Երեկ` նոյեմբերի 16-ին, երգչուհի Դալիթան Colors of Music բենդի հետ ներկայացրեց «Երեքը` մեկում» նախագիծը:
Միջոցառման սկզբում երգչուհին եւ բենդը ներկայացրեցին իրենց նոր տեսահոլովակը` «Crazy Generation» երգի հիման վրա:
Այնուհետեւ երիտասարդ երաժիշտները հանդես եկան փոքրիկ համերգային ծրագրով, որի ընթացքում Դալիթան կատարեց թե՛ նոր երգեր, թե՛ համաշխարհային հիթերի cover տարբերակներ: Իսկ երեկոյի վերջում երգչուհին հյուրերին ներկայացրեց Welcome to
«Համագործակցության առաջարկը եղավ Դալիթայի կողմից: Քանի որ վերջերս լրացավ նրա 16-ամյակը, որոշեցինք մանկությանը հրաժեշտ տալ եւ մտնել ավելի հասուն կյանք: Որոշեցի, որ իրեն շատ կսազի պարային երաժշտությունը, որովհետեւ թե՛ լավ պարում է, թե՛ փայլում է իր բեմական հմայքով: Կարծում եմ` մեր երգարվեստին անհրաժեշտ են Դալիթայի եւ Colors of Music Band-ի պես պայծառ երիտասարդ կերպարներ»,-NEWS.am STYLE-ի հետ զրույցում նշեց նախագծի պրոդյուսեր Զառա Պետրոսյանը:
«Երեքը` մեկում» նախագծի մի մասնիկը լինելը մեծ երջանկություն է նաեւ Դալիթայի համար: Մեզ հետ զրույցում իտալական Verdinote մրցույթի հայազգի հաղթողը կիսվեց իր ոգեւորությամբ.
«Մենք ցանկություն հայտնեցինք համագործակցել այս նախագծի շրջանակներում, քանի որ շատ հաճելի է աշխատել այսքան պրոֆեսիոնալ մարդկանց հետ: Կշարունակենք մեր երաժշտությամբ ներկայանալ տարբեր ակումբներում»:
Երեկոյի ընթացքում երգչուհին անակնկալներ ստացավ ինչպես ծաղիկների, այպես էլ` դիպլոմի տեսքով: «Հեքիաթֆիլմ» նախագծի հիմնադիր Նարինե Մնացականյանը Դալիթային շնորհեց հատուկ դիպլոմ` նախագծի հիմնը կատարելու համար:
Անակնկալներից զերծ չի մնա նաեւ Դալիթան: Երգչուհին եւ «Երեքը` մեկում» նախագծի պրոդյուսեր Զառա Պետրոսյանը տեղեկացրեցին դեկտեմբերին սպասվող հնարավոր համերգային ծրագրի մասին, այնպես որ` երգչուհու երկրպագուները մինչեւ տարեվերջ դեռ շատ կլսեն նրա անունը:
Սյունե Առաքելյան
Լուսանկարները` Արսեն Սարգսյանի եւ Մելինե Տոնոյանի



















Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 8 հոկտեմբերի
«Ես հրաժարվեցի բոլոր կանանցից հանուն քեզ». Նախկին ամուսնու «զոհերի» ցուցակը զայրացրել է սոցիալական ցանցերը22:38, 8 հոկտեմբերի
Սալմա Հայեկը և նրա կյանքը միլիարդատիրոջ ընտանիքում. շքեղ տներ, 15 միլիարդ դոլար և Ֆրանսուա-Անրի Պինոյի հետ սերը21:33, 8 հոկտեմբերի
«Արհեստական բանականությունը կոչնչացնի մարդկությանը». աշխարհի վերջին պատրաստվող ամերիկացիների գաղտնի աշխարհում20:27, 8 հոկտեմբերի
Իսպանիայի ամենահարուստ կինը խնայողաբար է ապրում՝ չնայած Zara-ի միլիարդներին. Սանդրա Օրտեգայի գաղտնի կյանքը19:40, 8 հոկտեմբերի

19:18, 8 հոկտեմբերի
Casio-ն ներկայացրել է երբևէ արտադրված ամենաթանկ G-Shock-ը՝ 80,000 դոլար արժողությամբ շափյուղայով ժամացույց16:26, 8 հոկտեմբերի
Մարկ Ցուկերբերգի քույրը բացահայտել է իր գաղտնի կիրքը. նա ութ տարի աշխատում է որպես դիջեյ16:04, 8 հոկտեմբերի
Երեք հարս, մեկ սկեսուր ու մեկ մեծ գաղտնիք․ «Հարսների հավաքականը»՝ բեմում15:50, 8 հոկտեմբերի

15:40, 8 հոկտեմբերի
Մայքլ Դուգլասը բացահայտել է իր բուռն անձնական կյանքի գաղտնիքները. սիրային կապեր գործընկերների հետ, դավաճանություններ և սեփական «տիկին Ռոբինսոն»15:16, 8 հոկտեմբերի
Գեղեցկության թագուհին 22 տարեկանում մահացել է կայծակի հարվածից14:34, 8 հոկտեմբերի
Բեն Աֆլեքը անսպասելիորեն պաշտպանել է Ջենիֆեր Լոպեսին և բացահայտել դստեր կողմից իրեն տրված զվարճալի մականունը