«Հնդկաստանը եղել է երազանք՝ լինել այնտեղ և տեսնել Թաջ Մահալը: Դրա համար էլ սկսել էի սովորել հնդկերեն»,-ասում է մասնագիտությամբ տնտեսագետ Աշխեն Խաչատրյանը, որն առաջին անգամ իր երազանքն իրականացրել է 2012 թ-ին` ներկայացնելով Հայաստանը Հնդկական կառավարական ITEC / Indian Technical & Economic Cooperation/՝ հնդկական տեխնիկական և տնտեսական համագործակցության ծրագրի շրջանակներում:

Հնդկաստանի հանդեպ սերը Աշխենի համար դարձավ ճակատագրական: Նա Հայաստանում հանդիպեց իր երկրորդ կեսին` Հնդկաստանի քաղաքացի Կապիլան Ստիֆեն Ջեսուդիանին, որի հետ անցած տարի կազմեցին ընտանիք և տեղափոխվեցին Մադրաս:

Աշխենը նաև բլոգ է վարում, որտեղ գրառումներ է կատարում այն մասին, թե ինչպիսին է Հնդկաստանը հայի աչքերով:
Հնդկաստանի ավանդույթների, դրանց հարմարվելու, հայերի և հնդիկների նմանությունների և տարբերությունների մասին Աշխենը պատմեց NEWS.am STYLE-ին:
-Աշխեն, ինչպե՞ս է անցել ձեր հարսանիքը` հայկական, թե՞ հնդկական ավանդույթներով:

-Ամուսնուս ծնողների մեծ ցանկությունն է եղել հարսանիքը կազմակերպել Հայաստանում: Նրանք ցանկանում էին տեսնել Արարատ լեռն ու այդ պատճառով էր, որ ցանկանում էինք ամուսնանալ Խոր Վիրապի վանքում, որ ավելի մոտ լինեինք Արարատ լեռանը: Սակայն այնտեղ մեր որոշած օրվա բոլոր ժամերն արդեն զբաղված էին ու մենք ամուսնացանք Երևանի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում: Իմ ուսանողական տարիներին դասերից հետո հաճախ էի գնում այս եկեղեցին՝ նստում, աղոթում: Մի օր աղոթքիս մեջ խնդրեցի Աստծուն, որ իմ հարսանիքն էլ լինի այստեղ: Խնդրանքս իրականացավ 2014 թվականին:

Հնդկաստանում էլ կազմակերպեցինք հարսանեկան երեկույթ՝ այստեղի մեր հարազատների ու ընկերների համար, որոնք չէին կարողացել գալ Հայաստան: Այդ ժամանակ ես կրել եմ հնդկական ազգային հարսի շոր` իհարկե այն ենթարկելով որոշակի փոփոխության:
Հնդկական հարսանիքների ժամանակ, հատկապես, Հարավային Հնդկաստանում երաժշտություն չի լինում, սակայն այստեղ մեր երեկույթի ժամանակ հայերով պարել ենք քոչարի: Նույնիսկ մեր հյուրերից մեզ միացան:
-Հե՞շտ եք հարմարվել Հնդկաստանի ավանդույթներին:
-Հնդկաստանի ավանդույթներին հարմարվելը շատ անհատական է: Դա պայմանավորված է տվյալ անձից՝ նրա դաստիարակությունից , կրթությունից ու ներքին հոգեկան վիճակից,որովհետև այստեղ բոլորովին այլ աշխարհ է, որը ներկայիս Հայաստանի հակապատկերն է:
Եթե հոգեպես կայուն անձնավորություն ես, այստեղի ավանդույթներին հարմարվելը բարդ խնդիր չի լինի՝ կկարողանաս ճիշտ մոտեցում ցուցաբերել, որը երկու կողմերի համար էլ հարմար կլինի:

Ասեմ, որ ընտանիքս քրիստոնյա, կիրթ, ժամանակակից, ազատ մտածելակերպով ընտանիք է: Սկեսրայրս մասնագիտությամբ ճարտարապետ է: Սկեսուրս եղել է անգլերենի ուսուցչուհի: Ամուսինս նույնպես ճարտարապետ է: Այնպես որ` ընտանիքում ավանդույթներին հարմարվելու խնդիր չունեմ:
Ես շարունակում եմ ապրել այնպես, ինչպես ապրել եմ Հայաստանում:
-Աշխեն, իսկ ինչո՞վ են նման և տարբեր հայ և հնդիկ ժողովուրդները:
-Ամեն ինչ շատ տարբեր է, որևէ ընդհանրություն Հայաստանի հետ առաջին հայացքից չես կարող գտնել: Բայց երբ շփվում ես տեղացիների հետ, սկսում ես ապրել այստեղ ոչ որպես տուրիստ: Իրենց հետ շփվելով հասկանում ես, որ մեզ՝ հայերիս պես հյուրասեր են և ընկերասեր: Երկու ժողովուրդն էլ տանջված ու աշխատասեր են, ամեն ինչից հաց են ստեղծում:

Հին հայկական ավանդույթի պես այստեղ կանանց մեծ մասը իրենց ամուսիններին անունով չեն դիմում, հատկապես այլ մարդկանց մոտ, ասում են` անհարգալից է: Եթե տղամարդ է սենյակ մտնում , բոլոր նստածները, ի նշան հարգանքի, կանգնում են:
Նմանություններից մեկն էլ այն է, որ երկու ժողովուրդներն էլ սիրում են ուրիշների կյանքը քննարկել ու վերլուծել:

Այստեղ մարդիկ շատ ամուր են կապված իրենց ավանդույթներին: Կուզենայի, որ Հայաստանում ևս ժամանակակիցի հետ մեկտեղ պահվեր ազգայինը, գեղեցիկը:
Հնդկաստանը բազմազանության երկիր է: Այստեղ կողք կողքի ապրում են հարուստն ու աղքատը: Մի տեղ կտեսնես շքեղ շինություն, իսկ մյուս տեղում` մի փոքրիկ հյուղակ: Գոյության պայքարը Հնդկաստանում շատ վառ է արտահայտված, բայց դա տեղացիներին չի խանգարում ժպտալ ու լինել բարի՝ ի տարբերություն հայերիս, որ միշտ դժգոհ ենք ու տխուր: Կուզենայի, որ մենք էլ սովորեինք թեթև նայել խնդիրներին և հաճախ ժպտալ:
-Հատկապես, ի՞նչը կարող է դժվարություն պատճառել հայերին Հնդկաստանում:
Այն, որ Հայաստանից հեռու ես, արդեն ինքնին դժվարություն է: Շատ դժվար է կլիմայի հետ հարմարվելը, հատկապես ինձ համար, որտեղ ես եմ ապրում միշտ շոգ է:

Ամենակարևոր դժվարությունը հավատքը պահելն է: Այստեղ կան տարբեր եկեղեցիներ, բայց ոչ մեկում պատարագը մեր եկեղեցու պես չեն մատուցում: Մենք Մադրասում ունենք հայկական եկեղեցի՝ Մադրասի Սբ. Աստվածածին եկեղեցին, որտեղ հաճախ ենք գնում: Միայն այնտեղ է, որ ես ինձ շատ լավ եմ զգում: Այդ տարածքն ինձ համար, ասես, փոքրիկ Հայաստան լինի Մադրասում:

16-18-րդ դդ. Մադրասում ապրել են հայեր, որոնք թողել են մեծ ժառանգություն: Ամուսնուս հետ ուսումնասիրում ենք, այցելում ենք թանգարաններ, արխիվներ, գրադարաններ… Գտնում ու համակարգում ենք հայերի, հայկական հետքերի մասին ցանկացած տեղեկություն, հոդված:
Շատ հպարտ եմ, որ հայ եմ…
Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 10 նոյեմբերի
Հարթ ճակատից մինչև «տիկնիկային» շուրթեր․ ինչպես «Մար-ա-Լագոյի դեմքը» քաղաքական զենք դարձավ Թրամփի շրջապատում22:22, 10 նոյեմբերի
Աշխարհն առանց համացանցի․ մասնագետները սովորեցնում են գոյատևել առանց սմարթֆոնների և բանկային քարտերի21:19, 10 նոյեմբերի
Birkin-ն այլևս կարգավիճակ չի երաշխավորում․ ինչո՞ւ են կոլեկցիոներները հիասթափվում Hermès-ի լեգենդար պայուսակից20:31, 10 նոյեմբերի
Գանձարան միլիարդատերերի համար․ լոնդոնյան պահոցում պահում են ադամանդներ, Hermès-ի պայուսակներ և անգամ Pokémon-ի խաղաքարտեր19:27, 10 նոյեմբերի
Հռոմի պապը, 1957 թվականի ողբերգությունն ու 69-ամյա դավադրությունը. ինչո՞ւ «Ferrari»-ն իտալացի արշավորդների չի վերցնում16:33, 10 նոյեմբերի
26 տարի սպասում և հարսանիք. 84-ամյա միլիարդատեր Մայքլ Բլումբերգը ամուսնացել է իր սիրելիի հետ15:28, 10 նոյեմբերի
«Լրտեսուհու» հետ սիրավեպը կարող է Nvidia-ի գործադիր տնօրենին արժենալ 60 մլրդ դոլար և կարիերա. Ջենսեն Հուանգը հայտնվել է կրկնակի սկանդալի մեջ14:37, 10 նոյեմբերի
Անկախ ժամագործի տրիումֆը. քիչ հայտնի ապրանքանիշը արժանացել է «Ժամացուցային արվեստի Օսկար»-ին14:17, 10 նոյեմբերի
«Մասկի փողերը չօգնեցին». Ռոբերտ Դե Նիրոն ծաղրել է միլիարդատիրոջը նրա մասին ֆիլմի ցուցադրության ժամանակ13:43, 10 նոյեմբերի
Բիանկա Սենսորին կրկին ցնցել է իր համարձակ կերպարով՝ Լոս Անջելեսում գնումներ անելիս13:10, 10 նոյեմբերի
Փոլ Մաքքարթնին դարձել է միլիարդատեր և միացել է աշխարհի երեք ամենահարուստ երաժիշտներին12:31, 10 նոյեմբերի
Երեք հայ ընդգրկվել է Լոս Անջելեսի 34 ազդեցիկ տղամարդկանց ցանկում․ «Los Angeles Magazine»