Հայկական արմատներով ամերիկացի դիզայներ Մարիանա Հարությունյանը համաշխարհային անուն ունեցող աստղերի համար զարդեր է ստեղծում. Շեր, Լեդի Գագա, Ջասթին Բիբեր, Փինկ… Աստղերն այնքան շատ են, որ հաշվելն անհնար է։ Marianna’s Designer Jewelry իր խանութում Հարությունյանը ցուցադրում է այն, ինչ պատրաստում է պատվերներից ազատ ժամանակ։ Դրանք նույնպես շատ են, քանի որ նրան են դիմում նաեւ Disneyland-ից, True Blood ու Dancing With The Stars նախագծերից, որոնք ամերիկացների շրջանում շատ հայտնի են։ NEWS.am STYLE –ը որոշեց մոտիկից ծանոթանալ այս զարմանալի մարդու հետ։
Ի՞նչ եք կարծում, ստեղծագործելու շնորհքն ի վերուստ է տրված, թե՞ այն կարելի է զարգացնել մարդու մեջ։
Կարծում եմ, բոլորս էլ, այսպես թե այնպես, ինչ-որ տաղանդ ունենք։ Քանի որ դիզայնով սկսել եմ զբաղվել վաղ տարիքից, այն իմ կյանքն ու կիրքն է դարձել, եւ այս զբաղմունքը վերածվել է այն բանի, ինչ ունեմ այսօր։
Ինչի՞ց սկսվեց ամեն ինչ։ Մանկո՞ւց եք սիրել ձեր ձեռքով ինչ-որ բան ստեղծել։
Սիրում էի իրեր ստեղծել ոչնչից։ Վաղ տարիքից պաշտում էի ուլունքներով աշխատելը։ Սկսել եմ այն բանից, որ պոկում էի մայրիկի հողաթափերի ուլունքներոն ու դրանցից տարբեր բաներ պատրաստում։ Հիմնականում բաժանում էի դրանք։ Դա շատ զարմանալի զգացում է՝ զբաղվել սիրածդ գործով։
Ինչպե՞ս ծնվեց սեփական խանութի գաղափարը։
Հայրս նկատեց ստեղծագործելու իմ կիրքը, վաճառեց իր բեռնատարն ու ողջ գումարը ներդրեց իմ երազանքի իրականացման գործում։ Ես պարզապես զարմանալի ընտանիք ունեմ։ Անկախ այն բանից, լավ թե վատ են գործերը, նրանք միշտ իմ կողքին են, ես շատ եմ սիրում նրանց դրա համար։
Ո՞վ է առաջին աստղը, որ ուշադրություն է դարձրել ձեր զարդերին։
Առաջինը Փինքն էր։ Ես նրա տեսահոլովակներից մեկի՝ U + Ur Hand («Դու + Քո ձեռքը») համար զարդեր պատրաստելու հնարավորություն ստացա։ Ինձ նաեւ հրավիրեցին նկարահանումների, շատ գրավիչ էր։
Կա՞ ինչ-որ յուրահատուկ բան, որ ցանկացել եք ստեղծել, բայց առայժմ չի ստացվել։
Գլխումս միլիոնավոր գաղափարներ կան, թե ի՞նչ եմ անելու հաջորդը։ Պարզապես մյուսներից տարբերվել եմ ցանկանում։ Ապագայում կցանկանայի բացել սեփական ձեռնարկությունն ու ստեղծել, հավանաբար, կոշիկի, պայուսակի ու հագուստի գիծ։
Հայտնի մարդկանցից ո՞ւմ համար կցանկանայիք պատրաստել ամենալավ զարդը։
Այնքան շատ են... Սակայն առաջին հերթին կցանկանայի առանձնացնել Ամերիկայի առաջին տիկնոջը՝ միսիս Օբամային։ Հուսով եմ, մի օր նման հնարավորություն կլինի։
Հայկական ծագումով ամերիկացի աստղերից ո՞վ է կրում ձեր զարդերը։
Բոլոր զարդերը, որ տեսնում եք Շերի հագուստների վրա, արվել են իմ մշակած տարրերից։ Փոփ-դիվայի դիզայներ Բոբ Մաքին օգտագործում է իմ զարդերը։ Ես նաեւ ուրախ էի աշխատել հեուստահաղորդավար Մարիա Քոզետի հետ։ Կցանկանայի նաեւ փորձել աշխատել հայ հայտնի դեմքերի ու արտիստների հետ։
Հայ դիզայներներից ո՞ւմ եք ճանաչում։ Ոչ մեկի հետ չէի՞ք ցանկանա համագործակցել։
Անկեղծ ասած, չեմ շփվում այլ դիզայներների հետ, քանի որ շատ զբաղված եմ սեփական նախագծերով։ Պատկերացում չունեմ, թե ով ինչով է զբաղվում։ Սակայն կցանկանայի համագործակցել հայ գործընկերների հետ։ Ես սիրում եմ շփվել ստեղծագործող մարդկանց հետ, դա ինձ ոգեշնչում է։
Հայաստանից հեռացել եք երկու տարեկանում։ Չե՞ք պատրաստվում հայրենիք գալ։
Շատ կցանկանայի՝ առաջին իսկ հնարավորության դեպքում։
Զուցեց Մարինա Ադուլյանը
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
13:16, 14 մայիսի
Քեյթ Մոսը սիրավե՞պ ունի Բոբ Մարլիի թոռան հետ12:35, 14 մայիսի
Շերը շլացուցիչ սեւ բոդիով է ներկայացել «Բոբ Մաքի. մերկ պատրանք» ֆիլմի պրեմիերային11:58, 14 մայիսի
Ինչու էին Շարլիզ Թերոնն ու Թոմ Հարդին ատում միմյանց «Խենթ Մաքսը» ֆիլմի նկարահանման հրապարակում11:20, 14 մայիսի
Մայրանալ պատրաստվող Ջուլիա Եղշատյանի նոր ֆոտոշարքը՝ ամուսնու հետ10:26, 14 մայիսի
Քենդալ Ջենները պատրաստ է լողազգեստների սեզոնին10:05, 14 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ում Ֆրանսիայի ներկայացուցչի արխիվային լուսանկարը Երեւանում՝ հայկական տարազով․ երգիչը մասնակցել է Շառլ Ազնավուրին նվիրված համերգին09:00, 14 մայիսի
ՄԱՅԻՍԻ 14-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:08, 13 մայիսի
Ինչպես են հարբած բրիտանացի զբոսաշրջիկները փչացնում «Մայորկայի դրախտը»22:15, 13 մայիսի
Սալմա Հայեկը հատուկ կերպարներով է հայտնվել Vogue Arabia-ի 2024 թվականի մայիսի համարի շապիկին21:30, 13 մայիսի
Գիտնականները գտել են ընդամենը 3 րոպեում սառը սուրճ պատրաստելու միջոց20:40, 13 մայիսի
Ինչպես բացահայտել դավաճան ամուսնուն. տեխնոլոգիաները օգնում են19:23, 13 մայիսի
Սաուդյան Արաբիան ցանկանում է «հաղթել» Դուբային՝ կառուցելով աշխարհի ամենաերկար լողավազանը