Ապրիլի 29-ին կմեկնարկի «Արմմոնո» միջազգային թատերական ամենամյա 14-րդ փառատոնը, որը կանցկացվի ՀՀ Առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո եւ ՀՀ մշակույթի նախարարության եւ Հայաստանի թատերական գործիչների միության աջակցությամբ։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը։
«Նկատելի է, որ տարեց տարի փառատոնի նկատմամբ հետաքրքրասիրությունն ավելանում է։ «Արմմոնո-2016»-ի շրջանակներում կներկայացվեն 26 նոր ներկայացումներ։ Ի տարբերություն նախորդ տարիների՝ այս անգամ բացի հիմնական ծրագրից, որը ներառում է արտասահմանյան եւ տեղական մոնոներկայացումներ, կանցկացվեն նաեւ այլ ծրագրեր։ Օրինակ՝ «Արմմոնո- Տրիումֆ»-ը, որի շրջանակում կցուցադրվեն 2015-ին հաջողություն ունեցած մոնոներկայացումները, եւ «Արմմոնո-Դեբյուտ»-ը (կցուցադրվեն առաջին քայլեր անող դերակատարների եւ բեմադրիչների աշխատանքներ)։ Փառատոնի նորամուծություններից է «Մեկ հեղինակի թատրոն»-ը, հայ դրամատուրգ Կարինե Խոդիկյանի գործերից «Կույրը», «Լույսը կբացվի»-ն»,- ասաց Արթուր Պողոսյան։
Երեւանում Լեհաստանի Հանրապետության դեսպան Եժի Մարեկ Նովակովսկի խոսքով՝ «Վրոցլավը՝ եվրոպական մշակույթային մայրաքաղաք» նախագծի շրջանակներում նախատսվում է 2 մոնոներկայացման ցուցադրություն։
«Արմմոնո-2016»-ում փառատոնի թատերասերները հնարավորություն կունենան դիտելու նաեւ Տադեուշ Ռուժեւիչի՝ «Զվարճալի ծերունին» ներկայացումը․ «Ես սպասում եմ փառատոնին, որը լի է լինելու նոր ձեռքբերումներով եւ հույզերով։ Կարծում եմ, որ այս նախագիծը կունենա շարունակություն եւ մյուս տարի էլ ավելի նոր ծրագրերով կներկայանանք»։
Նշենք, որ այս նախագծի շրջանակներում կանցկացվի նաեւ դասախոսություն՝ նվիրված լեհ հեղինակի կյանքի եւ ստեղծագործական ժառանգությանը։
Իսկ փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը նշեց, որ «Արմմոնա-2016»-ը կբացի «Եթե ես լինեի Պապա» մոնոներկայացումը՝ երգիչ, դերասան Հայկ Պետրոսյանի կատարմամբ։
«Այս տարի կցուցադրվեն բազմատեսակ մոնոներկայացումներ՝ մոնոպար, մոնոմնջախաղ, մոնոդրամա, մոնոսթենդափ եւ այլ։ Երեւանում բեմադրված հայ-լեհական համատեղ մոնոներկայացումը (բեմադրիչ՝ Հրաչյա Ղազարյան, դերակատար՝ Արա Ասատրյան) 2016 թվականին հրավիրված է Վրոցալավ՝ մասնակցելու «Վրացլավը՝ եվրոպական մշակութային մայրաքաղաք» նախագծին։ Այն կանցկացվի թատերական օլիմպիայի շրջանակում՝ նվիրված «Վրոստյա» միջազգային թատերական մոնոփառատոնի 50-ամյակին»,- ասել է Մարիաննա Մխիթարյանը։

Փառատոնի տնօրենի խոսքով՝ «Արմմոնո-2016»-ի շրջանակում նախատեսված է ծրագիր՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին։ Կցուցադրվեն «Մարգարիտա եւ Աբուլֆաս» մոնոներկայացումները, որի հեղինակը 2015-ին գրականության ասպարեզում Նոբելյան մրցանակի է արժանացել։ Սվետլանա Ալեքսեւիչի «Մարգարիտա եւ Աբոիլաֆաս» վեպում արծարծվում է Բաքվի ջարդերի թեման։ Ներկայացումը բեմադրվել է Բելառուսում։
Հավելենք, որ «Արմմոնո-2016» փառատոնի պատվավոր հյուրերն են՝ Նինա Մազուրը (ՅՈՒՆԵՍԿՕ-ի մոնոներկայացումների միջազգային ֆորումի համանախագահ), մոնոփառատոնի տնօրեն՝ Վեցլավ Գերասը (Լեհաստան), Յոլանտա Սուտովիչը (Գերմանիա), Մարիա Տանան (Լիտվա), Վյաչեսլավ Տերեշենկոն (Ռուսաստան), Անդրե Նովիկովը (Բելառուս), Ալեքսանդրաս Ռուբինովասը (Լիտվա), ինչպես նաեւ անվանի փորձագետներ Մայքլ Կայթը (Իսրայել), Նատալյա Ցվարցելիձեն (Վրաստան)։
Մելինե Տոնոյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 5 հոկտեմբերի
Աշխարհի վերջի մասին իր մարգարեությամբ մարդկանց վախեցնող քահանան ասում է, որ Համբարձումը տեղի կունենա մի քանի օրից22:16, 5 հոկտեմբերի

21:23, 5 հոկտեմբերի
Miu Miu-ն և New Balance-ը վերամիավորվում են. Փարիզը տեսավ ապագայի սպորտային կոշիկները20:30, 5 հոկտեմբերի
Սամվել Հայրապետյան. վիրտուոզ ջութակահար, որը համատեղում է դասականը, ռոքը և ջութակագործության արվեստը19:22, 5 հոկտեմբերի
Դիտա ֆոն Թիզը նվաճեց Փարիզը. Քրիստիան Լուբուտենը պաշտամունքային կոշիկները վերածեց թատերական սենսացիայի16:21, 5 հոկտեմբերի
Կադրից դուրս. մեծահասակների համար ֆիլմերի նախկին աստղը բացահայտել է անհարմար ճշմարտությունը15:33, 5 հոկտեմբերի
Լյուկ Էվանսը խոսել է ԼԳԲՏ կերպարների մասին կարծրատիպերի դեմ. «Եթե գեյերին մարմնավորեին միայն գեյերը, ես ընդհանրապես կարիերա չէի ունենա»14:40, 5 հոկտեմբերի
Եգիպտոսն առանց զբոսաշրջիկների. Ինչպիսի տեսք ունի փարավոնների նավով շքեղ զբոսանքը Նեղոսի վրա14:21, 5 հոկտեմբերի

13:13, 5 հոկտեմբերի

12:33, 5 հոկտեմբերի
OnlyFans-ի աստղը խիստ պատասխանել է Փիթ Դևիդսոնին՝ կին ինֆլյուենսերներին ծաղրելու համար. «Թող ինքը փորձի»12:15, 5 հոկտեմբերի
Քայլի Ջենները խորասուզվել է էրոտիկ ֆենտեզիի մեջ. 29-ամյա աստղը անսպասելիորեն բացահայտել է իր նոր կիրքը