«Ազգային երգիչ 2»-ի մեծ համերգը, Սամվելի նոր երգը, ու մասնակիցներն՝ իրենց նոր բենդի մասին

Stylish Faces. Աստղիկ Սաֆարյան. «Ասել եմ՝ չեմ սիրում, ու հեռացել եմ սիրելով»

Տիհանա Vibes. Dasein-ը սիրո եւ տարբերվող մարդկանց մասին է

«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

5 բացահայտում եւ հայտնագործություն, որոնց համար շնորհակալ ենք Լեոնարդո դա Վինչիին

20:21, 30 ապրիլի

1. Հնէաբանությունը դա Վինչիի ստեղծած գիտությունն է 

Լեոնարդոն գուցե առաջին մարդն էր, որը գրառում է արել հազվագյուտ հանքանյութի հայտնագործության մասին, որը դարձել է «պալեոդիկտիոնը», որի տեսքը նման է վեցանկյուն քարացած մեղրամոմի: Նույնիսկ այսօր գիտնականները դեռ փորձում են պարզել, թե դա ինչ է: Լեոնարդոն դեռեւս 15-րդ դարում նկարագրել է հնէաբանության վերաբերյալ առաջին ժամանակակից պատկերացումներից մեկը:  

2. Ռոբոտոտեխնիկա

15-րդ դարի վերջին Լեոնարդոն նախագծել է այն, ինչը համարվում է առաջին մարդանման ռոբոտը: Ավտոմատ ճախարակների եւ զսպանակային մեխանիզմների բարդ շարք է ունեցել, ինչը նրան հնարավորություն է տվել բարձրացնել ձեռքերը եւ շարժել: Նա ստեղծել է նաեւ մի քանի մեխանիկական առյուծի, որոնք կարողանում էին ինքնուրույն քայլել` օգտագործելով ժամացույցի մեխանիզմին նման մեխանիզմներ, որոնք տասնամյակներով առաջ էին ընկած իրենց ժամանակից:

3. Պարաշյուտ

Լեոնարդոն դեռեւս 1480-ականներին իր նոթատետրերից մեկի եզրին ուրվագծել է առաջին պարաշյուտի գաղափարը: Նա գրել է. «Եթե մարդուն տան առաձգական վուշե գործվածք` 11 մ երկարությամբ եւ լայնությամբ, նա կկարողանա ցանկացած բարձրությունից ցատկել առանց որեւէ վնասվածքի»: 2000-ին մի բրիտանացի օդապարիկից ցատկել է պարաշյուտով, որը պատրաստվել էր Լեոնարդոյի գրառումների համաձայն եւ հաջողությամբ վայրէջք է կատարել:  

4. Ուղղաթիռ

Լեոնարդո դա Վինչիի ուղղաթիռը. Դեռեւս թռչող սարքերի գյուտից առաջ, Լեոնարդոն հղացել էր ուղղաթիռի գաղափարը: 2013-ին կանադացի ինժեներների թիմը ստեղծել էր ոտնակավոր ուղղաթիռ՝ հիմնված Լեոնարդոյի գաղափարի վրա:  

5. Հեռադիտակ

Լեոնարդոյի դիտողական խողովակը: Չնայած Լեոնարդոն հավանաբար երբեք հեռադիտակ չի ստեղծել, որոշակիորեն գիտակցել է ոսպնյակների եւ հայելիների ներուժը երկնային մարմինները երկրից դիտելու գործում: Իր նոթատետրերից մեկում հրահանգներ կան այն բանի ստեղծման մասին, որը շատ նման է թվում հայելային հեռադիտակի.  «Մոլորակների բնույթին հետեւելու համար անհրաժեշտ է տանիքին գոգավոր հայելի կառուցել: Հայելու հիմքի արտացոլած պատկերը ցույց կտա մոլորակի մակերեւույթը՝ խստորեն մեծացված»:

 

Աղբյուրը` Creu


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել