1. «Ձկան պոչ» ծամ
Գեղեցիկ ձեւով ուսին գցված այս ծամն իր բարդ հյուսվածքի ու թեթեւ թափթփվածության պատճառով միաժամանակ եւ՛ շատ շքեղ, եւ՛ շատ կանացի տեսք ունի, կարծում են տղամարդիկ: Գուցե պատճառն այն է, որ նրանք մինչեւ այսօր հիշում են իրենց դպրոցական առաջին սերը: Ամեն դեպքում այս սանրվածքը ստացել է հարցմանը մասնակցած տղամարդկանց 65 տոկոսի ձայնը: Ի դեպ, սանրվածքն անելը բոլորովին բարդ չէ, այնպես որ հեշտությամբ կարող եք սովորել:
2. Անխնամ խոպոպներ
Ոչ մի կանոնավոր սիմետրիկ գանգուրներ։ Տղամարդիկ բնական մազերի կողմնակիցն են: Ոմանք նույնիսկ հատուկ շեշտել են, որ սեքսուալ սանրվածքն այն է, որին նայելիս չես մտածում, որ աղջիկը մի ամբողջ ժամ հայելու առաջ է անցկացրել: Հարցման մասնակիցների 72 տոկոսն իր ձայնը տվել է թույլ խոպոպներին: Դա անվիճելի հաղթանակ է:
3. Ձիու պոչ
Թվում է, թե միանգամայն ստանդարտ սանրվածք է, բայց վերջերս այն հիթային է դարձել: Տղամարդկանց 57 տոկոսը ասել է, որ պոչ կապած մազերը սեքսուալ են, մանավանդ եթե արմատների մոտ դրանց ծավալ եք հաղորդում, իսկ պոչն էլ թեթեւակիորենն ուռացնում, ինչպես Քեյթ Միդլթոնն էր արել:
4. Մեկ ուսին թափված խոպոպներ
Մեկ ուսի վրա գցված ալիքաձեւ մազերը գայթակղում են տղամարդկանց 68 տոկոսին: Զարմանալի է, բայց դասական սանրվածքի՝ երկու ուսերի վրա թափվող մազերի համեմատ, այս ոչ սիմետրիկ տարբերակն ավելի շատ ձայն է ստացել:
5. «Փետուրներ»
Հարցմանը մասնակցած տղամարդկանց 43 տոկոսը խոստովանել է, որ իրենց դուր են գալիս անփույթ մազերը, մանավանդ եթե դրանք ներկված են օմբրե կամ բրոնդ ոճերով (այս անուններն արդեն մենք ենք հավելել, տղամարդիկ բնականաբար նման բառեր չգիտեն ու այդ ձեւի ներկված մազերը սովորական բառով են կոչում՝ «փետուրներ»):
Ի՞նչ եզրակացություններ կարելի է անել: Նորաձեւ է բնական եւ անփույթ շիկը: Հետեւաբար, ինչ սանվրածք էլ ընտրեք, մի ձգտեք իդեալական հարդարանքի, եւ դուք տղամարդկանց համար ամենասեքսուալը կլինեք:
Աղբյուրը՝ Cosmo
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
18:44, 9 հունիսի
Wine Story. Համադրում ենք հայկական պանիրներն ու գինին14:31, 9 հունիսի
Մարիամ Ալեքսանյանի 27-ամյակը, Էլեն Ասատրյանի նոր կերպարը, համալրումներ եւ հոբելյաններ․ Instagram-ը՝ այս շաբաթ13:25, 9 հունիսի
Հովարդի համալսարանի խորհուրդը Շոն «Դիդի» Քոմբսին զրկել է պատվավոր կոչումից12:22, 9 հունիսի
«Շատ բարդ էր ամուսնացած տղամարդու հետ նկարահանվելը»․ Իվետա Մուկուչյանը՝ Դավիթ Մանոյանի մասնակցությամբ՝ իր «Սիրտ» տեսահոլովակի մասին10:43, 9 հունիսի
Ամերիկացի կատակերգու Նիք Քեննոնը 10 միլիոն դոլարով ապահովագրել է իր ամորձիները10:25, 9 հունիսի
Արփի Գաբրիելյանն ու Միհրան Ծառուկյանը հանդես կգան նորությամբ09:00, 9 հունիսի
ՀՈՒՆԻՍԻ 9-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:09, 8 հունիսի
Կանադաբնակ դաշնակահար եւ կոմպոզիտոր Սերուժ Կրաջյանը երեւանյան համերգին հանդես կգա բազմաբովանդակ ծրագրով18:23, 8 հունիսի
Wine Story. 53-ամյա Domaine de la Romanée-Conti գինին կարող է վաճառվել 200,000 դոլարով17:05, 8 հունիսի
Սելին Դիոնն ասում է, որ իր ախտորոշման պատճառով երգելիս այնպիսի զգացում է ունենում, ասես «ինչ-որ մեկը խեղդում է իրեն»16:01, 8 հունիսի
Գինու օրեր ARARAT-ի հետ. Գաստրոկախարդանք, ինքնատիպ կոկտեյլներ, ինտերակտիվ խաղեր15:28, 8 հունիսի
«Սեր…». Մոսո Կարապետյանի եւ սիրելիի նոր լուսանկարները