Դրանք միայն զգացողություններ չեն, այլեւ`գիտնականների կողմից ապացուցված փաստ:
1. Թարմ օդը նշանակում է էնդորֆիններ
Դու երբեւէ տեսե՞լ ես այնպիսի մարդկանց, որոնք մաքուր օդում զբոսանքից վերադառնան մռայլ եւ նյարդայնացած: Լավ տրամադրության պատճառը էնդորֆիններն են (երջանկության հորմոնները), որոնք արտազատվում են սթրեսի հորմոնների այրման արդյունքում, երբ մարդը շարժվում է: Եվ դա ընդամենը զբոսանք է: Իսկ սեքսի ընթացքում, երբ մենք ավելի ակտիվորեն ենք շարժվում, այդ կախարդական հորմոններից ավելի շատ ենք ստանում: Իսկ էնդորֆինների ներհոսքը մեծացնում է լիբիդոն, եւ սեքսն առավել վառ է դառնում:
2. Բնության գրկում սեքսը նվազեցնում է հոգնածությունը
Նման եզրակացության են հանգել ամերիկացի գիտնականները` վերլուծելով ճաշի ժամին մոտակա այգում «սեքս-ընդմիջում» կազմակերպած զույգերի փորձը: Սիրահարներն իրենց օրգանիզմը լիցքավորում էին բացասական իոններով, որոնք այնքան պակասում են ամեն տեսակ տեխնիկայով կահավորված գրասենյակային տարածքներում: Այնինչ, հենց բացասական իոնների պակասն է ֆիզիկական թուլության, խրոնիկական հոգնածության, օրգանիզմի դիմադրողականության նվազման պատճառ դառնում:
3. Թթվածնի ուժեղացած հոսքը երիտասարդացնում է
Ֆիզիոլոգներն ապացուցում են. որքան ավելի խորը եւ հաճախակի ենք շնչում, այնքան շատ թթվածին ենք ներշնչում, ինչը հանգստացնում է մտավոր գործունեությունը եւ բարենպաստ ազդեցություն է ունենում մաշկի վրա: Բուռն սեքսի ընթացքում թոքերի սնուցումը թթվածնով կրկնապատկվում է, իսկ օրգանիզմի թթվածնային բարձր հագեցումը դրականորեն է ազդում արյան շրջանառության վրա: Դա հնարավորություն է տալիս կանխարգելել սրտանոթային հիվանդությունները, դրականորեն է ազդում մաշկի վրա, որը թթվածնի պակասի պայմաններում թառամած եւ դեղին է դառնում:
4. Մաքուր օդի պայմաններում սեքսը մեզ ավելի խելացի է դարձնում
Եթե մարդը շաբաթական երեք անգամ քառասուն րոպե զբոսնում է մաքուր օդի պայմաններում, նրա գլխուղեղի գործունեությունն ակտիվանում է: Մարդն ավելի հեշտորեն է մտապահում տեղեկությունները, ավելի արագ է լուծում տրամաբանական խնդիրները, ավելի վառ եւ արտասովոր գաղափարներ է առաջ քաշում: Բայց սեքսն ի՞նչ կապ ունի: Պարզվում է` գիտնականները ցանկացել են այս հայտնի տվյալներին «սեռական» համապատասխանություն գտնել: Եվ գտել են: Պարզվել է, որ բավական է շաբաթը երկու անգամը` 15 րոպեով:
Այնպես որ, մի պլանավորեք ձանձրալի ուիքենդ բազմոցին, հեռուստացույցի առաջ, այլ գնացեք գոնե ամառանոց. այնտեղ հաստատ օդն ավելի մաքուր է, քան քաղաքում: Վառ, իրոք գարնանային սեքս, եւ դուք երջանիկ եք, հոյակապ տեսք ունեք, ձեզ հանգստացած եւ թարմ գաղափարներով լեցուն եք զգում:
Աղբյուրը` Liza.ua
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
22:21, 17 մայիսի
Նոր սիրավե՞պ․ Անջելինա Ջոլին Բեռլինում ընթրել է «Վարպետը եւ Մարգարիտան» ֆիլմի աստղի հետ21:31, 17 մայիսի
Բիանկա Սենսորիի ընտանիքը վախենում է, որ Քանյե Ուեսթը նրան «կներքաշի» պոռնոգրաֆիայի մեջ20:05, 17 մայիսի
Չեխիայում կանցկացվեն հայ մշակույթի օրեր19:22, 17 մայիսի
«Բրիջերթոնի» աստղ Նիկոլա Քոգլանը՝ սերիալի հաջողության եւ 3-րդ եթերաշրջանի «բուռն» սեքսուալ տեսարաններից վախենալու մասին16:15, 17 մայիսի
«Հովեր» երգչախմբի առաջիկա համերգը նվիրված է Հակոբ Հակոբյանի 100-ամյակին15:05, 17 մայիսի
«Չենք բաժանվել, չենք վիճել». Սիլվի Բարկովան մեկնաբանել է Instagram-ում կրկին իր ազգանունով ներկայանալու որոշումը14:35, 17 մայիսի
Ոճաբան Սերգեյ Զվերեւը վստահեցրել է, որ Պուգաչովան կվերադառնա Ռուսաստան13:20, 17 մայիսի
Քիմ Քարդաշյանի դուստրը՝ Նորթ Ուեսթը, փոխել է մազերի գույնը. 10-ամյա սկսնակ ռեփերը ցուցադրում է իր շեկ ալիքները12:20, 17 մայիսի
«Մեգալոպոլիս»-ի դեբյուտը Կաննում ուղեկցվել է 7-րոպեանոց հոտնկայս ծափահարություններով11:28, 17 մայիսի
«Լադանիվա»-ն ներկայացրել է «Արարատ» հայտնի երգն՝ իր մեկնաբանությամբ (VIDEO)10:05, 17 մայիսի
Մոսկվայում անհետացել է «Папины дочки» հեռուստասերիալի դերասանը09:00, 17 մայիսի
ՄԱՅԻՍԻ 17-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ