ՄԻԱՎ-ով վարակված Չառլի Շինի սկանդալային պատմությունը նոր երանգ է ձեռք բերել: Չառլի Շինի խոստովանությունը ցնցել է ոչ միայն նրա բազմաթիվ երկրպագուներին, այլեւ սիրուհիներին:
50-ամյա դերասանին դատի են տվել:
Պոռնոդերասանուհիները սկսել են պատմել դերասանի հետ սեքս-օրգիաների եւ կոկայինային երեկույթների մասին:
Իսկ այժմ հայտնի է դարձել նաեւ, որ դերասանը գուցե վարակել է ոչ միայն կանանց, այլեւ տղամարդկանց: Հարցն այն է, որ Չառլի Շինը հանրությունից թաքցնում էր ոչ միայն իր առողջական խնդիրները, այլեւ բիսեքսուալությունը:
RadarOnline-ն իր տրամադրության տակ կարճ տեսանյութեր ունի, որոնք հետաքննության մաս են դարձել: Տեսանյութերն ինտիմ բնույթի տեսարաններ են պարունակում, որոնցում Չառլի Շինը տղամարդու հետ օրալ սեքսով է զբաղվում: Փաղաքշանքներից հետո սկսվում է կոշտ սեռական գործողությունը: Տեսանյութը նկարահանվել է 2011-ին, այսինքն հենց այն ժամանակ, երբ դերասանի մոտ ՄԻԱՎ էին հայտնաբերել:
Չառլի Շինը մի անգամ շանտաժիստին մեծ գումար է վճարել թեժ տեսանյութի համար, որում նա զվարճանում է տղամարդու հետ: Սակայն Շինի խոստովանությունից հետո պարզվել է, որ նրա նախկին սեռական զուգընկերը պատճեններ է արել: Այժմ տղամարդը, որը հայտարարել է, թե Շինն իրենից թաքցրել է իր հիվանդությունը, աստղից 20 միլիոն դոլար է պահանջում:
Լուրերի համաձայն, Չառլի Շինը փորձարկումներ էր սիրում եւ տղամարդու հետ մեկից ավելի անգամ է սեռական հարաբերություն է ունեցել: Այսպես, 2013-ին նա իր սեռական զվարճանքների համար ավելի քան մեկ ու կես միլիոն դոլար է ծախսել (հաղորդվում է, որ հայտնի պոռնոդերասանի հետ մի գիշերվա համար նա 33 հազար դոլար է վճարել):
«Չառլին թաքցնում էր իր բիսեքսուալությունը: Նա ում հետ ասես, քնել է, բայց կանոնավոր կերպով հազարներ էր ծախսում տրանսսեքսուալ մարմնավաճառների հետ ինտիմ հարաբերությունների վրա, որոնց վարձում էր որպես ծառաներ, որ տանը կատարեին իր քմահաճույքները», – պատմել է տաբլոիդի աղբյուրը:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:35, 29 ապրիլի
Նիկոլ Քիդմանը Balenciaga-ի շքեղ ոսկեփայլ զգեստով19:31, 29 ապրիլի
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանը ներկայացնող «Լադանիվա»-ի առաջին փորձի առաջին կադրերը (ֆոտո)19:21, 29 ապրիլի
Ով կղեկավարի LVMH շքեղ կայսրությունը. Բեռնար Առնոն գնահատում է իր ժառանգներին16:34, 29 ապրիլի
Six Senses առողջարանային ցանցը Դուբայում կառուցում է աշխարհի ամենաբարձր բնակելի աշտարակը16:17, 29 ապրիլի
Հարգանքի տուրք Ազնավուրին․ բացվեց քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը15:16, 29 ապրիլի
Ժերար Դեպարդյեն կալանքի տակ է հայտնվել սեռական ոտնձգությունների մեղադրանքով14:26, 29 ապրիլի
Անգլիացու անպարկեշտ դաջվածքը զայրացրել է իսպանացի ոստիկաններին13:28, 29 ապրիլի
Լեգենդար դերասանուհի Շիրլի Մաքլեյնն իր 90-ամյակի առթիվ կիսվել է իր երկարակեցության գաղտնիքով12:34, 29 ապրիլի
Հարուստներն իրենց քմահաճույքներն ունեն. նյույորքցի միլիարդատիրոջ արտառոց հարսանիքը՝ Եգիպտոսի Մեծ բուրգերի մոտ11:59, 29 ապրիլի
Քլոե Քարդաշյանի անձնական կյանքը հետին պլան է մղվել11:06, 29 ապրիլի
Բրիթնի Սփիրս. «Ընտանիքս ինձ ցավ է պատճառել»10:40, 29 ապրիլի
Քիմ Քարդաշյանը Lo Máximo Awards 2024 մրցանակաբաշխությանը ներկայացել է «mob wife aesthetic» ոճում