Ամեն տարի «Եվրատեսիլ»-ի կազմակերպիչները շոուի հաջորդ օրը մրցույթն ավելի թափանցիկ դարձնելու համար հրապարակում են թե հեռուստադիտողների, թե ժյուրիի անդամների քվեարկության արդյունքները։ Դրանից հետո պարզ է դառնում, թե ով ինչքան եւ ում օգտին է քվեարկել մրցույթի ընթացքում։ Բայց այդ ցուցակները երբեմն հետաքրքիր բացահայտումներ են անում, ինչպես եղավ Հայաստանի ազգային ժյուրիի քվեարկության դեպքում։
Պարզվել է հայաստանյան ժյուրիի բոլոր հինգ անդամները (Հայկո Հակոբյան, Էրիկ, պրոդյուսեր Նաիրա Գյուրջինյան, DJ Dale եւ Արեւիկ Սիմոնյան, որին հետո փոխարինեց Միքայել Ոսկանյանը) ամենաբարձր միավորները տվել են նույն երկրների ներկայացուցիչներին։ Բոլոր հինգ անդամների կարծիքով՝ ամենաբարձր միավորին արժանի էր Ֆրանսիայի երգը, հաջորդիվ՝ Վրաստանի։ Ավելին, մեր ազգային ժյուրիի ներկայացուցիչների ցուցակներում Ֆրանսիայի, Վրաստանի, Մալթայի, Բուլղարիայի եւ Կիպրոսի երգերը գրեթե նույն միավորներն են ստացել, գրում է Wiwibloggs-ը։
Իսկ ամենազարմանալին այն է, որ Ադրբեջանի հարցում մեր ժյուրիի անդամները այդքան միասնական չեն եղել։ Նրանցից չորսը Ադրբեջանին տվել են նվազագույն միավորը՝ թողնելով վերջին՝ 25-րդ տեղում (ինչն անգամ աղբյուրն է նշում, որ հասկանալի է, քանզի նույն պատկերն էլ Ադրբեջանի քվեարկությունում է), իսկ մեկը՝ Էրիկ Կարապետյանը, ադրբեջանական հայտը այնքան էլ վատը չի համարել՝ տալով 19-րդ տեղը (Էրիկը նվազագույն միավորը Իտալիային է նշել։
Ի դեպ, նույն պատկերն է նաեւ առաջին կիսաեզրափակիչում։
Ավելացնենք, որ Եվրոպական հեռարձակողների միությունը արդեն հայտարարել է, որ քվեարկությունը լեգիտիմ է եւ արդար։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:20, 17 մայիսի
«Մեգալոպոլիս»-ի դեբյուտը Կաննում ուղեկցվել է 7-րոպեանոց հոտնկայս ծափահարություններով11:28, 17 մայիսի
«Լադանիվա»-ն ներկայացրել է «Արարատ» հայտնի երգն՝ իր մեկնաբանությամբ (VIDEO)10:05, 17 մայիսի
Մոսկվայում անհետացել է «Папины дочки» հեռուստասերիալի դերասանը09:00, 17 մայիսի
ՄԱՅԻՍԻ 17-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:20, 16 մայիսի
Հայազգի երգչուհի Մարիամ Մերաբովան կոչ է արել ռուսներին չներել Պուգաչովային, որն իրենց ստրուկ է անվանել22:28, 16 մայիսի
Մերիլ Սթրիփը հիշել է, թե ինչպես է նկարահանել վտանգավոր սեքսուալ տեսարանում21:29, 16 մայիսի
«Նոր Ալիք 2024» միջազգային երգի մրցույթում Հայաստանը կներկայացնի Անահիտ Հակոբյանը21:09, 16 մայիսի
HerMine Dialog-ը՝ բացօթյա ձեւաչափով․ երեւանյան բեմում կներկայացվեն հայկական մթերքներով ուտեստներ20:28, 16 մայիսի
InTouch. Աֆլեքն ու Լոպեսը երկու տարվա ամուսնությունից հետո պատրաստվում են ամուսնալուծվել19:04, 16 մայիսի
Ալեքսանդր Դուլին. «Ես անսահման ուրախ եմ Հայաստան վերադառնալու համար»16:12, 16 մայիսի
Բրիթնի Սփիրսի հուզիչ խոստովանությունն իր ընտանիքի մասին՝ տարիներ շարունակվող թշնամանքի ֆոնին15:24, 16 մայիսի
Երգչուհի Վալերիան բացատրել է Բուզովայի կյանքում տղամարդու բացակայության պատճառը