Հանրահայտ երգչուհի Իրինա Ալեգրովան «Собеседнику» տված հարցազրույցում անդրադարձել է ռուսական էստրադայի Պրիմադոննայի հետ իր տարաձայնությունների մասին լուրերին: Ժամանակին ասում էին, թե երգչուհիները չեն կարողանում կիսել փառքն ու անընդհատ վիճում են:
64-ամյա երգչուհին վերջ է տվել Պուգաչովայի հետ բազմամյա մրցակցության մասին առասպելներին:
«Խորհրդային ժամանակներում ես նոր էի սկսում իմ ճանապարհը դեպի իսկական փառք, ու ոչ մի Կայսրուհի էլ այն ժամանակ չկար: Իսկ այն ամենն, ինչ հետո եղավ, մեր այսպես կոչված մրցակցության մասին լուրերը ընդամենը մամուլի ուռճացրածն է, ոչ ավելին: Ես միշտ ասել եմ, որ Ալլա Բորիսին մեծանուն երգչուհի է ու լրիվ առանձին տեղ է զբաղեցնում էստրադային օլիմպոսում, որը երբեք ոչ ոք չի կարողանա վիճարկել: Նա ռուսական փոփ երգը 21-րդ դար է հասցրել»,- նշում է Իրինան:
Երգչուհին շեշտել է, որ երբեք չի վիճել Պուգաչովայի հետ ու չի փորձել նրա հետ մրցել:
«Երբ ինձ սկսեցին հարցեր տալ ինչ-որ մրցակցության մասին, ես կատակով ասում էի, որ ես ինձ հետաքրքիր է լինել առաջինը Ալլա Պուգաչովայից հետո, որն արդեն վաղուց մրցակցությունից դուրս է»,- պարզաբանել է աստղը:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:08, 19 մայիսի
Սելենա Գոմեսը եւ Զոի Սալդանան Կաննում մասնակցել են «Էմիլիա Պերես» մյուզիքլի դիտմանը10:25, 19 մայիսի
Բենի Բլանկոն պատմել է Սելենա Գոմեսից երեխաներ ունենալու ծրագրերի մասին09:00, 19 մայիսի
ՄԱՅԻՍԻ 19-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:23, 18 մայիսի
Իվետա Մուկուչյանը գայթակղիչ կերպարով հանդես է եկել հայտարարությամբ (VIDEO)16:23, 18 մայիսի
«Խաչմերուկներ» միջազգային փառատոնը հատեց եզրագիծը15:56, 18 մայիսի
«Ոստիկանները որոշեցին, որ մենք մերկ ենք եւ հեռացրին այնտեղից». Սարիկ Անդրեասյանն ու նրա կինը Իտալիայում հայտնվել են անհարմար իրավիճակում14:11, 18 մայիսի
«Փարաջանովը եւ նորաձեւությունը». Երեւանում բացվել է անվանի կինոռեժիսորի ստեղծագործություններից ոգեշնչված ցուցահանդես12:33, 18 մայիսի
Կապուչինոյի փորձարկում՝ Երեւանում. փնտրում ենք համեղ սուրճ10:23, 18 մայիսի
Բեն Աֆլեքն ու Ջենիֆեր Լոպեսը վերամիավորվել են ամուսնալուծության մասին լուրերի ֆոնին09:00, 18 մայիսի
ՄԱՅԻՍԻ 18-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ22:21, 17 մայիսի
Նոր սիրավե՞պ․ Անջելինա Ջոլին Բեռլինում ընթրել է «Վարպետը եւ Մարգարիտան» ֆիլմի աստղի հետ21:31, 17 մայիսի
Բիանկա Սենսորիի ընտանիքը վախենում է, որ Քանյե Ուեսթը նրան «կներքաշի» պոռնոգրաֆիայի մեջ