«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Երեւանում տեղի ունեցավ «Գարեգին Նժդեհ» ֆիլմի պրեմիերան (վիդեո)

16:43, 28 հունվարի

Երեւանի «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ «Գարեգին նժդեհ» ֆիլմի ցուցադրությունը։ PAN ARMENIAN MEDIA GROUP ընկերության Մարքեթինգի ու PR-ի բաժնից NEWS.am STYLE –ին տեղեկացրին, որ ֆիլմի պրեմիերային ներկա են եղել Հայաստանի եւ ԼՂՀ նախագահներ Սերժ Սարգսյանն ու Բակո Սահակյանը։ Ցուցադրությանը ներկա էին նաեւ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը, Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը, Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ինչպես նաեւ Հայաստանի կառավարության անդամները։

Պրեմիերայի երկրորդ օրը՝ հունվարի 28-ին ֆիլմը կցուցադրվի նրանց համար, ովքեր մասնակցել են ֆիլմի ստեղծմանը՝ հովանավորներ, մեցենատներ, դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ։

Իսկ արդեն հունվարի 29-ից ֆիլմը լայն էկրան կբարձրանա եւ կցուցադրվի մայրաքաղաքի բոլոր կինոթատրոններում։

NEWS.am STYLE-ն ավելի վաղ հայտնել էր, որ «Գարեգին Նժդեհ» ֆիլմը նվիրված է հայկական բանակի ստեղծման 21-րդ տարեդարձին։ Ֆիլմի ռեժիսոր եւ պրոդյուսերն է Հրաչ Քեշիշյանը, սցենարի հեղինակը՝ Քրիստ Մանարյանը։ Գլխավոր դերերում են Արտաշես Ալեքսանյանն ու Շանթ Հովհաննիսյանը, ովքեր մարմնավորել են Նժդեհին երկու տարիքում։ Նժդեհի կնոջ դերը կատարում է հայտնի ռուսաստանյան դերասանուհի Չուլպան Համաթովան։

Ֆիլմը նկարահանել է PAN ARMENIAN MEDIA GROUP – ի կազմի մեջ մտնող PAN ARMENIAN FILMS-ը։ Բյուջեն կազմել է մոտ 7 մլն դոլար։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել