1. Հնէաբանությունը դա Վինչիի ստեղծած գիտությունն է
Լեոնարդոն գուցե առաջին մարդն էր, որը գրառում է արել հազվագյուտ հանքանյութի հայտնագործության մասին, որը դարձել է «պալեոդիկտիոնը», որի տեսքը նման է վեցանկյուն քարացած մեղրամոմի: Նույնիսկ այսօր գիտնականները դեռ փորձում են պարզել, թե դա ինչ է: Լեոնարդոն դեռեւս 15-րդ դարում նկարագրել է հնէաբանության վերաբերյալ առաջին ժամանակակից պատկերացումներից մեկը:
2. Ռոբոտոտեխնիկա
15-րդ դարի վերջին Լեոնարդոն նախագծել է այն, ինչը համարվում է առաջին մարդանման ռոբոտը: Ավտոմատ ճախարակների եւ զսպանակային մեխանիզմների բարդ շարք է ունեցել, ինչը նրան հնարավորություն է տվել բարձրացնել ձեռքերը եւ շարժել: Նա ստեղծել է նաեւ մի քանի մեխանիկական առյուծի, որոնք կարողանում էին ինքնուրույն քայլել` օգտագործելով ժամացույցի մեխանիզմին նման մեխանիզմներ, որոնք տասնամյակներով առաջ էին ընկած իրենց ժամանակից:
3. Պարաշյուտ
Լեոնարդոն դեռեւս 1480-ականներին իր նոթատետրերից մեկի եզրին ուրվագծել է առաջին պարաշյուտի գաղափարը: Նա գրել է. «Եթե մարդուն տան առաձգական վուշե գործվածք` 11 մ երկարությամբ եւ լայնությամբ, նա կկարողանա ցանկացած բարձրությունից ցատկել առանց որեւէ վնասվածքի»: 2000-ին մի բրիտանացի օդապարիկից ցատկել է պարաշյուտով, որը պատրաստվել էր Լեոնարդոյի գրառումների համաձայն եւ հաջողությամբ վայրէջք է կատարել:
4. Ուղղաթիռ
Լեոնարդո դա Վինչիի ուղղաթիռը. Դեռեւս թռչող սարքերի գյուտից առաջ, Լեոնարդոն հղացել էր ուղղաթիռի գաղափարը: 2013-ին կանադացի ինժեներների թիմը ստեղծել էր ոտնակավոր ուղղաթիռ՝ հիմնված Լեոնարդոյի գաղափարի վրա:
5. Հեռադիտակ
Լեոնարդոյի դիտողական խողովակը: Չնայած Լեոնարդոն հավանաբար երբեք հեռադիտակ չի ստեղծել, որոշակիորեն գիտակցել է ոսպնյակների եւ հայելիների ներուժը երկնային մարմինները երկրից դիտելու գործում: Իր նոթատետրերից մեկում հրահանգներ կան այն բանի ստեղծման մասին, որը շատ նման է թվում հայելային հեռադիտակի. «Մոլորակների բնույթին հետեւելու համար անհրաժեշտ է տանիքին գոգավոր հայելի կառուցել: Հայելու հիմքի արտացոլած պատկերը ցույց կտա մոլորակի մակերեւույթը՝ խստորեն մեծացված»:
Աղբյուրը` Creu
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:05, 5 մայիսի
Երեւանյան շաուրման. տեղական սիրված եւ քիչ հայտնի վայրերը19:26, 5 մայիսի
«Լադանիվա»-ն՝ «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը19:13, 5 մայիսի
Ինչպես շունը ձեռք բերեց իր տիրոջը, կամ «Արթուր, դու թագավոր ես» ժապավենը18:33, 5 մայիսի
Տարօրինակ կանոններ, որոնց պետք է հետեւեն Met Gala-ի մասնակիցները16:18, 5 մայիսի
Լորեն Սանչեսին Met Gala-ի համար հանդերձանք ընտրելիս կօգնի հենց ինքը՝ Աննա Վինտուրը14:02, 5 մայիսի
Ջենիֆեր Լոպեսն իրեն «չհասկացված» է զգում՝ ինստագրամհան ատելության պատճառով12:15, 5 մայիսի
Շերոն Սթոունի որդին գնում է մոր՝ դերասանական հետքերով11:39, 5 մայիսի
«ԴԴՏ» կուլտային խմբի մեծ համերգը՝ Երեւանում10:30, 5 մայիսի
Մադոննան կրքոտ համբուրել է պարուհուն՝ Բրազիլիայում իր Celebration շրջագայության փորձի ժամանակ09:00, 5 մայիսի
ՄԱՅԻՍԻ 5-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:20, 4 մայիսի
Գուրգեն Դաբաղյանի 3-ամյա դուստրը եւս միացել է TikTok-ում ամենատարածված հնդկական թրենդին (VIDEO)19:30, 4 մայիսի
Հարաբերությունների խորհրդատուն բացահայտել է երկու բան, որոնք կանայք երբեք չպետք է անեն