Տիհանա Vibes. Dasein-ը սիրո եւ տարբերվող մարդկանց մասին է

«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

Ժաննա Ֆրիսկեի մայրը կարող է պայմանական ժամկետով ազատազրկվել դստեր գումարները գողանալու համար

15:07, 28 ապրիլի

Ինչպես հայտնի է, Ժաննա Ֆրիսկեի մահվանից հետո երգչուհու ազգականների եւ «Ռուսֆոնդ» բարեգործական հիմնադրամի միջեւ սկանդալ էր բորբոքվել: Տարաձայնությունների պատճառ է դարձել այն գումարը, որը Ֆրիսկեի երկրպագուները հավաքել էին երգչուհու բուժման համար: 2014-ի աշնանը բուժումը շարունակելու համար երգչուհու «Ռոսբանկի» անձնական հաշվին փոխանցվել էր 25 մլն ռուբլի: Սակայն երգչուհու հուղարկավորությունից հետո նրա ազգականները ու բարեգործական կազմակերպությունը իրար մեղադրեցին 21 մլն ռուբլու կորուստի մեջ: Իսկ հիմա Ժաննա Ֆրիսկեի մորը կասկածում են գումարային խաբեությունների մեջ:  Ու չնայած երգչուհու հայրը հերքում է իր ու կնոջ մեղքը ու ամեն ինչ բարդում Դմիտրի Շեպելևի վրա, Life.ru –ն գրում է, որ Ֆրիսկեի մորը կարող են պայմանական ժամկետով ազատազրկման դատապարտել խաբեության համար:

Այս մասին հայտնել է իրավաբան Միխայիլ Ցիվինը:

Նրա կարծիքով Օլգա Ֆրիսկեին դժվար թե բանտ նստեցնեն:

«Նա հանգուցյալ երգչուհու մայրն է, որին ամբողջ աշխարհն էր ուզում օգնել: Նրան հավանաբար իրական ժամկետ չեն տա, նա տարիքով մեծ կին է,  նրա դեպքում կարծում եմ պայմանական ժամկետ կտան՝ գումարի պարտադիր փոխհատուցումով: Ես նրանց խորհուրդ կտայի «Ռուսֆոնդի» հետ հաշտություն կնքել ու գումարը վերադարձնել միանգամից կամ մաս- մաս: Հակառակ դեպքում դա խաբեություն է, հանրային գումարների գողություն ու վստահության չարաշահում: Այս ամբողջ պատմությունից «վատ հոտ է գալիս»: Բուժման, վիրահատությունների ու դեղերի վճարները ոչ մի տեղ ամրագրված չեն: Դրանք ուրիշի փողերն են ու դրանք չի կարելի յուրացնել ու ծախսսել սեփական կարիքների համար»,- շեշտել է իրավաբանը:

 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել