Հայտնի է, որ մարդու մասին շատ բան կարող են պատմել նրա ժեստերը: Սակայն չտիրապետելով «ժեստերի լեզվին»՝ կարելի է մարդուն բնութագրել նրա արտաքին տեսքով:
ՊԱՐԱՆՈՑ
Մարդու պարանոցի, ուսերի, ազդրերի եւ ոտքերի առանձնահատկությունները կարող են պատմել մարդու բնավորության մասին: Օրինակ՝ կարճ պարանոցը համառության եւ անհեռատեսության նշան է, իսկ երկար վիզ սովորաբար ունենում են մելանխոլիկները: «Ցլի» վիզը վկայում է մարդու անվախության մասին: Իսկ բարակ պարանոց ունեցողներին կարելի է ռոմանտիկ եւ ամաչկոտ մարդիկ համարել:
ՈՒՍԵՐ
Մարդու հետ շփվելիս անպայման ուշադրություն դարձրեք նրա ուսերին: Եթե դրանք նեղ են, մարդը ակնհայտ ամաչկոտ է եւ հակված է ինքն իրեն ներսից կրծելու: Լայն ուսերը վկայում են այն մասին, որ մարդը շատ համարձակ է: Լայնաթիկունք մարդիկ վստահություն են ներշնչում:
ԱԶԴՐԵՐ
Փարթամ եւ լայն ազդրերը խոսում են մարդու անզիջում բնավորության մասին: Կլոր ազդրեր ունեցողները փափուկ եւ կամազուրկ անձնավորություններ են: Իսկ նեղ եւ ձիգ ազդրերը բնավորության ուժեղ գծերի եւ տոկունության նշան են:
Իմիջիայլոց, սլացիկ ոտքերը խոսում են նպատակասլացության մասին:
ՃԱԿԱՏ
Իհարկե մարդիկ ավելի հաճախ ուշադրություն են դարձնում միմյանց դեմքերին: Այդ պատճառով շատ կարեւոր է իմանալ, թե ինչպես է պետք մարդու դիմագծերի միջոցով որոշել նրա բնավորությունը: Այսպես՝ խելացի մարդուն մատնում է բարձր եւ մի փոքր ուռուցիկ ճակատը: Իսկ նեղ ճակատ ունեցողները չափազանց պոռթկուն բնավորություն ունեն: Բարձր, ճաղատացող ճակատը հանդիպում է ուժեղ մոտիվացիա ունեցող մարդկանց մոտ: Եթե մարդու ճակատը քառակուսի ձեւ ունի, դուք գործ ունեք չափից դուրս ազնիվ մարդու հետ:
ՀՈՆՔԵՐ
Մարդու բնավորության մասին կարող են պատմել նաեւ հոնքերը: Բարակ հոնքերը մատնում են գոռոզ եւ սկզբունքային մարդկանց: Խիտ հոնքերը հաճախ դաժանության եւ կոպտության նշան են: Իսկ լայն հոնքերը անկեղծության եւ պարզության մասին են խոսում:
ԱՉՔԵՐ
Խորն ընկած աչքերը բնորոշ են ագահ եւ նախանձ մարդկանց: Լայն բացված աչքեր ունենում են իսկական երազողները: Իսկ փոքր աչքեր ունեցողներն առանձնանում են գեղեցիկ խոսքով եւ հետաքրքրասիրությամբ: Ի դեպ, նեղ աչքերը մատնում են դաժան եւ բռնակալ մարդկանց:
ՔԻԹ
Սուր եւ երկար քիթը խոսում է մարդու խստության եւ բռնկվող բնավորության մասին: Մի թեթեւ ցցված քիթ ունենում են թեթեւամիտ եւ քմահաճ մարդիկ: Իսկ լայն եւ հաստ քիթը վկայում է մարդու կոպտության մասին:
ԲԵՐԱՆ
Փոքրիկ բերան հաճախ ունենում են թույլ բնավորությամբ մարդիկ: Եթե վերին շուրթը ստորինից հաստ է, ապա այդ մարդն իսկական էգոիստ է: Իսկ վառ արտահայտված ստորին շուրթեր ունենում են կյանքից ամեն բան ստանալ ցանկացող մարդիկ: Նեղ բերանը ինքնամփոփության վառ նշան է: Իսկ հաստ շուրթերը խոսում են մարդու համարձակության եւ ծիծաղկոտության մասին:
ԿԶԱԿ
Հաճախ ուժեղ մարդիկ, որոնք ինքնուրույն են հասնում իրենց առջեւ դրված նպատակներին, խոշոր եւ լավ ընդգծված կզակ են ունենում: Համեստ եւ անվստահ մարդկանց մոտ, ընդհակառակը, փոքր եւ չարտահայտված կզակ է լինում:
Աղբյուրը՝ domashniy.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 26 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 26-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են19:27, 25 ապրիլի
Ասիայի ամենահարուստ մարդու որդին շրջում է 1 միլիոն դոլար արժողությամբ Ferrari-ով՝ անվտանգության շարասյան ուղեկցությամբ16:36, 25 ապրիլի
Գուստավ Կլիմտի՝ 100 տարի կորած համարվող նկարն աճուրդում վաճառվել է 30 միլիոն եվրոյով15:22, 25 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է Hermes-ի հազվագյուտ Birkin պայուսակը, որն արժե ավելի քան 400,000 դոլար15:05, 25 ապրիլի
Ջազի միջազգային օրը՝ Երեւանում14:55, 25 ապրիլի
Էդի Մերֆիի առաջիկա ֆիլմերից մեկը հետաքննության կենտրոնում է հայտնվել նկարահանման հրապարակում տեղի ունեցած խնդիրների պատճառով14:36, 25 ապրիլի
Իրինա Շեյքը նոր տղամարդ է փնտրում13:15, 25 ապրիլի
Լիլիթ Հովհաննիսյանը հայտնել է, որ իր վերջին տեսահոլովակի զգեստն ինքն է հեղինակել (ֆոտո)