Հնարավոր է, որ շուտով Ժաննա Ֆրիսկեի եւ հեռուստահաղորդավար Դմիտրի Շեպելյովի միջեւ սկանդալային հարաբերություններն ի վերջո ավարտվեն:
Ժաննա Ֆրիսկեի ծնողները եւ Դմիտրի Շեպելյովը կիսել են Պլատոնի նկատմամբ խնամակալությունը: Տատիկին ու պապիկին թույլատրվել է ամիսը մի քանի անգամ շփվել թոռան հետ:
Մոսկվայում դատական նիստ է տեղի ունեցել, որը պիտի հանգուցալուծի Ժաննա Ֆրիսկեի քաղաքացիական ամուսնու եւ ծնողների միջեւ առկա հակամարտությունը: Վերջիններս ամառվա սկզբից ի վեր չեն տեսել թոռանը: Պլատոնի նկատմամբ խնամակալության հարցը քննարկվել է հանձնաժողովում, մանկական հոգեբանի մասնակցությամբ: Մասնագետները խորհուրդներ են տվել եւ սահմանել են Պլատոնի` տատիկի ու պապիկի հետ շփվելու կարգը:
Հակամարտության երկու կողմն էլ ներկա էին դատական նիստին: Դմիտրի Շեպելյովը եկել է երեք թիկնապահի ուղեկցությամբ, ինչը բացատրվում էր Վլադիմիր Ֆրիսկեի կողմից դրսեւորվող ագրեսիայով:
«Հավատացեք, մարդը հենց այնպես թիկնապահներ չի վարձում, հեռուստահաղորդավարի,- ներկայացուցչի խոսքերն է մեջբերում Woman’s Day-ը: Եթե Վլադիմիր Ֆրիսկեն պակաս հուզական լիներ, գոնե նման միջոցներ ձեռք չառնեինք»:
Հանգուցյալ երգչուհու հայրը մենակ էր եկել: Նիստից դուրս գալով` նա ասաց, որ հանձնաժողովն իրեն ու կնոջը թույլ է տվել տեսնվել թոռան հետ: Նրա խոսքով, Շեպելեւը պնդում էր, որ առավելագույնս կրճատվի երկու տարեկան տղայի եւ ազգականների հանդիպումների քանակը, մինչեւ` կես տարվա ընթացքում մեկ անգամ: Վլադիմիր Ֆրիսկեն ընդգծել է, որ շոումենն առաջարկել է հանդիպել իր տարածքում, թիկնապահների հսկողությամբ: Դմիտրին դա բացատրել է երեխայի զբաղվածությամբ, որը համարյա ամեն օր զարգացնող պարապմունքների է հաճախում:
«Ես ուզում եմ ընդամենը առաջվա նման` ամեն շաբաթ հանդիպել երեխայի հետ, պատմել է Ֆրիսկեն: Երկու տարի Պլատոնին իմ կինը` Օլգան է դաստիարակել: Նա էլ է շատ կարոտում տղային: Վախենում ենք, որ թոռնիկը կմոռանա մեզ: Շեպելյովն ասել է, թե մենք հարբեցողներ ենք, դա ճիշտ չէ»:
Երկու կողմին լսելով` հանձնաժողովը որոշում է կայացրել: Լիազոր մարմինները վեց ամսվա համար ազգականների հետ Պլատոնի շփման որոշակի կարգ են խորհուրդ տվել: Այժմ երեխան կարող է ամիսը մի քանի անգամ հանդիպել տատիկին ու պապիկին: Հանդիպումները տեղի կունենան ոչ միայն Շեպելյովի տարածքում, ինչպես նա ցանկանում էր, այլեւ` ուրիշ վայրերում:
«Սա յուրահատուկ անցումային շրջան է: Այս ընթացքում պիտի ադապտացիա տեղի ունենա եւ վստահելի հարաբերությունների ստեղծում»,- նշել է Ֆրիսկեի փաստաբան Ալյոնա Ադլերը։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
14:26, 29 ապրիլի
Անգլիացու անպարկեշտ դաջվածքը զայրացրել է իսպանացի ոստիկաններին13:28, 29 ապրիլի
Լեգենդար դերասանուհի Շիրլի Մաքլեյնն իր 90-ամյակի առթիվ կիսվել է իր երկարակեցության գաղտնիքով12:34, 29 ապրիլի
Հարուստներն իրենց քմահաճույքներն ունեն. նյույորքցի միլիարդատիրոջ արտառոց հարսանիքը՝ Եգիպտոսի Մեծ բուրգերի մոտ11:59, 29 ապրիլի
Քլոե Քարդաշյանի անձնական կյանքը հետին պլան է մղվել11:06, 29 ապրիլի
Բրիթնի Սփիրս. «Ընտանիքս ինձ ցավ է պատճառել»10:40, 29 ապրիլի
Քիմ Քարդաշյանը Lo Máximo Awards 2024 մրցանակաբաշխությանը ներկայացել է «mob wife aesthetic» ոճում10:11, 29 ապրիլի
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի ներկայացուցիչներն արդեն Մալմյոյում են09:00, 29 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 29-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ18:35, 28 ապրիլի
«Շորս թափանցիկ չէ». Լիլիթ Հովհաննիսյանը մեկնաբանել է իր նոր տեսահոլովակի կերպարներից մեկը15:08, 28 ապրիլի
Սիլվեստր Ստալոնեն մեմուարներ է գրում13:30, 28 ապրիլի
Բրիթնի Սփիրսը համաձայնության է եկել հոր հետ11:44, 28 ապրիլի
Doja Cat-ը շատ համարձակ ու բաց լողազգեստով ցուցադրել է կազմվածքը