Հոգեբանները պնդում են, որ կոշիկը կնոջ համար միայն քմահաճույք չէ։
Գեղեցիկ լինել
Սոցիալական հոգեբանները գիտափորձ են կատարել. աշխատավայրից տարել են բոլոր հայելիները: Տղամարդիկ, երեւում է, դա չեն էլ նկատել, իսկ կանայք սկսել են բուռն վրդովվել, հետո էլ ելք են գտել. սկսել են նայել ապակով ծածկված նկարին եւ ավելի մեծ ուշադրություն դարձնել սեփական կոշիկներին: Որովհետեւ կոշիկը եւ թե դա ինչպես է նստում, միշտ կարող ենք տեսնել: Հերիք է հայացքն իջեցնել ու դրական ազդակ կստանաս. կամ էլ բացասական… Այդ պատճառով անհրաժեշտ է խնամքով ընտրել կոշիկը: Քրիստիան Լուբուտենը կարծում է, որ կինը պիտի կոշկի խանութում առնվազն երկու ժամ անցկացնի եւ այդ ընթացքում առնվազն երկու զույգ փորձի, այդ դեպքում հավանաբար ընտրությունից գոհ կմնա:
Արտաքինը փոխելու միջոց
Ճապոնիայում գեյշաների աշակերտները` մայկոները, բարձր փայտե տանկետկայի վրա ոտնամաններ են կրում, որոնց ներսում բոժոժիկներ կան: Համարվում է, որ նման կոշիկն անճանաչելիության աստիճան փոխում է արտաքինն ու շարժուձեւը: Աղջիկը ոչ միայն տեսողական առումով ավելի բարձրահասակ է դառնում, այլեւ փոխվում են նրա մարմնի եւ դեմքի համամասնությունները: Բացի այդ, լավ կեցվածք է ձեւավորվում եւ փոքրիկ, չափավոր քայլեր դնելու սովորություն: Իհարկե, նման փորձը բոլորովին էլ ոչ բոլոր կանանց է համապատասխանում, սակայն կոշիկի հետ կապված փորձարկումները բոլորին օգտակար են: Կոշիկը շատ ավելի, քան հագուստը, ազդում է ընդհանուր կերպարի վրա: Օրինակ` հերիք է կոշիկի հետ բարձրակրունկներ հագնել եւ թիկունքն անմիջապես ուղղվում է, թեթեւ առաջ է մղվում, իսկ կուրծքն ավելի նկատելի է դառնում:
Ինքնավստահ քայլքով
Կոշիկը կյանքում հենք է խորհրդանշում. մենք կանգնած ենք դրա վրա: Այդ պատճառով ամենատարբեր հատկություններ ունեցող կախարդական մաշիկներն առկա են ամբողջ աշխարհի հեքիաթներում: Մոխրոտիկին հախճապակե կոշիկներ բաժին հասան, որ վստահ լինի իր բացառիկությանը: «Կախարդը Օզ երկրից» հեքիաթում Դորոթին արծաթե կոշիկներ է ստանում, որ ոչնչից չվախենա եւ գտնի տուն տանող ճանապարհը: Մեզ էլ չէր խանգարի կախարդական մաշիկը` տհաճությունները հաղթահարելու կամ ինքնագնահատականը բարձրացնելու համար: Բայց կյանքի տարբեր պահերի կախարդական են լինում տարբեր կոշիկներ: «Որքան շատ են կյանքում խնդիրները, այնքան բարձր պիտի լինի կրունկը», — ասում էր Մերիլին Մոնրոն: Երբեմն մեզ «հախճապակե» կոշիկներ են անհրաժեշտ, որոնք կօգնեն մեզ գրավիչ զգալ: Իսկ երբեմն էլ հարկավոր է «գրեթե տղամարդկային» երկարաճիտ կոշիկներ: Ոզնու մռութով փափուկ մաշիկները հանգստի զգացողություն կտան, իսկ բաց բոկոտիկները կօգնեն լիցքաթափվել:
Աղբյուրը`Liza.ua
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:23, 18 մայիսի
Իվետա Մուկուչյանը գայթակղիչ կերպարով հանդես է եկել հայտարարությամբ (VIDEO)16:23, 18 մայիսի
«Խաչմերուկներ» միջազգային փառատոնը հատեց եզրագիծը15:56, 18 մայիսի
«Ոստիկանները որոշեցին, որ մենք մերկ ենք եւ հեռացրին այնտեղից». Սարիկ Անդրեասյանն ու նրա կինը Իտալիայում հայտնվել են անհարմար իրավիճակում14:11, 18 մայիսի
«Փարաջանովը եւ նորաձեւությունը». Երեւանում բացվել է անվանի կինոռեժիսորի ստեղծագործություններից ոգեշնչված ցուցահանդես12:33, 18 մայիսի
Կապուչինոյի փորձարկում՝ Երեւանում. փնտրում ենք համեղ սուրճ10:23, 18 մայիսի
Բեն Աֆլեքն ու Ջենիֆեր Լոպեսը վերամիավորվել են ամուսնալուծության մասին լուրերի ֆոնին09:00, 18 մայիսի
ՄԱՅԻՍԻ 18-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ22:21, 17 մայիսի
Նոր սիրավե՞պ․ Անջելինա Ջոլին Բեռլինում ընթրել է «Վարպետը եւ Մարգարիտան» ֆիլմի աստղի հետ21:31, 17 մայիսի
Բիանկա Սենսորիի ընտանիքը վախենում է, որ Քանյե Ուեսթը նրան «կներքաշի» պոռնոգրաֆիայի մեջ20:05, 17 մայիսի
Չեխիայում կանցկացվեն հայ մշակույթի օրեր19:22, 17 մայիսի
«Բրիջերթոնի» աստղ Նիկոլա Քոգլանը՝ սերիալի հաջողության եւ 3-րդ եթերաշրջանի «բուռն» սեքսուալ տեսարաններից վախենալու մասին16:15, 17 մայիսի
«Հովեր» երգչախմբի առաջիկա համերգը նվիրված է Հակոբ Հակոբյանի 100-ամյակին