Աղջիկների մեծամասնության ամենատարածված սխալն այն է, որ մոռանում են հետեւել գլխամաշկի խնամիքին, սակայն մազի որակը հենց դրանից է կախված, դա հիմքերի հիմքն է:
1. Սխալ ես ընտրում շամպունը
Մի պարզ կանոն կա, որին շատ աղջիկներ չեն հետեւում. շամպունն ընտրվում է գլխամաշկին համապատասխան, իսկ կոնդիցիոները` մազերի տեսակին: Դա նշանակում է, որ կարող ես դիմահարդարման տարբեր ապրանքանիշերի պատկանող շամպուն եւ բալզամ օգտագործել, օրինակ` երբ գլխամաշկը բավականաչափ ճարպոտ է եւ մանրամասն լվացում է պահանջում, իսկ մազի ծայրերը շատ չոր են:
2. Գլխամաշկի համար հատուկ շիճուկներ չես օգտագործում
Գործնականում անիմաստ է գլխամաշկի խնամքի համար դիմակ եւ այլ լվացվող նյութեր օգտագործելը: Ընտրիր այնպիսի շիճուկներ, լոսյոններ եւ գելեր, որոնք քսում են արմատային հատվածին եւ ազդում են մազային ֆոլիկուլների վրա: Այդ միջոցների մեծամասնությունը լվացում չի պահանջում, եւ դրանց արդյունավետությունն անհամեմատ ավելի մեծ է:
3. Բավականաչափ չես լվանում գլխամաշկը
Պե՞տք է լվանալ գլխի մաշկը: Անկասկած: Միայն շամպունով գործը գլուխ չի գա, նաեւ պիլինգ է անհրաժեշտ: Նման մաքրման շնորհիվ մաշկի մեջ ակտիվանում են փոխանակման գործընթացները, հեշտանում է բուժական եւ սնուցող նյութերի մուտքը: Կարելի է ինչպես ողորկող, այնպես էլ թթուների` գլիկոլային եւ (կամ) սալիցիլային, AHA-թթուների հիմքի վրա ստեղծված միջոցներ օգտագործել: Ցանկալի է ցանկացած (հատկապես` թթվային) պիլինգը բժշկի հետ ընտրել. յուրաքանչյուրի մաշկը տարբեր է: Մազերի մասնագետը թթուների ճիշտ խտությամբ դեղամիջոց խորհուրդ կտա, կսովորեցնի քսել դա եւ կպատմի, թե ինչքան ժամանակ է պետք պիլինգը պահել գլխի վրա:
4. Սինթետիկ սիլիկոններով շամպուն ես ընտրում
Մազերի խնամքի շատ միջոցներ սիլիկոններ են պարունակում: Պիտակի վրա «-կոն» վերջավորությամբ ցանկացած բառ նշանակում է, որ բաղադրության մեջ այս կամ այն տեսակի սիլիկոն կա: Այդ նյութերը վատ համբավ ունեն. դրանք կուտակվում են, ծանրացնում մազերը, հետո էլ վատ են լվացվում:
Սակայն սիլիկոնի ոչ բոլոր տեսակներն են նման ազդեցություն ունենում: Օրինակ, ժամանակակից միջոցներում աներեւակայելիորեն մեծ ժողովրդականություն են վայելում օրգանասիլիկոնները` սիլիկոնային եւ օրգանական միացությունների հիբրիդները (օրինակ` սիլիկոնային բետաինները): Դրանք մազի մակերեւույթին նուրբ թաղանթ են ստեղծում, որը ոչ միայն հարթեցնում է մազի ռելիեֆը, այլեւ խոպոպներին փայլ է հաղորդում եւ դրանք պաշտպանում է արտաքին գործոնների ագրեսիայից, մասնավորապես` մազահարդարիչի, արդուկի կամ գանգրացնող ունելու ազդեցությունից: Հետո էլ, օրգանասիլիկոնները հեշտորեն լվացվում են` չկուտակվելով մազերի եւ գլխի մաշկի վրա:
5. Մազաթափությունը բժշկի գնալու պատճառ է
Եթե կարծում ես, որ ճիշտ ես հոգ տանում գլխի մաշկին, բայց մազերն այնուամենայնիվ թափվում են, դա առիթ է չզլանալու եւ հետազոտություն անցնելու: Եթե այցելել ես մազերի բժշկի, պատրաստ եղիր, որ բժիշկը կարող է քեզ այլ մասնագետների մոտ ուղարկել: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ մազերի վիճակն ընդհանուր առողջական վիճակի ցուցիչ է:
Օրինակ, մազերի թափվելը կարող է աղեստամոքսային տրակտի գործունեության, վահանաձեւ գեղձի գործառույթի խախտման հետեւանք լինել, հորմոնային խանգարումների, ինտոքսիկացիայի, միկրոտարրերի խրոնիկական պակասի հետեւանք, էլ չասած սթրեսների մասին: Այնպես որ, քեզ գուցե անհրաժեշտ լինի խորհրդակցել էնդոկրինոլոգի, գինեկոլոգի հետ, ԳՁՀ, արյան հորմոնային անալիզ անցնել, ինչպես նաեւ արյան կենսաքիմիական անալիզ: Բայց չարժե դրա վրա խնայել ժամանակը, չէ՞ որ առողջությունից եւ դրա հետեւանք գեղեցկությունից ավելի կարեւոր բան չկա:
Աղբյուրը` Cosmo
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
21:11, 14 մայիսի
Սերը` առաջին համբույրից, գուցե, իրականություն է20:22, 14 մայիսի
Ֆրենսիս Ֆորդ Կոպոլան հրապարակել է իր «Մեգալոպոլիս» էպիկական նախագծի առաջին թիզերը19:35, 14 մայիսի
«Սարսափելի գիշեր էր». Բրենդոն Լիի մահից 30 տարի անց16:13, 14 մայիսի
«Դաունթոնի աբբայության» հիման վրա երրորդ ֆիլմը կնկարահանվի15:23, 14 մայիսի
Նաոմի Քեմփբելը «նրբագեղության մարմնացում է» դասական փոքրիկ սեւ զգեստով14:37, 14 մայիսի
Ջորջ Քլունին իր դեբյուտը կկատարի Բրոդվեյում14:04, 14 մայիսի
Սերժ Թանկյանը ցանկանում էր հեռանալ System of a Down-ից13:16, 14 մայիսի
Քեյթ Մոսը սիրավե՞պ ունի Բոբ Մարլիի թոռան հետ12:35, 14 մայիսի
Շերը շլացուցիչ սեւ բոդիով է ներկայացել «Բոբ Մաքի. մերկ պատրանք» ֆիլմի պրեմիերային11:58, 14 մայիսի
Ինչու էին Շարլիզ Թերոնն ու Թոմ Հարդին ատում միմյանց «Խենթ Մաքսը» ֆիլմի նկարահանման հրապարակում11:20, 14 մայիսի
Մայրանալ պատրաստվող Ջուլիա Եղշատյանի նոր ֆոտոշարքը՝ ամուսնու հետ10:26, 14 մայիսի
Քենդալ Ջենները պատրաստ է լողազգեստների սեզոնին