Մենք մի հրաշք հոդված ենք գտել և խորհուրդ ենք տալիս այն կարդալ ու փոքր-ինչ մտորել դրա շուրջ:
Գոյություն ունեն երկու շատ մոտ (սակայն բավականին տարբեր) սպառման բնութագրեր`քանակ և որակ։ Ժամանակակից մարդը բավականին կախված է դրանցից, սակայն եթե առաջինը կարելի է և նույնիսկ պետք է նվազեցնել, ապա երկրորդի դեպքում պետք է զգույշ լինել։
Գնումները որպես սփոփանք, որպես կյանքը գեղեցկանելու միջոց՝ հանուն սեփական կարգավիճակն ընդգծելու, իհարկե, հրաշալի են։ Սակայն հասուն մարդը լիովին ունակ է որոշ ժամանակով դադարել գնել ամեն բան, ինչը տեսականորեն տեղավորվում է նրա բյուջեի շրջանակներում, և սկսել տնտեսել առանց այն զգացումի, որ նա անհաջողակ է։ Երբ գումարը սկսում է չբավարարել, պարզ է դառնում, որ առանց դեպրեսիայի մեջ ընկնելու շատ բաներից կարելի է հրաժարվել․ դա սպառման քանակի նվազեցումն է։
Սակայն վախեցած կենդանու բնազդը ավելին է պահանջում՝ «Շատ մի ծախսիր։ Գնիր էժանը։ Պաշարիր սնունդը։ Ստամոքսդ մի լավ լցրու»։
Երկարատև տնտեսումից և միատեսակ սննդից մենք հոգնում ենք, և կարծես ստիպված գնումներ ենք կատարում, սակայն էժան, որևիցե չինական ինտերնետ-խանութում։
Տասը դոլարանոց գնումներն աննկատ վերածվում են հարյուր դոլարների, իսկ հետո փոստը բերում է անպետք «աղբով» տուփեր, որոնցից ամեն երրորդը գրեթե հարմար է լինում, քսանից մեկը՝ գերազանց, և հեշտությամբ կարելի է հաշվարկել, թե ինչքան ենք մենք իրականում ծախսել՝ հաշվի առնելով այդ աղբ-գնումները։
Եվ մեկ-երկու ամսից դուք նայում եք ինքներդ ձեզ՝ գիրացած, տխուր, տգեղ հագնված և այնուամենայնիվ կիսադատարկ դրամապանակով։ Այո․․․ինչ-որ բան այն չէ։ Դուք վախեցաք և նվազեցրեցիք կյանքի որակն ավելի, քան պահանջվում էր։ Փորձեք պարզել, թե ինչքան եք ծախսում ձեր կերպարը պահպանելու համար, և ինչքան՝ ուրախ կյանքի համար, և տարբեր կերպ պլանավորեք այս ծախսերը։
Իսկ այ թարմ վարունգ պետք է գնել։ Ոչ, դիմակ պատրաստելու համար չէ, այլ ուտելու։ Թող ձեր առօրյա սնունդը որակյալ լինի, կարծես դուք ջերմ և անվտանգ տանն եք նստած (աղցաններ, միրգ, ապուրներ), այլ ոչ թե քայլում եք այրվող հողի վրայով։ Հանկարծ կարող է պարզվել, որ իսկապես ոտքերի տակ ոչինչ չի այրվում։
Ամենակարևոր ռեսուրսն ու մեծ ճոխությունը, որոնք հիմա հասանելի են, դա ձեր էներգիան է, ինտելեկտը, առողջ մարմինն ու կայուն միտքը․ նրանց սնել և պահպանել է պետք։ Տագնապը, ձևականությունն ու ծուլությունը պետք չէ սնել։ Լավ կլիներ, որ այդ երկուսը չշփոթեիք։
Աղբյուրը՝ Cosmo
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:34, 29 ապրիլի
Հարուստներն իրենց քմահաճույքներն ունեն. նյույորքցի միլիարդատիրոջ արտառոց հարսանիքը՝ Եգիպտոսի Մեծ բուրգերի մոտ11:59, 29 ապրիլի
Քլոե Քարդաշյանի անձնական կյանքը հետին պլան է մղվել11:06, 29 ապրիլի
Բրիթնի Սփիրս. «Ընտանիքս ինձ ցավ է պատճառել»10:40, 29 ապրիլի
Քիմ Քարդաշյանը Lo Máximo Awards 2024 մրցանակաբաշխությանը ներկայացել է «mob wife aesthetic» ոճում10:11, 29 ապրիլի
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի ներկայացուցիչներն արդեն Մալմյոյում են09:00, 29 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 29-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ18:35, 28 ապրիլի
«Շորս թափանցիկ չէ». Լիլիթ Հովհաննիսյանը մեկնաբանել է իր նոր տեսահոլովակի կերպարներից մեկը15:08, 28 ապրիլի
Սիլվեստր Ստալոնեն մեմուարներ է գրում13:30, 28 ապրիլի
Բրիթնի Սփիրսը համաձայնության է եկել հոր հետ11:44, 28 ապրիլի
Doja Cat-ը շատ համարձակ ու բաց լողազգեստով ցուցադրել է կազմվածքը10:35, 28 ապրիլի
Փերիս Հիլթոնը մերկացել է Flaunt ամսագրի շապիկի համար09:00, 28 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 28-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ