Երգիչ, դերասան Հայկ Պետրոսյանն առաջին անգամ կմասնակցի «Արմմոնո-2016» փառատոնին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Հայկը։ Երիտասարդ արտիստին է վստահված փառատոնի մեկնարկը՝ «Եթե ես լինեի պապա» ներկայացմամբ։
«Ներկայացման առաջնախաղը, որը կայացել է Երեւանի Պետական տիկնիկային թատրոնում, հանդիսատեսը գոհ է մնացել։ «Արմմոնո» փառատոնի շրջանակներում ես կխաղամ մի փոքր փոփոխված տարբերակով։ Սա իմ հեղինակած ներկայացումն է՝ տղա եւ աղջիկ հարաբերությունների մասին։ Բեմում կտեսնեք իմ զգացածն ու իմ ապրումները»,- ասաց Հայկը։
Նրա խոսքով՝ ներկայացման գաղափարը ծնվել է, երբ ինքը դեռ բանակում էր ծառայում։ Այն պատմում է, թե ինչպես են ձեւավորվում հարաբերությունները եւ ընտանիքներ կազմվում։ Ամեն ինչ սկսվեց այն բանից, որ բանակում շատ զինվորներ մտածում էին ծառայությունից հետո կամ ամուսնանալու, կամ արտագնա աշխատանքի մեկնելու մասին։ Ես մտածում էի, որ կամուսնանամ, այլ ոչ թե կմեկնեմ, բայց թե ինչպիսին կլինեմ որպես ամուսին, որպես հայր, շատ էի մտորում»։
Մենաներկայացման վերջում Հայկը խոսում է ապագա երեխայի հետ։ Երիտասարդ արտիսի խոսքով՝ վերջում պարզվում է, որ երեւակայական երեխան հենց հանդիսատեսն է։ Այսինքն՝ ներկայացմանը երեխան միջոց է հանդիսանում. այն, ինչ Հայկը ասում է երեխային, իրականում խոսում է հանդիսատեսի հետ։
«Անցած երեք ներկայացման վերջում ես մի երգ էի երգում, որի գլխավոր ասելիքն է՝ «ժպտա ու քեզ էլ կժպտան»։ Այս մեկ ամսվա ընթացքում մենք շատ տարբեր ապրումներ ունեցանք, որոնք ներառվելու են ներկայացման փոփոխված տարբերակի մեջ։ Այս անգամ ես այլ երգ եմ կատարելու։ «Եթե ես լինեի պապա» մենաներկայացումը 1.5 ժամ է տեւում, բայց փառատոնային տարբերակը կլինի 1 ժամ»,- նշեց Հայկը։
Ի դեպ, խոսելով «Արմմոնո» փառատոնի մասին՝ Հայկն ասաց․ «Մենք այն երկիրը չենք, որ երբ ցանկանանք, տոմս գնենք ու գնանք այլ երկիր ներկայացում դիտելու։ Այս փառատոնի շնորհիվ մենք ունենք հնարավորությունը ծանոթանալ արտերկրի մշակույթին։ Չէ որ մշակույթն ու արվեստը մեծ դեր ունեն մեր հոգեկերտվածքի եւ սերունդ կրթելու հարցում»։
Հիշեցնենք, որ «Արմմոնո» միջազգային թատերական ամենամյա 14-րդ փառատոնը կմեկնարկի ապրիլի 29-ին։
Մելինե Տոնոյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:06, 4 մայիսի
Դերասանուհի Թիֆանի Հադիշը ցանկանում էր սեքսով զբաղվել Հենրի Քավիլի հետ, սակայն նրա հետ հանդիպելուց հետո մտափոխվել է13:29, 4 մայիսի
Քեւին Սփեյսի. նոր վավերագրական ֆիլմում 10 տղամարդ «անհոգի հրեշին» մեղադրում են սեռական ոտնձգության մեջ12:30, 4 մայիսի
Քլոե Քարդաշյանն ակնարկել է, որ բաց է կնոջ հետ հարաբերությունների համար12:08, 4 մայիսի
«Էթնո ջազ» խորագրով համերգը`նվիրված Սերգեյ Փարաջանովի 100-ամյա հոբելյանին (ֆոտո)11:13, 4 մայիսի
Սերենա Ուիլյամսը ծննդաբերությունից 9 ամիս անց անհավանական տեսք ունի սպիտակ լողազգեստով10:17, 4 մայիսի
Հղիության մասին լուրերի ֆոնին Քայլի Ջենները ցուցադրել է իր հարթ որովայնը09:00, 4 մայիսի
ՄԱՅԻՍԻ 4-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:19, 3 մայիսի
Ֆորմուլա 1-ի լեգենդ Միխայել Շումախերի ութ շքեղ ժամացույցներ աճուրդի են հանվել22:08, 3 մայիսի
Հոլլի Բերին տարված է իր դաշտանադադարով և հրապարակայնորեն խոսում է այդ մասին21:14, 3 մայիսի
NEWS.am STYLE-ի նոր սյունակ. Ծաղիկներ տանը և ոչ միայն. Ինչպես չսպանել խոլորձը և ծաղկեցնել20:26, 3 մայիսի
Wine Story. Սովինյոն Բլանի միջազգային օր՝ ձեր սիրելի սպիտակ գինու տոն19:43, 3 մայիսի
Կոպենհագենում Միշլեն աստղով ռեստորանները ամենաթանկն են աշխարհում