Երեկ` ապրիլի 30-ին, աշխարհը տոնում էր ջազի միջազգային օրը, ինչի առթիվ Կասկադում կայացավ բացօթյա համերգ ինչպես հայ, այնպես էլ արտասահմանից ժամանած հայտնի երաժիշտների մասնակցությամբ:
«2011 թ-ից սկսած յուրաքանչյուր տարվա ապրիլի 30-ը նշվում է, որպես ջազի միջազգային օր: Արդեն չորրորդ տարին է, ինչ մենք Երեւանում անցկացնում ենք ջազի հրաշալի երեկոներ: Պատահական չէ ընտրված այսօրվա համերգային ծրագրի խորագիրը, որն է` «Ջազը հանուն համամարդկային արժեքների», քանի որ ջազն իր ողջ պատմության ընթացքում հանդիսացել է դրական փոփոխությունների գործոն: Ջազը խոսում է համախմբման եւ համերաշխության լեզվով»,-նշեց Երեւանի քաղաքապետարանի մշակույթի եւ տուրիզմի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանը:
ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Երվանդ Երզնկյանի խոսքով` Երեւանում ջազի օրն ավելի լավ է նշվում, քան աշխարհի մի շարք երկրներում.
«Շատ երկրներում ենք եղել, տեսել ենք, թե ջազի օրն այնտեղ ինչպես են անցկացնում եւ կարող եմ ասել, որ այն մեզ մոտ շատ լավ է անցնում: Ես միայն ողջունում եմ այն փաստը, որ տարեկան, գոնե, մի քանի օր հնարավորություն ունենք վայելելու մեր եւ դրսից եկած երաժիշտների գործերը»,-մեզ հետ զրույցում նշեց մաեստրոն:
Համերգին ներկա էր նաեւ երգչուհի, ԱԺ պատգամավոր Շուշան Պետրոսյանը, որը եւս NEWS.am STYLE-ի հետ կիսվեց երեկոյի տպավորություններով.
«Մենք միշտ փայլուն երաժիշտներ ենք ունեցել ջազի ոլորտում: Ինձ համար անչափ հաճելի փաստ է, որ այսօր Ռիշար Բոնայի պես աշխարհահռչակ երաժիշտը նվագելու է մեր տաղանդավոր երաժիշտների հետ: Երաժիշտներից ոչ մեկը մյուսին չի զիջում: Ամեն ինչ շատ բարձր որակով է արվում եւ բարձր մակարդակով մատուցվում»,-նշեց երգչուհին:
Բացօթյա համերգի ընթացքում երաժշտության սիրահարներին իրենց ելույթները ներկայացրեցին Միքայել Ոսկանյանը, Լեւոն Մալխասյանը, Երվանդ Երզնկյանը, Կարեն Մամիկոնյանը, իսկ որպես հատուկ հյուր հանդիսատեսին իրենց շքեղ կատարումներով ոգեւորեցին աշխարհահռչակ ջազմեն եւ բաս կիթառահար Ռիշար Բոնան եւ «Նոր Ալիք» մրցույթի հաղթող, կուբացի հայտնի երաժիշտ Ռոբերտո Կել Տորեսը:
Երեկոյի տրամադրությունը ձեզ ենք ներկայացնում NEWS.am STYLE-ի ֆոտոռեպորտաժի եւ տեանյութի տեսքով:
Սյունե Առաքելյան
Լուսանկարները` Մելինե Տոնոյանի
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
10:17, 4 մայիսի
Հղիության մասին լուրերի ֆոնին Քայլի Ջենները ցուցադրել է իր հարթ որովայնը09:00, 4 մայիսի
ՄԱՅԻՍԻ 4-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:19, 3 մայիսի
Ֆորմուլա 1-ի լեգենդ Միխայել Շումախերի ութ շքեղ ժամացույցներ աճուրդի են հանվել22:08, 3 մայիսի
Հոլլի Բերին տարված է իր դաշտանադադարով և հրապարակայնորեն խոսում է այդ մասին21:14, 3 մայիսի
NEWS.am STYLE-ի նոր սյունակ. Ծաղիկներ տանը և ոչ միայն. Ինչպես չսպանել խոլորձը և ծաղկեցնել20:26, 3 մայիսի
Wine Story. Սովինյոն Բլանի միջազգային օր՝ ձեր սիրելի սպիտակ գինու տոն19:43, 3 մայիսի
Կոպենհագենում Միշլեն աստղով ռեստորանները ամենաթանկն են աշխարհում16:34, 3 մայիսի
Macallan-ը և Cirque Du Soleil-ը միավորվում են՝ վիսկիի համտեսի և մահաբեր հնարքների համար15:25, 3 մայիսի
Ֆարել Ուիլյամսը միանում է Tiffany & Co-ին Titan ոսկերչական հավաքածու ստեղծելու համար14:23, 3 մայիսի
Քրիստեն Ստյուարտը եւ Օսկար Այզեքը կնկարահանվեն 80-ականների վամպիրների մասին հեդոնիստական թրիլլերում13:55, 3 մայիսի
Դերասանուհի Անյա Թեյլոր-Ջոյը պրեմիերային ներկայացել էր այնպիսի զգեստով, որով անհնար էր նստել13:17, 3 մայիսի
Էմիլի Ռատակովսկին եւ Իրինա Շեյքը փայլել են The King's Trust 2024 Global Gala-ին