Ծանրության կենտրոն
Եթե կրունկը չափից ավելի հետ է «թեքվում», հավասարակշռությունն անխուսափելիորեն խախտվում է: Եթե ուզում ես քեզ վստահ զգալ նույնիսկ ամենագլխապտույտ բարձրության կրունկների վրա, նոր կոշիկ գնելիս ուշադրություն դարձրու կրունկի տեղադրությանը:
«Ճիշտ» կրունկը պիտի անմիջապես ոտքի կրունկի կենտրոնի տակ լինի, այդ առումով ամենից ավելի հեշտ է հաստ կրունկերի դեպքում, բայց եթե խոսքը բարակների մասին է, անպայման նայիր տեղադրությանը:
Պլատֆորմն օգնության է հասնում
Բարձր կրունկներին ավելի հեշտ է «դիմանալ», երբ կոշիկները գոնե մի փոքրիկ պլատֆորմ ունեն: Բայց ի՞նչ անել, եթե Քո Երազանքի Կոշիկների մոդելը նման բան չի նախատեսել:
Եթե կոշիկի մոդելը պլատֆորմ չի նախատեսում, բավական է հատուկ գելային մակադրակ գնել: Այն ի սկզբանե նախատեսված է նրա համար, որ ոտքը կոշիկների կամ բոկոտիկների մեջ չսահի, բացի այդ գելային մակարդակը բարձրացնում է ներբանը եւ կոշիկն ավելի հարմարավետ է դարձնում:
Ոչ մի փայտ
Անհարմար են լինում ոչ միայն կրունկները, այլեւ տանկետկայով պլատֆորմը: Եվ մենք գիտենք, թե որն է անհարմարության պատճառը: Վերջին մի քանի սեզոնին նորաոճ փայտից կամ պլաստիկից տանկետկայով կամ պլատֆորմներով կոշիկները քայլելիս ներբանների համար անհարմարություն են ստեղծում:
Իսկ ռետինե տանկետկայով, կաշվե ծածկույթով մոդելներն անհամեմատ ավելի հարմարավետ են, որովհետեւ առանձնանում են մեծ առաձգականությամբ եւ ի վիճակի են հարմարվել ինչպես քո ոտքերին, այնպես էլ տարբեր խոչընդոտների, որոնք հանդիպում են ճանապարհին:
Որքան հաստ, այնքան լավ
Այո, այո, մի զարմացիր. կրունկների դեպքում այնպես չէ, ինչպես նիհարելու: Որքան լայն եւ հաստ է կրունկը, այնքան ավելի հարմար է, իսկ դու քեզ ավելի հարմարատվետ ես զգում:
Այդ պատճառով հարմարավետ կրունկը նախ եւ առաջ լայն է, երկրորդ` սահուն անցում է կատարվում «ներկառուցված» պլաստֆորմին: Դա թույլ է տալիս ավելի հավասարաչափ բաշխել քո քաշը, քան բարակ կրունկների եւ պլատֆորմի կատարյալ բացակայության պարագայում:
Ֆիքսացիա
Որքան ավելի հեշտորեն կարող են կրունկներդ դուրս սահել կոշիկից, այնքան ավելի անհարմարավետ կզգաս քեզ բարակ կրունկների վրա: Այդ տեսանկյունից կրունկների վրա սուրքիթ կոշիկները դժվար է հարմարավետ կոչել:
Դու կանոնավոր կերպով կորցնում ես հավասարակշռությունը եւ զգում ես, թե ոտքերդ ինչ շատ են հոգնել հենց «ազատ» կրունկով կոշիկի մեջ, որը ոչ մի եղանակով ֆիքսված չէ կամ էլ տառապում ես կոշիկի` կանոնավոր կերպով դուրս թռնելուց: Ժամանակն է կոշիկի սիրելի մոդելը փոխարինել կրունկի մասում փակ կամ ամրակապով մոդելով, որը ճկում եւ անշարժացնում է ներբանի դիմացի մասը:
Աղբյուրը` Cosmo
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:23, 18 մայիսի
«Խաչմերուկներ» միջազգային փառատոնը հատեց եզրագիծը15:56, 18 մայիսի
«Ոստիկանները որոշեցին, որ մենք մերկ ենք եւ հեռացրին այնտեղից». Սարիկ Անդրեասյանն ու նրա կինը Իտալիայում հայտնվել են անհարմար իրավիճակում14:11, 18 մայիսի
«Փարաջանովը եւ նորաձեւությունը». Երեւանում բացվել է անվանի կինոռեժիսորի ստեղծագործություններից ոգեշնչված ցուցահանդես12:33, 18 մայիսի
Կապուչինոյի փորձարկում՝ Երեւանում. փնտրում ենք համեղ սուրճ10:23, 18 մայիսի
Բեն Աֆլեքն ու Ջենիֆեր Լոպեսը վերամիավորվել են ամուսնալուծության մասին լուրերի ֆոնին09:00, 18 մայիսի
ՄԱՅԻՍԻ 18-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ22:21, 17 մայիսի
Նոր սիրավե՞պ․ Անջելինա Ջոլին Բեռլինում ընթրել է «Վարպետը եւ Մարգարիտան» ֆիլմի աստղի հետ21:31, 17 մայիսի
Բիանկա Սենսորիի ընտանիքը վախենում է, որ Քանյե Ուեսթը նրան «կներքաշի» պոռնոգրաֆիայի մեջ20:05, 17 մայիսի
Չեխիայում կանցկացվեն հայ մշակույթի օրեր19:22, 17 մայիսի
«Բրիջերթոնի» աստղ Նիկոլա Քոգլանը՝ սերիալի հաջողության եւ 3-րդ եթերաշրջանի «բուռն» սեքսուալ տեսարաններից վախենալու մասին16:15, 17 մայիսի
«Հովեր» երգչախմբի առաջիկա համերգը նվիրված է Հակոբ Հակոբյանի 100-ամյակին15:05, 17 մայիսի
«Չենք բաժանվել, չենք վիճել». Սիլվի Բարկովան մեկնաբանել է Instagram-ում կրկին իր ազգանունով ներկայանալու որոշումը