակում՝ Ֆրանսիայի պատվիրակության հետ:
Շեր
Շերլին Սարգսյանը հայկական արմատներ ժառանգել է հոր կողմից: Մայրը բնիկ ամերիկուհի էր: Համաշխարհային ճանաչում ունեցող երգչուհին և դերասանուհին այն հազվագյուտ աստղերից է, որոնք հիշում են իրենց արմատները: 1993 թ-ին Շերը ժամանեց Հայաստան` իր հետ բերելով 2,5 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն՝ դեղորայք, բժշկական սարքեր և սնունդ։ Երգչուհին նաև այցելեց մանկատներ և մանկական հիվանդանոցներ:
Քարդաշյաններ
Հայտնի ընտանիքի անդամներին կարելի է ներկայացնել մեկ գրառման ներքո: Քարդաշյան-Ջեններ ընտանիքի յուրաքանչյուր անդամ էլ ճանաչված է ամբողջ աշխարհում: «Keeping Up With The Kardashians» շոուի շնորհիվ աշխարհն իմացավ Քիմին, Քլոեին, Քորթնիին, Ռոբին, իսկ ավելի ուշ ընտանիքի մայրը` Քրիս Ջենները, իր ստեղծած շոու բերեց նաև կրտսեր դուստրերին` Քայլիին և Քենդալին: Քարդաշյան քույրերը չեն դադարում աշխարհի մասշտաբով խոսել Հայոց ցեղասպանության մասին, իսկ Հայաստան կատարած այցից հետո ողջ աշխարհի ուշադրությունը գամեցին մեր երկրի վրա:
Ատոմ Էգոյան
Կանդահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանը Հոլիվուդին և աշխարհին նվիրել է մի շարք որակյալ ֆիլմեր` «Բաց տուն», «Քլոե», «Երկրպագություն» և այլն: Հայ ժողովրդի համար, իսկական, նվեր էր Հայոց ցեղասպանության մասին պատմող «Արարատ» ֆիլմը, որտեղ հանդես է եկել Շառլ Ազնավուրը:
Պատրիկ Ֆիորի
Ֆրանսահայ հայտնի երգիչը ևս միշտ խոսում է իր հայկական արմատների մասին: Պատրիկը ելույթներով հանդես է եկել Հայաստանում, իսկ վերջերս «Ֆրանսիական օրեր Արցախում» միջոցառումների շրջանակներում, Ֆիորին այցելեց Արցախ, որտեղ ոչ միայն հանդես եկավ ելույթով, այլև «Խաղաղության ծառուղում» տնկեց արծաթափայլ եղևնի:
Դիտա ֆոն Տիզ
Պարուհի, երգչուհի, ֆոտոմոդել և դերասանուհի Դիտա ֆոն Տիզը ևս ունի հայկական արմատներ: Բուրլեսկի թագուհին NEWS.am STYLE-ին տված բացառաիկ հարցազրույցում նշել էր. «Այո, տատիկս հայուհի էր, ավելի ճիշտ նրա հայրը հայ է եղել, իսկ տատիկիս որդեգրել են»:
Մարկո Խան
«Կարիբյան ծովի ծովահենները», «Երկաթե մարդը», «Ճամբար X-Ray», «10 000 տարի մ.թ.ա» և մի շարք այլ հոլիվուդյան ֆիլմերից հայտնի դերասան Մարկո Խանը հիմնականում մարմնավորում է «վատ տղաների»: NEWS.am STYLE-ի հետ բացառիկ զրույցի ընթացքում Մարկոն նշել էր, որ նախքան ֆիլմերում նկարահանվելն ունեցել է ռեստորանային բիզնես: Դերասանը նաև տեղեկացրել էր, որ դեռևս չի եղել Հայաստանում, բայց երազում է գալ այստեղ և ստեղծել փոքրիկ Հոլիվուդ:
Րաֆֆի Բարսումյան
Երիտասարդ, բայց տաղանդավոր դերասան Րաֆֆի Բարսումյանին բացահայտեցինք ամերիկյան հանրահայտ «Վամպիրի օրագրերը» հեռուստասերիալից: Դերասանի հետ ունեցած բացառիկ հարցազրույցի ընթացքում պարզեցինք, որ նրա ծնողները Բեյրութից էին, սակայն երկրում սկսված քաղաքացիական պատերազմի պատճառով Բարսումյանները տեղափոխվել են ԱՄՆ: Րաֆֆին, հիմնականում, նկարահանվում է ներկայացումներում: Մեզ հետ զրույցում դերասանը նշել էր, որ նպատակ ունի շարունակել իր ուղին հեռուստատեսությունում:
Մայքլ Գուրջյան
«Ես կիսով չափ հայ եմ, հայրս հայ էր: Նրա ծնողները ժամանակի ընթացքում տեղափոխվել են Միացյալ Նահանգներ»,- NEWS.am STYLE-ի հետ բացառիկ զրույցի ընթացքում ասել էր դերասանը: Մայքլը նկարահանվել է այնպիսի աստղերի հետ, ինչպիսիք են Քրիստիան Բեյլը («Նորություններ վաճառողները» 1992թ.), Ռոբերթ Դաունի կրտսերը («Չափլին» 1992թ.), Մել Գիբսոնը («Միշտ երիտասարդ» 1992թ.) և Մորգան Ֆրիմանը («Հորդառատ անձրեւ» 1998թ): Նա նաև հանդիսանում է «Illusion» («Պատրանք» 2004թ) ֆիլմի ռեժիսորը, որտեղ նկարահանվել է լեգենդենդար դերասան Քըրք Դուգլասի հետ:
Մաուրիսիո Օչման
Հայկական ծագում ունեցող մեքսիկացի դերասան Մաուրիսիո Օչմանին ճանաչում ենք մեքսիկական` «Կլոն», «Վիկտորիա», «Մարինա» և այլ հեռուստասերիալներից: Մաուրիսիոյի մայրը հրեա է, իսկ հայրը հայազգի նկարիչ և բիզնեսմեն է: Ասում են` նոյեմբերին դերասանը պատրասվում է գալ Հայաստան և գնել «ArmenFilm» կինոընկերությունը:
Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:22, 26 ապրիլի
Ամենաթանկարժեք զգեստները, որոնք աճուրդի են հանվել ռեկորդային գումարներով22:34, 26 ապրիլի
Դավաճանություն՝ քնած ժամանակ. ի՞նչ են նշանակում անհավատարմության մասին երազները21:16, 26 ապրիլի
Burj Al Arab-ը եւ Atlantis, The Palm-ը համարվել են աշխարհի «ամենաինստագրամյան» հյուրանոցները20:15, 26 ապրիլի
Տիտանիկի ամենահարուստ ուղեւորի մարմնից հայտնաբերված գրպանի ոսկե ժամացույցն աճուրդի է հանվել19:23, 26 ապրիլի
Montegrappa-ի նոր գրիչը նվիրված է Ֆրանկենշտեյնին16:21, 26 ապրիլի
Մայամիի սեքսի թանգարանում բացվել է Հաջիմե Սորայամայի Desire Machines ցուցահանդեսը15:19, 26 ապրիլի
Սուպերմոդել Ժիզել Բունդխենը ոստիկանի հետ զրույցի ժամանակ արտասվել է14:11, 26 ապրիլի
Ջիմմի Քիմելը ծաղրել է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերը13:31, 26 ապրիլի
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ Ջուլիա Ֆոքսը, խոստովանել է, որ ռեփերի հետ իր սիրավեպն իր բերանում «թթու հետհամ» է թողել12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը