Այդ հիմա են ռեփ երգիչները բոլորը փափուկ դարձել ու միայն արտաքուստ են ահեղ թվում, իսկ ահա 90 –ականներին ԱՄՆ-ում իսկական պատերազմ էր ծավալում ռեփ կատարողների միջեւ: Հեռավոր 96-ին սպանվել էր ռեփի կուռք Թուփաք Շաքուրը: Սպանության պատվիրատուին առայսօր չեն գտել, բայց մամուլում պարբերաբար շրջնառվում էր P. Diddy–ի անունը:
Ինչպես գրում է TMZ–ը, Լոս Անջելեսի նախկին ոստիկանը հավաստիացնում է, որ հենց P. Diddy –ն էր պատվիրել Թուփաք Շաքուրի սպանությունը՝ ռեփի աստղի կյանքը գնահատելով մեկ միլիոն դոլար: Այդ մահին հաջորդել էր պատասխան հանցագործություն: Ռեփ երգիչ Շուգ Նեյթը վրեժխնդիր էր եղել P. Diddy–ին՝ սպանելով նրա ընկերոջը՝ Բիգգի Սմոլսին: Մոտ կանգնած աղբյուրի խոսքով, Թուփաքի ընկերը մարդասպանին 13 հազար դոլար էր վճարել՝ պատվերը կատարելու համար:
P. Diddy -ն հերքում է այս մեղադրանքները: 46-ամյա ռեփ երգիչը բազմիցս հայտրարել է, որ ոչ մի առնչություն չի ունեցել 2Pac-ի սպանության հետ: Օրինակ 2008 թ L.A. Times –ը մի հոդված էր հրապարակել, որում հիշտակված էր ժամանակին ՀԴԲ-ին ցուցմունքներ տված աղբյուրը: Աղբյուրը հավաստիացնում էր, որ P.Diddy –ի մարդիկ բազմիցս փորձել են սպանել Թուփաքին, սակայն դա նրանց չէր հաջողվել:
The Times-ն էլ իր հերթին է բազմիցս անդրադարձել այս թեմային ու անցկացնելով սեփական հետաքննություն՝ հանգել էր այն եզրակացության, որ P.Diddy –ն չէր կարող լինել սպանության կազմակերպիչը:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:23, 18 մայիսի
«Խաչմերուկներ» միջազգային փառատոնը հատեց եզրագիծը15:56, 18 մայիսի
«Ոստիկանները որոշեցին, որ մենք մերկ ենք եւ հեռացրին այնտեղից». Սարիկ Անդրեասյանն ու նրա կինը Իտալիայում հայտնվել են անհարմար իրավիճակում14:11, 18 մայիսի
«Փարաջանովը եւ նորաձեւությունը». Երեւանում բացվել է անվանի կինոռեժիսորի ստեղծագործություններից ոգեշնչված ցուցահանդես12:33, 18 մայիսի
Կապուչինոյի փորձարկում՝ Երեւանում. փնտրում ենք համեղ սուրճ10:23, 18 մայիսի
Բեն Աֆլեքն ու Ջենիֆեր Լոպեսը վերամիավորվել են ամուսնալուծության մասին լուրերի ֆոնին09:00, 18 մայիսի
ՄԱՅԻՍԻ 18-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ22:21, 17 մայիսի
Նոր սիրավե՞պ․ Անջելինա Ջոլին Բեռլինում ընթրել է «Վարպետը եւ Մարգարիտան» ֆիլմի աստղի հետ21:31, 17 մայիսի
Բիանկա Սենսորիի ընտանիքը վախենում է, որ Քանյե Ուեսթը նրան «կներքաշի» պոռնոգրաֆիայի մեջ20:05, 17 մայիսի
Չեխիայում կանցկացվեն հայ մշակույթի օրեր19:22, 17 մայիսի
«Բրիջերթոնի» աստղ Նիկոլա Քոգլանը՝ սերիալի հաջողության եւ 3-րդ եթերաշրջանի «բուռն» սեքսուալ տեսարաններից վախենալու մասին16:15, 17 մայիսի
«Հովեր» երգչախմբի առաջիկա համերգը նվիրված է Հակոբ Հակոբյանի 100-ամյակին15:05, 17 մայիսի
«Չենք բաժանվել, չենք վիճել». Սիլվի Բարկովան մեկնաբանել է Instagram-ում կրկին իր ազգանունով ներկայանալու որոշումը