«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Ի՞նչ նվիրել սիրելիին Վալենտինի օրվա առթիվ

21:34, 9 փետրվարի

Փետրվարի 14-ին ամբողջ աշխարհում նշում են Վալենտինի օրը: Ինչպես նախորդ տարիներին, սիրահարներին տանջում է մի հարց՝ ինչ նվիրել Նրան: Ընդ որում՝ այս տոնին առավելագույնս պատրաստվում են կանայք եւ փորձում են անել հնարավորինս ամեն ինչ՝ յուրօրինակ, անկրկնելի, տարբերվող եւ հաճելի անակնկալ մատուցելու համար, չէ որ այդպես նրանք ցույց են տալիս այն սերն ու նվիրվածությունը, որը տածում են իրենց միակի նկատմամբ:

Առաջարկում ենք նվերների մի քանի տարբերակ, որոնցից կարող եք ընտրել այն մեկը, որը ավելի դուրեկան, բնորոշ եւ համապատասխան կլինի ձեր սիրելիին:

Բարձրորակ ականջակալներ

Այսօր ականջակալները մեր կյանքի անբաժանելի մասն են կազմում եւ բարձրորակ ականջակալը կուրախացնի գրեթե ցանկացած երիտասարդի:

Նրա սիրելի խմբի համերգի կամ սպորտային իրադարձության տոմս

 

Սովորաբար տղաները, չնայած մեծ ցանկության, հաճախ չեն գնում իրենց սիրելի խմբի համերգի կամ սպորտային իրադարձության տոմսը: Սակայն միշտ հաճելի է ստանալ նման նվեր, որը հնարավորություն կտա լիարժեք հաճույք վայելել եւ մի քանի ժամ կտրվել առօրյա հոգսերից:

Խրախուսիր նրա մարզական հաջողությունները

Եթե ձեր սիրելին կանոնավոր կերպով գնում է մարզասրահ, ուրեմն Նրա համար անգնահատելի նվեր կլինի նորագույն սարքավորումները, որոնք հաշվում են նրա քայլերը, գրանցում սրտի ռիթմը, այրված կալորիաները եւ այլն:

Նվեր՝ պայմանավորված Նրա հոբբիով

Եթե նա ազատ ժամանակ սիրում է կիթառ նվագել կամ վիդեո խաղեր խաղալ, ապա նա հաստատ կգնահատի, եթե իրեն նոր կիթառ կամ վերջերս թողարկված վիդեո խաղ նվիրեք: Այդպես դուք ոչ միայն կցուցադրեք ձեր սերն ու ջերմությունը, այլեւ ուշադրությունը:

Գիրք, որը նա վաղուց էր փնտրում

Եթե ունեք ընթերցասեր ընկեր, ապա դժվար չէ մի քանի ժամ անցկացնել գրախանութում եւ գտնել այն գիրքը, որը նա վաղուց էր փնտրում:

Ռոմանտիկ երեկո

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հաճախ ուժեղ սեռի ներկայացուցիչները Վալենտինի օրվա համար նյութական ոչինչ չեն ցանկանում, այլ ուզում են իրենց սիրելիի կողքին լինել եւ երեկոն նրա հետ անցկացնել իր նախընտրած ռեստորանում: Ավելացնելու ոչինչ չկա, պարզապես պետք է նման հաճույք պարգեւել Նրան:

Իրեր, որոնք կգեղեցկանցեն Նրա կյանքը

Ցանկացած տղամարդ ունի հետաքրքրությունների իր շրջանակը եւ Նրա համար հաճելի կլինի ստանալ մի բան, որը եւ օգտակար կլինի իր համար, եւ կգեղեցկացնի Նրա կյանքը: Կարելի է նվիրել գերհզոր տեսախցիկ, համակարգչի կամ հեռախոսի պատյաններ՝ հավելյալ ֆունկցիաներով:

Ժամացույց

Գեղեցիկ եւ որակյալ ժամացույցը ցանկացած տղամարդուն ավելի առնական տեսք է տալիս: Հետեւաբար հաշվի առնելով նրա ճաշակը՝ համապատասխան ընտրություն կատարեք:

Ուղեւորություն

Նվերների ցանկում վերջին տեղը հատկացրել ենք ուղեւորությանը, քանի որ ոչ բոլորը կարող են նման նվեր մատուցել: Ընտրեք այն ուղղությունը, որի մասին նա հաճախ է պատմել ձեզ՝ նշելով, որ կցանկանար այնտեղ գնալ:

 

Պատրաստեց՝ Յանա


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել