Այսօր՝ մայիսի 5-ին Կոմիտասի անվան թանգարան-ինստիտուտում կկայանա «Սուրբ Հովհաննեսի անվան կամերային երգչախմբի» համերգը։ Երգչախումբը Հայաստան է եկել «Սպեղանի» երգչախմբի 20-ամյա միջոցառումների շրջանակներում։ Այս մասին NEWS.am STYLE-ի հետ զրույցում ասել է «Սպեղանի» երգչախմբի գեղարվեստական ղեկավար եւ դիրիժոր Սարինա Ավթանդիլյանը։
«Այսօրվա համերգին ելույթ կունենան ինչպես «Սպեղանի», այնպես էլ «Սուրբ Հովհաննեսի անվան կամերային երգչախմբերը»։ Համերգին կհնչի Շվեդիայի ժամանակակից կոմպոզիտորների խմբերգերը, որոնք այս երգչախմբի կենտրոնական մասն են կազմում։ Երգչախումբը անակնկալ է պատրաստել իր հանդիսատեսին՝ կատարելու է նաեւ Կոմիտասի գործերից։ Կարինն առաջին անգամ էր լսում Կոմիտաս եւ շատ տպավորված էր»,- ասել է Սարինան։
Վերջինս ավելացրեց, որ շվեդ դիրիժոր Կարինը հիանալի անձնավորություն եւ կատարյալ խմբավար է, որը մեծ գործունեություն է ծավալում Շվեդիայում։ Նա երեկ է ժամանել Երեւան եւ ունեցել է վարպետաց դաս երգչախմբի ուսանողների հետ։
«Շատ հետաքրքրիր ինֆորմացիա կարողացանք ստանալ Շվեդիայի խմբավարական արվեստի եւ խմբավարային երգեցողության մասին։ Հենց նրանց առաջարկն է եղել, որ գան Երեւան»,- ասաց «Սպեղանի»-ի գեղարվեստական ղեկավարը։
Սարինեի խոսքով՝ կարեւոր է, որ արտասահմանյան մշակույթը ներկայացվում է Հայաստանում, քանի որ հյուրերը նույնպես ծանոթանում են հայ մշակույթին։ Նմանատիպ համագործակցությունները խթանում են հայ մշակույթի պրոպագանդային։
Մելինե Տոնոյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:18, 2 մայիսի
Միայնակ ամերիկացին, որը հուսահատ սեր է փնտրում, շաբաթական 400 դոլար արժողությամբ գովազդային վահանակ է տեղադրել19:43, 2 մայիսի
Կադրեր՝ «Լադանիվա»-ի եվրատեսիլյան երկրորդ փորձից (ֆոտո/վիդեո)19:21, 2 մայիսի
Միլիարդատեր Ջորջ Սորոսի որդու եւ ընկերուհու՝ Հումա Աբեդինի՝ որպես զույգ հանրային դեբյուտը կկայանա Met Gala-ի շրջանակում16:21, 2 մայիսի
Airbnb-ը թույլ կտա ժամանակ անցկացնել թռչող տնակում կամ հանգստանալ Փրինսի Purple Rain առանձնատանը15:10, 2 մայիսի
Քիմ Քարդաշյանը պատրաստվում է նոր ֆոտոշարքի14:38, 2 մայիսի
Քրիս Ջեններն իր կերպարանքով ամանորյա զարդ է ներկայացրել, որն արժե 82 դոլար13:53, 2 մայիսի
Լիզա Մորյակը՝ Սարիկ Անդրեասյանի հետ ամուսնության մասին. «Սեքսը ամուր հարաբերությունների հիմքն է»13:20, 2 մայիսի
Քենդալ Ջենները կիսվել է գեղեցկության իր գաղտնիքներով12:56, 2 մայիսի
«The View»-ն քննարկում է այն լուրերը, ըստ որոնց ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը դատավարության ժամանակ «գազեր է բաց թողնում»12:17, 2 մայիսի
Դեմի Մուրը երկրպագուներին հիացրել է իր չծերացող կազմվածքով11:25, 2 մայիսի
Հայտնի է դարձել Քիմ Քարդաշյանի եւ Օդել Բեքհեմ կրտսերի բաժանման պատճառը10:58, 2 մայիսի
Շերը բացատրել է, թե ինչու է մերժել Էլվիս Փրեսլիին