Արդեն խոսել ենք, որ շաբաթ երեկոյան «Ռուսնավթի» համասեփականատեր Միխայիլ Գուցերիեւի որդու՝ Սաիդ Գուցերիեւի հարսանիքին ելույթ են ունեցել Սթինգը, Ջենիֆեր Լոպեսը (նրան հետո տեսել են Մոսկվայում գնումներ անելիս), Պատրիսիա Կաասը, Էնրիկե Իգլեսիասն ու Ալլա Պուգաչովան: Հետո նաեւ հայտնի են դարձել հատուկ այդ հանդիսության համար Մոսկվա ժամանած աստղերի հոնորարների չափերը: Ջենիֆեր Լոպեսի ելույթի համար Գուցերիեւների ընտանիքը մեկ միլիոն եվրո է վճարել: Մեկուկես միլիոն եվրո էլ Սթինգն է ստացել, իսկ Էնրիկե Իգլեսիասը հարսանիքին երգել է 500 հազար եվրոյով: Ամենաքիչը ստացել է Ալլա Պուգաչովան. Պրիմադոննան բեմ է դուրս եկել 300 հազար եվրոյով:
Ռուսաստանի մայրաքաղաքը ցնցած շքեղ հանդիսության հյուրերը շարունակել են տոնել հարսանիքը Լոնդոնում՝ այս անգամ նեղ շրջանակով:
YouTube-ում հայտնվել են մի քանի կարճամետրաժ հոլովակներ՝ նորապսակների մասնակցությամբ: Սաիդն ու Խադիջան Լոնդոնի կենտրոնական փողոցներից մեկով շրջել են վեց նժույգի լծած ոսկեզօծ կառքով: Նրանց ուղեկցում էին հեծյալ-ոստիկաններ՝ տոնական համազգեստով:
Հարսանիքի շարունակությանը կմասնակցեն ոչ թե 600 հյուր, այլ միայն նորապսակների ամենահարազատ ազգականներն ու ընկերները: Այդ փակ ու ծավալներով ավելի համեստ միջոցառման ժամանակ հավանաբար ելույթ կունենա Էլթոն Ջոնը:
Աղբյուրը՝ Dni
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:26, 20 մայիսի
Սառա Ջեսիկա Փարքերը խոստովանել է, որ ատում է նիհար լինելը22:05, 20 մայիսի
Մեքսիկական փոքրիկ ճաշարանը Միշլենի աստղի է արժանացել՝ «բացառիկ տակոյի» համար21:30, 20 մայիսի
Ավստրալացի կինը 65 տարեկանում այնքան ցնցող տեսք ունի, որ նրան եւ իր թոռնուհուն հաճախ քույրերի տեղ են դնում20:05, 20 մայիսի
«Ինձ համար ամենակարեւորը բարձր մակարդակով Հայաստանը ներկայացնելն է». Անահիտ Հակոբյանը պատրաստվում է «Նոր Ալիք 2024»-ին19:19, 20 մայիսի
Ադելը եւս մեկ երեխա է ուզում16:23, 20 մայիսի
BMW-ն եւ Նաոմի Քեմփբելը ներկայացրել են յուրօրինակ ամենագնաց, որը ոգեշնչված է սուպերմոդելից15:58, 20 մայիսի
FX-ը եւ Hulu-ն պաշտոնապես հայտարարել են «Սյոգուն»-ի երկրորդ եւ երրորդ եթերաշրջանների մասին15:18, 20 մայիսի
Jacob & Co.-ն ներկայացնում է «Ring of Fire» հազվագյուտ ժամացույցը14:21, 20 մայիսի
Դեւիդ Բեքհեմը տղամարդկանց հագուստի հավաքածուներ կստեղծի Hugo Boss-ի համար13:22, 20 մայիսի
Դեմի Մուրն ապշեցրել է իր էքստրավագանտ զգեստով12:18, 20 մայիսի
Քեւին Քոսթների ֆիլմը Կաննում 10 րոպեանոց հոտնկայս ծափահարությունների է արժանացել11:08, 20 մայիսի
«Ես, իսկապես, զղջում եմ»․ Շոն «Դիդի» Քոմբսն առաջին անգամ խոսել է համացանցում տարածված տեսանյութի մասին, որում նա ծեծում է նախկին ընկերուհուն