«Եվրատեսիլ» երգի մրցույթն արդեն անցյալում է, սակայն դրա շուրջ ծավալվող խոսակցությունները դեռեւս շարունակվում են:
NEWS.am STYLE-ի թղթակիցները Ստոկհոլմից վերադառնալու ճանապարհին ինքնաթիռում հաճելի հանդիպում ունեցան մրցույթում Խորվաթիան ներկայացնող Նինա Կրալիչի հետ, որի ձայնը եւս տպավորել էր մրցույթի երկրպագուներին: Իհարկե, չէինք կարող առիթը բաց թողնել եւ չհարցնել, թե ինչ է կարծում հմայիչ երգչուհին «Եվրատեսիլի» արդյունքների մասին.
«Ոչինչ չունեմ Ջամալայի դեմ: Նա հիանալի երգչուհի է, որն ունի ձայնային հրաշալի տվյալներ, սակայն մի հարց ունեմ ԵՀՄ-ին. Ինչպե՞ս կարող ենք վստահ լինել, որ եվրոպական ժյուրիի քվեարկության արդյունքներն արդար են: Ամեն տարի կազմակերպիչները որոշում են նվազեցնել մրցույթի քաղաքական կոնտեքստը, սակայն գրեթե ամեն տարի հաղթող է ճանաչվում մի երգ, որը ոչ թե խաղաղություն է քարոզում, այլ ընդհակառակը՝ լարվածություն է առաջացնում մրցույթի շրջանակներում: Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ խաղաղություն հաստատելու փոխարեն կրքերն ավելի են բորբոքել, ինչն անընդունելի է, քանի որ այդ լարվածությունը զգում են ոչ միայն Ռուսաստանի եւ Ուկրաինայի ներկայացուցիչները, այլեւ նրանք, ովքեր առհասարակ ոչ մի կապ չունեն այդ կոնֆլիկտի հետ: Ջամալայի երգը պատմություն է, որն ունի քաղաքական կոնտեքստ. Այս փաստը կազմակերպիչներն անտեսել են: Կրկնում եմ՝ Ջամալան հրաշալի երգչուհի է, բայց արդյոք նրա երգը հիշվե՞լ է ինչ-որ մեկի կողմից: Կարծում եմ՝ երկրպագուներին առավել տպավորել են Ավստրալիայի, Բուլղարիայի եւ Ռուսաստանի երգերը: Ի դեպ, ամեն ինչ ավելի լավ լուծում կստանար, եթե Ավստրալիայի ներկայացուցիչը հաղթեր: Մենք եկել էինք՝ երգելու սիրո եւ խաղաղության մասին, սակայն բոլորովին այլ կոնտեքստ ունեցող երգ հաղթեց:
Հետաքրքիր է՝ արդյո՞ք կհաղթեր նման ենթատեքստ պարունակող երգ, եթե այն ներկայացներ այլ երկիր»,-նշեց երգչուհին:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:23, 27 ապրիլի
Օպտիկական պատրանքը կարող է ցույց տալ՝ որքան «փակ մարդ եք» դուք15:38, 27 ապրիլի
Ռասել Քրոուն կնկարահանվի «Էկզորցիզմ» սարսափ ֆիլմի գլխավոր դերում14:12, 27 ապրիլի
Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու հայտարարությունից հետո Բիանկա Սենսորիի երկրպագուները խնդրում են նրան բաժանվել ռեփերից12:10, 27 ապրիլի
Քիմ Քարդաշյանը տխրել է Թեյլոր Սվիֆթի նոր դիս-թրեքի պատճառով, բայց չի ցանկանում «կրակի վրա յուղ լցնել»11:31, 27 ապրիլի
Վահագ Ռաշը հետեւորդներին է ներկայացրել «Լուսամփոփի պես աղջիկ» երգի նոր տարբերակը10:37, 27 ապրիլի
Սելենա Գոմեսին տխրեցնում են իր սերնդակիցների գեղեցկության չափանիշները09:00, 27 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 27-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:22, 26 ապրիլի
Ամենաթանկարժեք զգեստները, որոնք աճուրդի են հանվել ռեկորդային գումարներով22:34, 26 ապրիլի
Դավաճանություն՝ քնած ժամանակ. ի՞նչ են նշանակում անհավատարմության մասին երազները21:16, 26 ապրիլի
Burj Al Arab-ը եւ Atlantis, The Palm-ը համարվել են աշխարհի «ամենաինստագրամյան» հյուրանոցները20:15, 26 ապրիլի
Տիտանիկի ամենահարուստ ուղեւորի մարմնից հայտնաբերված գրպանի ոսկե ժամացույցն աճուրդի է հանվել19:23, 26 ապրիլի
Montegrappa-ի նոր գրիչը նվիրված է Ֆրանկենշտեյնին