«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Ութ սովորություն, որոնցից տղաները երբեք չեն հրաժարվի՝ անկախ իրենց տարիքից

22:15, 30 նոյեմբերի

Կանանց մի տեսակ կա, որոնք սիրում են բղավել, որ իրենց ամուսինը մեծ երեխա է, որը ոչ մի կերպ չի հասունանում ու որ դրան պարզապես անհնար է դիմանալ: Բանն այն է, որ կան տղամարդկանց որոշ հատկանիշներ, որոնց դեմ անօգուտ եւ անիմաստ է պայքարել: Համակերպվեք այն մտքին, որ ձեր ամուսինը երբեք չի դադարի.

1. Ընկերների հետ հիմարություններ անել: Երբ կանայք իրենց կողքին չեն, տղամարդիկ, ասես, ծնողների հսկողությունից ազատված երեխաներ լինեն: Այդ տղայական զվարճանքները երբեմն կարող են ավարտվել ինչ-որ մեկի փշրված ատամով: 

2. Հագնել արդեն մաշված վերնաշապիկ, ջինս, սվիտեր կամ էլ վարտիք: Շատ տղաներ կան, որոնք ունեն մեկ սիրելի հագուստ, որը հագնում են այնքան ժամանակ, քանի դեռ այն լրիվ չի քրքրվել:

3. Երկրպագել մի թիմի, որն անընդհատ պարտվում է: Այս սերը սերնդից սերունդ է փոխանցվում: Նրա հայրը Սպարտակի երկրպագուն էր, նրա պապը նույնպես Սպարտակի կողմից էր ... Նա զգում է, որ պետք է շարունակի նախնիների գործը:

4. Ժամանակն ու փողը ծախսել մանկական զվարճանքների վրա: Մեկը զինվորիկներ է պատրաստում, մյուսը՝ eBay -ից «Աստղային պատերազմների» արձանիկներ պատվիրում, երրորդը խաղալիք հրացանով թղթե թիրախների վրա կրակում: Հրաշալի է, երբ մարդն ուրախանում է նման մանրուքներով: Նրանք, ում ամուսինները ոչնչով չեն հետաքրքրվում ու ոչ մի անվնաս նախասիրություն չունեն, միայն կնախանձեն ձեզ:

5. Խաղալ համակարգչային խաղեր ու վիդեոխաղեր: Առջեւում 2016 թ: Բոլորը վիդեոխաղեր են խաղում: Մայրերը վիրտուալ ագարակներ են կառուցում, տատիկները համակարգչային խաղաքարտ խաղում: Ամուսինները գնում են չորրորդ Fallout–ը ու լավագույնը, որ կարող ես անել՝ նրանց միանալն է: Կամ էլ մեկ ուրիշ նախասիրություն գտնելը:

6. Մոռանալ բարձրացնել զուգարանակոնքի նստատեղը (կամ ասենք բռնել պահարանի դուռը, որպեսզի այն ուժեղ ձայնով չփակվի, տուն մտնելուց առաջ կոշիկները մաքրել կամ էլ հազար ու մի այլ բան, որոնք ձեզ զայրացնում են)։

7. Ձեռնաշարժությամբ զբաղվել: Բոլորն էլ զբաղվում են դրանով, նույնիսկ եթե չեն խոստովանում: Դա նորմալ է: Նույնիսկ եթե ոչ այնքան հաճախակի, որքան պատանեկության տարիներին, միեւնույն է, այդ սովորությունը երբեք ամբողջովին չի վերանում:

8. Անընդհատ մրցել: Բոլոր հարցերում: Ով ավելի արագ ու լավ կվարի մեքենան, ավելի վեր կմագլցի, ով ավելի շատ կխմի եւ այլն։

Աղբյուրը՝ Cosmo

 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել