«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Ի՞նչ ժառանգություն է ստացել Ժաննա Ֆրիսկեի որդին

11:09, 5 մայիսի

Ժաննա Ֆրիսկեի բուժման համար հավաքված ու նրա մահվանից հետո անհետացած միլիոնների շուրջ սկանդալը շարունակում է բորբոքվել: Անցած շաբաթ մամուլում հայտնվեց տեղեկություն, ըստ որի Ժաննա Ֆրիսկեի մայրը կարող է պայմանական ժամկետ ստանալ դստեր գումարները գողանալու համար: Երգչուհուն մայրը հերքում է այդ մեղադրանքը, իսկ ռուս լրագրողները հաշվարկել են, որ Ժաննա Ֆրիսկեի որդին ՝ Պլատոնը, բազմամիլիոն ժառանգություն է ստացել:

Ժաննա Ֆրիսկեի ծնողները արդեն պաշտոնապես ստանձնել են ժառանգության իրավունքները: Բնականաբար անմասն չի մնացել նաեւ երգչուհու երեք տարեկան որդին: Նրա խնամակալը Դմիտրի Շեպելեւն է, սակայն Ֆրիսկեների ընտանիքի դատապաշտպանի խոսքով, նա իրավունք չունի տնօրինել որդու ժառանգությունը:

«Միայն խնամակալների խորհրդի թույլտվությամբ, եթե Շեպելեւը մնա խնամակալ: Բայց քանի դեռ դատական գործերը շարունակվում են, ոչ ոք Պլատոնի գումարները չի կարող տնօրինել: Դմիտրի Շեպելրը Ժաննայի ամուսինը չի եղել: Դրա համար էլ նա չի կարող հավակնել ժառանգության: Բայց նա իրեն անվանում է Պլատոնի հայրը, որպեսզի տնօրինի նրա գումարները: Իսկ մենք դատարանում վիճարկում ենք նրա հայրությունը»,- հայտնել է դատապաշտպանը:

Իրավաբանը պատմել է, թե հատկապես ինչ է մտնում ժառանգության մեջ:

«Ժաննայի բնակարանը Մոսկվայի կենտրոնում երեք մասի է բաժանված եւ պատկանում է նրա մորը, հորը ու Պլատոնին: Կա նաեւ տուն Մերձմոսկվայում: Դրա կեսը պատկանում էր Ժաննային, իսկ հիմա՝ Պլատոնին: Դմիտրիին կարող է պատկանալ այդ տան կեսը, բայց դա այն դեպքում, եթե նա վճարի իր պարտքը, չէ՞ որ այդ առանձնատան համար ամբողջ գումարը Ֆրիսկեն է վճարել: Դմիտրիից պարտքն ուզում են Ժաննայի ծնողները որպես նրա ժառանգորդներ»,- պատմել է դատապաշտպանը:

Լրագրողները պարզել են, որ երգչուհու Մերձմոսկվայի առանձնատունը՝ 400մ2 մակերեսով, որը գտնվում է Իստրինյան թաղամասում, գնահատվում է շուրջ 26-31 մլն ռուբլի: Այսինքն Պլատոնի բաժինը կազմում է 13-15.5 մլն ռուբլի: Ժաննա Ֆրիսկեի մոսկովյան բնակարանը, որը բարձրահարկ շենքի 12-րդ հարկում է եւ 100 մ2 ընդհանուր մակերես ունի, ըստ փորձագետների, շուրջ 30-36 մլն ռուբլի է գնահատվում: Այսինքն՝ վաճառքի դեպքում տղային բաժին կհասնի եւս 10-12 մլն: Այսինքն հենց միայն անշարժ գույքի հաշվին Պլատոնի ժառանգությունը կազմում է 23- 27.5 մլն ռուբլի, հայտնում է «Комсомольская правда» կայքը:


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել