Ամեն տարի բրիտանական Wiwibloggs կայքը քվեարկություն է անցկացնում «Եվրատեսիլ»-ի հաջորդ թոփ մոդելին (Eurovision’s Next Top Model) որոշելու համար։ Այս քվեարկության միջոցով պարզ է դառնում, թե մրցույթի մասնակից գեղեցկուհիներից ում է հաջողվել ավելի մեծ սեր ու ճանաչում վայելել կայքի այցելուների շրջանում։ Եվ ինչպես կարելի էր ակնկալել, այսօր հայտնի դարձավ, որ Eurovision’s Next Top Model 2016 պատվավոր կոչմանն արժանացել է հիանալի արտաքին եւ ձայնային տվյալներ ունեցող Իվետա Մուկուչյանը։
NEWS.am STYLE-ը որոշել է զրուցել կայքի ամենահայտնի թղթակցի՝ Ուիլյամ Լի Ադամի հետ, եւ լսել նրա մեկնաբանությունը Իվետայի հաղթանակի մասին։
«Հիանալի է։ Այն, որ Իվետան մասնակցում եւ հաղթում է մեր քվեարկությունը, նշանակում է՝ մարդիկ լավ ճաշակ ունեն։ Ես սա նույնիսկ չեմ կարող մրցույթ անվանել՝ Իվետան հենց սկիզբ էր առաջատար։ Հայկական գեղեցկության մասին հայտնի է ամբողջ աշխարհում։ Քարդաշյանները դարձել են դրա դեսպանները, եւ ես կարծում եմ, որ Իվետան նախաձեռնությունն իր ձեռքն է վերցնում։ Նա այնքան ինքնավստահ է, այնքան բնական, բարձրահասակ, գեղեցիկ, նրան նույնիսկ դիմահարդարում պետք չէ, շքեղ մարմին ունի. իսկական մոդել է։ Կցանկանայի, որ նա հաղթեր, քանի որ արժանի է։ Նվազագույնը պետք է հայտնվի TOP 5-ում, հակառակ դեպքում կնշանակի, որ Եվրոպայի հետ մի բան այն չէ»,- նշել է Ուիլյամը։
Սյունե Առաքելյան, Պարույր Սինյավսկի՝ Ստոկհոլմից
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
19:43, 2 մայիսի
Կադրեր՝ «Լադանիվա»-ի եվրատեսիլյան երկրորդ փորձից (ֆոտո/վիդեո)19:21, 2 մայիսի
Միլիարդատեր Ջորջ Սորոսի որդու եւ ընկերուհու՝ Հումա Աբեդինի՝ որպես զույգ հանրային դեբյուտը կկայանա Met Gala-ի շրջանակում16:21, 2 մայիսի
Airbnb-ը թույլ կտա ժամանակ անցկացնել թռչող տնակում կամ հանգստանալ Փրինսի Purple Rain առանձնատանը15:10, 2 մայիսի
Քիմ Քարդաշյանը պատրաստվում է նոր ֆոտոշարքի14:38, 2 մայիսի
Քրիս Ջեններն իր կերպարանքով ամանորյա զարդ է ներկայացրել, որն արժե 82 դոլար13:53, 2 մայիսի
Լիզա Մորյակը՝ Սարիկ Անդրեասյանի հետ ամուսնության մասին. «Սեքսը ամուր հարաբերությունների հիմքն է»13:20, 2 մայիսի
Քենդալ Ջենները կիսվել է գեղեցկության իր գաղտնիքներով12:56, 2 մայիսի
«The View»-ն քննարկում է այն լուրերը, ըստ որոնց ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը դատավարության ժամանակ «գազեր է բաց թողնում»12:17, 2 մայիսի
Դեմի Մուրը երկրպագուներին հիացրել է իր չծերացող կազմվածքով11:25, 2 մայիսի
Հայտնի է դարձել Քիմ Քարդաշյանի եւ Օդել Բեքհեմ կրտսերի բաժանման պատճառը10:58, 2 մայիսի
Շերը բացատրել է, թե ինչու է մերժել Էլվիս Փրեսլիին10:25, 2 մայիսի
Dj Վակցինան կիսվել է ընտանեկան ժամանցով