Հերթական քվեարկությունը եւ հերթական փոքրիկ հաղթանակը, որը մեզ է սպասում։
Բրիտանական Wiwibloggs-ը նոր քվեարկություն է հայտարարել՝ Եվրատեսիլ 2016-ի «Կարմիր գորգի լավագույն կերպար»։ Ներկայացված են բոլոր 41 երկրների ներկայացուցիչները (Նորվեգիայի մասնակիցը առողջական խնդիրների պատճառով չէր կարողացել ներկա լինել)։ Եվ կրկին առաջատարի դերում Հայաստանի պատվիրակ Իվետա Մուկուչյանն է, որն իր սպիտակ շքեղ զգեստով միանգամից գրավեց բոլորի ուշադրությունը, եւ ինչպես NEWS.am STYLE-ի թղթակիցներն էին հայտնում Ստոկհոլմից՝ հանդիսատեսը Իվետային դիմավորեց բուռն ծափահարություններով, իսկ լրագրողներն անդադար լուսանկարում էին նրան:

Ձայների 16.75%-ով Իվետան պայքարից «դուրս է թողել» 40 երկրների ներկայացուցիչներին, քանզի երկրորդ տեղում հայտնված Լեհաստանի ներկայացուցիչը այս պահի դրությամբ հավաքել է ձայների ընդամենը 7.42 %-ը։
Դե ինչ հաջողություն մաղթենք Իվետային՝ չնայած համոզված ենք, որ հաղթողը հենց նա է լինելու։
Իվետայի օգտին ձայն տալու համար առաջարկում ենք անցնել այս հղումով, իսկ նրանց, ովքեր արդեն քվեարկել են մեր գեղեցկուհու օգտին, հիշեցնենք, որ այսօր Ստոկհոլմում մեկնարկում է «Եվրատեսիլ» երգի մրցույթի առաջին կիսաեզրափակիչը, որտեղ Իվետա Մուկուչյանը ելույթ կունենա յոթերորդ համարի ներքո՝ իր Love Wave հզոր էներգետիկայով լի երգով:
Պատրաստեց՝ Յանա
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:30, 4 հոկտեմբերի
Անահիտի փայլուն ելույթը՝ ռուսական նախագծում, Լիլիթ Հովհաննիսյանի շքեղ համերգը՝ Երևանում, Վարդուհի Վարդանյանին նվիրված համերգին ընդառաջ․ Instagram-ը՝ այս շաբաթ17:20, 4 հոկտեմբերի
Կարմիր դրոշներ և թունավոր կիրք. Ինչ կարդալ «Dark Romance» ոճում16:19, 4 հոկտեմբերի
«Դիգեր». չափազանց խառը արձագանքներ՝ գովասանքից մինչև բացարձակ քննադատություն14:45, 4 հոկտեմբերի
Հայ կանանց գեղեցկության լավագույն ընտրությունները այս աշնանը. սեզոնի 5 հիմնական խնամքի միջոցները12:20, 4 հոկտեմբերի
Հայկական ոճ. Գլամուրային աղջիկները նախընտրում են աշունը10:30, 4 հոկտեմբերի

09:00, 4 հոկտեմբերի
Կենդանակերպի նշանների ֆինանսական թուլությունները19:33, 3 հոկտեմբերի
Կես դար Հայաստանի ազգաին ֆիլհարմոնիկի կազմում. տավղահար Ժաննա Հովհաննիսյանի պատմությունը17:34, 3 հոկտեմբերի

16:30, 3 հոկտեմբերի

16:14, 3 հոկտեմբերի
20,000 ֆունտ ստերլինգ արժողությամբ «Մադոննայի կրծկալը» կարող էր այրել երեխաներին. անսովոր քանդակները ստիպված են եղել թաքցնել արևից15:21, 3 հոկտեմբերի
«Ամեն ինչ կանեն «լայք»-ի համար». ինֆլուենսերները ֆոտոսեսիա են կազմակերպել շտապօգնության մեքենայի շուրջ, մինչ ներսում հիվանդին փրկում էին