Այսօր Քարդաշյանների ընտանիքի օրն է: Քիմ Քարդաշյանը բարկացել է Daily Mail–ում հայտնված հոդվածի պատճառով ու ստիպել է, որ պարբերականը փոխի դրա վերնագիրը: Աշխարհի հզորագույն լրատվական ռեսուրսներից մեկն իր էջում Քիմի մասին նորություն էր գրել, որը հունից հանել էր հայուհուն: Ավելի ճիշտ՝ խոսքը ոչ թե բուն նորության մասին է, որքան Քիմի կարծիքով սխալ վերնագրի: Բայց այդ ամենի մասին հերթով:
Եվ այսպես, շուտով Նյու Յորքում մեկնարկելու է Նորաձեւության շաբաթը, որտեղ Քանյե Ուեսթը պետք է ներկայացնի իր նոր հավաքածուն: Քիմը երեխաների՝ Սեյնթի ու Նորթի, նաեւ Քեյթլին Ջեների հետ իրենց մասնավոր օդանավով ուղեւորվել է Նյու Յորք, որպեսզի այդ պատասխանատու պահին ամուսնու կողքին լինի:
Ընտանիքին «բռնացրել են» պապարացիները, որոնք լուսանկարել են այն պահը, երբ Քիմը օդանավ էր բարձրանում:
Daily Mail -ը իր նորությունը վերնագրել էր «Քիմ Քարդաշյանի առաջին հայտնությունը նրա հոժարակամ դիետիկ աքսորից հետո»։
Վերնագիրը կատաղեցրել էր Քիմին, որն իր վրդովմունքն արտահայտել էր իր Twitter–ում.
I've brought my babies over friends/fam houses, parks & restaurants but because a picture wasn't taken it didn't happen & I'm in exile? smh
— Kim Kardashian West (@KimKardashian) 9 февраля 2016
«Ի՞նչ աքսորի մասին է խոսքը: Ես միշտ իմ երեխաների հետ գնում եմ խանութներ, մեր ընկերներին եմ այցելում, այգի ու ռեստորան գնում, բայց եթե ինձ չեն լուսանկարում, դա դեռ չի նշանակում, որ ես աքսորվել եմ։ Ես ընդամենը ֆիզ. արձակուրդի մեջ եմ»,- գրել էր Քիմը:
Քիմի բարկալից հայտարարությունից անմիջապես հետո պարբերականը փոխել է վերնագիրը «Քիմը դուրս է եկել դեկրետից, որպեսզի երեխաների հետ միասին աջակցի Քանյե Ուեսթին Նյու Յորքում Նորաձեւության շաբաթվա ընթացքում»:
Դրան նույնպես հայուհին արագ արձագանքել է. «Շնորհակալություն Daily Mail, որ փոխեցիք վերնագիրը»:
Լուսանկարները՝ X17Online
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:26, 3 մայիսի
Wine Story. Սովինյոն Բլանի միջազգային օր՝ ձեր սիրելի սպիտակ գինու տոն19:43, 3 մայիսի
Կոպենհագենում Միշլեն աստղով ռեստորանները ամենաթանկն են աշխարհում16:34, 3 մայիսի
Macallan-ը և Cirque Du Soleil-ը միավորվում են՝ վիսկիի համտեսի և մահաբեր հնարքների համար15:25, 3 մայիսի
Ֆարել Ուիլյամսը միանում է Tiffany & Co-ին Titan ոսկերչական հավաքածու ստեղծելու համար14:23, 3 մայիսի
Քրիստեն Ստյուարտը եւ Օսկար Այզեքը կնկարահանվեն 80-ականների վամպիրների մասին հեդոնիստական թրիլլերում13:55, 3 մայիսի
Դերասանուհի Անյա Թեյլոր-Ջոյը պրեմիերային ներկայացել էր այնպիսի զգեստով, որով անհնար էր նստել13:17, 3 մայիսի
Էմիլի Ռատակովսկին եւ Իրինա Շեյքը փայլել են The King's Trust 2024 Global Gala-ին12:23, 3 մայիսի
Սոֆյա Վերգարան մտադիր է ամեն կերպ պայքարել տարիքի հետ11:15, 3 մայիսի
Բրիթնի Սփիրսի շոկային լուսանկարները մտահոգություն են առաջացրել նրա հոգեկան առողջության վերաբերյալ10:52, 3 մայիսի
«Լադանիվա»-ից Ժակլինի եւ Հունաստանի ներկայացուցչի աշխույժ պարը՝ «Եվրատեսլ 2024»-ի ետնաբեմում (վիդեո)10:20, 3 մայիսի
Քիմ Քարդաշյանը կիսվել է իր վերջին ֆոտոշարքի «բեքսթեյջային» կադրերով09:00, 3 մայիսի
ՄԱՅԻՍԻ 3-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ