Երեկ Մոսկվայում մահացել է 25-ամյա փիառ գործակալ Տիմոֆեյ Շեւչենկոն, որը աստղային շրջանակներում հայտնի էր որպես Տիմ Բրիկ եւ աշխատում էր այնպիսի արվեստագետների հետ, ինչպիսիք եք Դանա Բորիսովան, Սերգեյ Զվերեւը, Պրոխոր Շալյապինը, Անաստասիա Ստոցկայան:
Հաղորդվում է, որ Բրիկը մահացել է նիհարելու հաբերի պատճառով:
Սակայն նրա հարսնացուն` Յանա Գրիվկովսկայան համաձայն չէ այդ վարկածին: Ողբերգության պահին նա Մոսկվայում չի եղել, սակայն հայտնել է, որ չի հավատում նիհարելու դեղամիջոցների չափազանց մեծ չափաբաժնից մահվան վարկածին: Գրիվկովսկայան վստահ է. իր փեսացուն այդ ճակատագրական երեկո գնացել է «Շարմ» կլինիկա`վիրահատվելու իր ընկերոջ` պլաստիկ վիրաբույժ Հայկ Բաբայանի մոտ:
«Ես չեմ հավատում, թե Տիման դեղերից է մահացել: Նա կլինիկա է գնացել պլաստիկ վիրահատություն անելու, իսկ ինձ ոչինչ չի ասել, Յանային է մեջբերում Super-ը: Վիրահատական ցանկացած միջամտություն նրան կտրականապես հակացուցված էր, որովհետեւ նա առաջին տեսակի դիաբետ եւ էպիլեպսիա ուներ: Ես չեմ կարողանում հասկանալ, թե բժիշկներն ինչպես են համաձայնել դրան: Կարծում եմ, որ նա կոմայի մեջ է ընկել, երբ նրան անզգայացում են տվել: Եթե նա իրեն իրոք վատ զգար, դեղ կխմեր, որը միշտ փրկում էր նրան: Հենց մի թեթեւ թուլություն զգար, անմիջապես շաքարը չափում էր եւ միջոցներ էր ձեռք առնում: Նրա մայրն ու քույրն անմիջապես եկել են կլինիկա»:
Ավելի վաղ տեղի ունեցածի մեկ այլ վարկած էր հնչեցվել: Իբր Բրիկը վատ է զգացել եւ գնացել է իր ընկերոջ` Հայկ Բաբայանի պլաստիկ վիրաբուժության կլինիկա: Այնտեղ նրա վիճակն ավելի է վատացել, նա կոմայի մեջ է ընկել: Տեղ հասած բժիշկները նրա մահն են արձանագրել: Պլաստիկ վիրաբույժ Հայկ Բաբայանը, որի կլինիկայում մահացել է փիառի մասնագետը, հայտնել է, որ մահվան պատճառը դարձել է նիհարելու դեղերի չափազանց մեծ չափաբաժինը:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
11:51, 7 մայիսի
Դեմի Մուրը նորաձեւությանը համարձակ հայտարարություն է արել Հարիս Ռիդի դետալային զգեստով11:20, 7 մայիսի
Met Gala 2024. Քայլիի, Քենդելի եւ Քրիս Ջենների նրբագեղ կերպարները10:59, 7 մայիսի
Met Gala 2024. Ջենիֆեր Լոպեսը «ցնցել է» Schiaparelli-ից իր շքեղ զգեստով10:19, 7 մայիսի
Քիմ Քարդաշյանը հերթական անգամ «ֆուրոր» է առաջացրել Met Gala-ում09:00, 7 մայիսի
ՄԱՅԻՍԻ 7-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:18, 6 մայիսի
Daily Express-ը՝ Կիմ Չեն Ընի սեռական կյանքի մասին. 25 կույսերից բաղկացած «Հաճույքների ջոկատ» եւ ուղեկցորդուհիներով լի գնացք22:20, 6 մայիսի
Իտալական ծովափնյա քաղաքը նախատեսում է «մերկ» հարսանիքներ կազմակերպել20:33, 6 մայիսի
Snob. Դիլիջանը, թերեւս, Հայաստանի ամենահանգիստ քաղաքն է19:46, 6 մայիսի
«Imperial Orchestra»-ն Երեւանին զգացմունքների կայսրություն կնվիրի16:25, 6 մայիսի
Պիեռ Յովանովիչը եւ Քրիստիան Լուբուտենը ստեղծել են Red-Bottom աթոռների յուրահատուկ հավաքածու15:06, 6 մայիսի
Քորթնի Քարդաշյանը խոստովանել է, որ ծննդաբերությունից երեք ամիս անց «պատրաստ չի եղել» կիպ զգեստով ֆոտոշարքին14:20, 6 մայիսի
Զենդայան, Ջենիֆեր Լոպեսը եւ Սիեննա Միլլերը՝ Met Gala-ին ընդառաջ կազմակերպված ընթրիքին