Դուք գիտեք այն ճշմարտությունը, որ «չկան իդեալական մարդիկ», բայց գալիս է մի պահ, երբ զգում ես, որ եկել է փոխվելու, աճելու, կյանքը դեպի լավը փոխելու ժամանակը: Իսկ ամենակարեւորը` քո իդեալական ես-ը փնտրելն է:
Եվ նորից սկսվում է ճշմարտության եւ ինքնակատարելագործման ժամանակաշրջանը: Իսկ ի՞նչ սխալ է վաղ թե ուշ թույլ տալիս կանանց մեծամասնությունը:
Այն հարցը, թե «Որն է քո մեջ կնոջը սպանելու ամենահեշտ միջոցը», պարզ պատասխան ունի:
Անհրաժեշտ է գնահատել քեզ եւ հիշել, որ չի կարելի բոլոր խնդիրները միայն քո ուսերին դնել: Կինն իր էությամբ փխրուն էակ է, որին պետք է փայփայել, պահպանել եւ պաշտպանել:
Իսկ ժամանակակից աշխարհում կանայք սովոր են ամբողջությամբ պատասխանատվություն ստանձնել իրենց կյանքի համար: Պատասխանատվությունը չի կարելի փոխանցել, այն կարելի է միայն ինքնուրույն ստանձնել: Հասկացեք, սիրելի աղջիկներ, որքան շատ ենք մենք տղամարդկային որակներ դրսեւորում, այնքան հեռանում ենք «երջանիկ կին» հասկացությունից:
Կինը գործնականում միշտ գլխով խրվում է հորձանքի մեջ, նա ամբողջությամբ սուզվում է խնդիրների եւ հոգսերի մեջ: Ուղղակի աղջիկները չեն կարողանում զգալ, սիրել կամ արարել «կիսով չափ», «թեւքերը չծալած» կամ առանց գործի հանդեպ առանձնահատուկ սիրո: Եվ դրա միակ բացատրությունը մեր հուզականությունն է:
Կանայք ուղղակի չեն կարողանում կիսատ ապրել: Նրանք տալիս են ամեն ինչ, ամեն ինչ են ուզում եւ ապրում են հենց հիմա: Իսկ տղամարդկանց դա երբեմն դադարում է դուր գալ: Ավելի շուտ, նա դադարում է գնահատել դա, չէ որ ինքնազոհաբերումը կարեւոր է միայն նրա համար, ով զոհաբերություն է անում, ոչ թե շրջապատի համար:
Տղամարդը սկսում է իր կնոջ մեջ ընդամենը սովորական մարդու տեսնել, ոչ թե այն աստղին, որն առաջնորդում էր իրեն: Աղջիկը դադարում է բավարարվածություն զգալ իր արտաքինից, իր զարգացումից, իր արարքներից: Նրա աշխարհն ավերվում է եւ նրանից հեռանում է շուրջ բոլորը կյանք նվիրելու կարողությունը: Նա ուժասպառ է լինում եւ հոգնում է: Իսկ երբ աչքերում փայլ չկա, կնոջ ներքին լույսն էլ է մարում:
Վերջերս գնալով ավելի հաճախ ենք լսում, որ ինչ-որ մեկը խելացի եւ գեղեցիկ ընկերուհի ունի, որը միայնակ է: Հարց է առաջանում. ինչու է նման բան տեղի ունենում:
Հավանաբար այն բանի համար, որ կինը չի կարողացել կքել դաժան իրականության տակ որոշակի պահի: Պաշտպանություն տրվում է նրան, ով դրա կարիքն ունի: Ուժեղ կանայք հովանավորության կարիք չունեն, այդ պատճառով հաճախ ուժեղ կանայք միայնակ են: Նրանց չեն տալիս այն, ինչ նրանք առանց այն էլ ունեն: Ուրեմն ինչ է այնուամենայնիվ նշանակում «կին լինել»: Կնոջ գործառույթներից մեկը պատասխանատվությունն է այլ մարդկանց կյանքի համար` իր տղամարդու, երեխաների, ծնողների, ազգականների, ընկերների:
Կինը պաշտպանում է բոլոր նրանց, ում սիրում է: Նա կույր է իր սիրո մեջ, իրեն ամբողջությամբ, անմնացորդ նվիրում է եւ փոխարենը շատ բան չի խնդրում: Նրա նպատակն իր համար թանկ մարդկանց երջանկությունն է: Կինն ամբողջությամբ դրա մեջ է, դրանում է նրա խորությունը: Այդ տարածքում գլխավորը ջրասույզ չլինելն է, պետք է ոսկե միջին գտնել եւ սովորել լողալ սեփական հաճույքի համար` ընտրված բեռով: Սիրող ընտրյալը մուսա է իր տղամարդու համար:
Նա նրա վստահելի թիկունքն է, հենարանը եւ ներքին հանգստությունը: Միայն կինը կարող է տղամարդուն ներշնչել սխրանքների, սեփական ռեկորդներ սահմանելու: Կինը լույս է, որի ուղղությամբ գնում է նրա զուգընկերը: Նա նրա խիղճն է, հոգին, նրա աշխարհը, ավելի ճիշտ` նրա սեփական դրախտը: Կանացիությունը մերձավորների համար հանգստավետություն, ջերմություն, հարմարավետություն ստեղծելու կարողությունն է: Նրա ջերմության ճառագայթներում կարելի է տաքանալ խստաշունչ ցրտին եւ ուժ զգալ ամենաանելանելի իրավիճակներում:
Գեղեցիկ կինը միշտ ինքնավստահ է, իսկ ինքնավստահ կինը միշտ ցանկալի է, իսկ ցանկալի աղջիկը միշտ երջանիկ է:
Աղբյուրը՝ Creu
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:04, 19 մայիսի
Բեն Աֆլեքին առաջին անգամ տեսել են առանց ամուսնական մատանու14:05, 19 մայիսի
Աննա Մանուչարյանի սլացիկ կազմվածքը՝ մինի տոպով ու կարճ կիսատաբատով12:08, 19 մայիսի
Սելենա Գոմեսը եւ Զոի Սալդանան Կաննում մասնակցել են «Էմիլիա Պերես» մյուզիքլի դիտմանը10:25, 19 մայիսի
Բենի Բլանկոն պատմել է Սելենա Գոմեսից երեխաներ ունենալու ծրագրերի մասին09:00, 19 մայիսի
ՄԱՅԻՍԻ 19-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:23, 18 մայիսի
Իվետա Մուկուչյանը գայթակղիչ կերպարով հանդես է եկել հայտարարությամբ (VIDEO)16:23, 18 մայիսի
«Խաչմերուկներ» միջազգային փառատոնը հատեց եզրագիծը15:56, 18 մայիսի
«Ոստիկանները որոշեցին, որ մենք մերկ ենք եւ հեռացրին այնտեղից». Սարիկ Անդրեասյանն ու նրա կինը Իտալիայում հայտնվել են անհարմար իրավիճակում14:11, 18 մայիսի
«Փարաջանովը եւ նորաձեւությունը». Երեւանում բացվել է անվանի կինոռեժիսորի ստեղծագործություններից ոգեշնչված ցուցահանդես12:33, 18 մայիսի
Կապուչինոյի փորձարկում՝ Երեւանում. փնտրում ենք համեղ սուրճ10:23, 18 մայիսի
Բեն Աֆլեքն ու Ջենիֆեր Լոպեսը վերամիավորվել են ամուսնալուծության մասին լուրերի ֆոնին09:00, 18 մայիսի
ՄԱՅԻՍԻ 18-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ