Մոտ երկու ամիս առաջ Վրաստանի հանրային հեռուստաընկերությունը հայտարարեց, որ Եվրատեսիլ 2016–ին Վրաստանը կներկայացնեն Նիկա Քոչարովն ու Young Georgian Lolitaz խումբը: Այնուհետեւ խումբը հայտարարեց, որ աշխարհի տարբեր ծայրերից երաժիշտները կարող են երգեր գրել եւ ուղարկել իրենց: Հեռուստադիտողների քվեարկության արդյունքում լավագույն հինգ երգերից պետք է ընտրվեր մեկը, որն էլ հենց կհնչեր Ստոկհոլմի բեմում. ի դեպ, բեմի դիզայնն արդեն ներկայացվել է մրցույթի երկրպագուների դատին:
12-օրյա քվեարկության արդյունքներն արդեն պատրաստ են: Եվրատեսիլ 2016-ին Վրաստանի պատվիրակները կերգեն «Midnight Gold» («Կեսգիշերային ոսկի») երգը:

Նշենք, որ ռոքնռոլ ժանրում ստեղծագործող Young Georgian Lolitaz–ը (խմբի անդամներն են՝ մենակատար, կիթառահար՝ Նիկա Քոչարով, թմբակահար՝ Դիմա Հովհաննեսյան, բաս կիթառահար՝ Գիա Լաշվիլի, ստեղնաշարահար՝ Նիք Դավիթաշվիլի) միայն տղաներից կազմված առաջին խումբն է, որը կներկայացնի Վրաստանը Եվրատեսիլ մրցույթին:
Պատրաստեց՝ Յանա
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:30, 11 հոկտեմբերի
Սյուզան Մարգարյանի արձագանքը Սիրուշոյի պատմությանը, Fashion Week-ն ու Երևանի 2808-ամյակը․ Instagram-ը՝ այս շաբաթ16:04, 11 հոկտեմբերի

14:30, 11 հոկտեմբերի
Կրեմի և ասպիրինի փոխարեն՝ տավարի ճարպ պիլինգի համար. գեղեցկության խորհուրդներ բլոգերներից, որոնք ավելի լավ է չկրկնել12:25, 11 հոկտեմբերի
Հայկական ոճ. նոր հայացք աշնանային դասականներին10:30, 11 հոկտեմբերի

09:00, 11 հոկտեմբերի
Հորոսկոպ. Կենդանակերպի նշանները՝ բիզնեսում19:19, 10 հոկտեմբերի
Մեգան Մարքլը ցանկանում է փախչել արքայազն Հարրիից. լրատվամիջոցները հայտնում են, որ զույգի ամուսնությունը փլուզման եզրին է18:20, 10 հոկտեմբերի
Իտալիայում գողացել են 4 միլիոն ֆունտ ստեռլինգ արժողությամբ 30 հազար շիշ էլիտար գինի՝ երկրի պատմության մեջ ամենամեծամասշտաբ գինու գողությունը17:33, 10 հոկտեմբերի
Կարո՞ղ է, արդյոք, սխտորը օգնել գրավել կնոջը․ գիտնականներն ուսումնասիրել են սննդի ազդեցությունը ժամադրությունների վրա17:00, 10 հոկտեմբերի

16:30, 10 հոկտեմբերի
Մալդիվներում գտնվող մասնավոր կղզին վաճառքի է հանվել 72 միլիոն դոլարով․ վճարումը հնարավոր է կատարել կրիպտոարժույթուվ15:24, 10 հոկտեմբերի
«Երես առած ժառանգորդուհի»․ Դոնալդ Թրամփի թոռնուհուն քննադատել են շքեղ բնակարանի և 531 դոլար արժողությամբ կոսմետիկայի համար