Կոլեկցիոները
Նա շատ պերճախոս է, կարողանում է հետեւել իրեն, նրա հմայքի աստիճանը շատ բարձր է եւ շատ կանայք է ունեցել… Մենք հաճախ սիրահարվում ենք այդ մաշված դոնժուաններին եւ հույս ենք փայփայում նրանց կյանքում զբաղեցնել Դոննա Աննայի տեղը. չէ որ, որքան էլ դավաճան լինի, նա վաղ թե ուշ կցանկանա կանգ առնել: Հետո էլ հավաքածուի սիրահարները հրաշալի գլուխ են հանում կանանց հոգեբանությունից եւ ի վիճակի են պայքարել բոլոր ճակատներում. խաղալ խղճահարության եւ վախերի վրա, մայրական բնազդի, կանացի դասական ինքնազոհաբերման: Բայց: Մարդիկ չեն փոխվում… Եվ եթե նրա սիրային կենսագրությունը մեկ կամ երկու տասնյակ դավաճանություն է ներառում եւ նրա հեռախոսը լի է ամեն տեսակ «նապաստակներով» եւ «արեւներով», ժամանակն է, որ հեռանաս այդտեղից:
Մանիպուլյատորը
Առաջին հանդիպումից հետո նա մի քանի օր սպասել է եւ հետո նոր է հայտնվել, առեղծվածային եղանակով նայել է, իսկ հետո երեկույթին շրջվել է, իբր նույնիսկ ծանոթ էլ չեք, անհետացել է, հայտնվել, ջերմ-սառը խաղացել, քննադատել եւ հաճոյախոսություններ շռայլել… Այդպիսինի հետ հաստատ լավ չի լինի: Որսորդ եւ որս խաղը հազվադեպ է ավարտվում սիրավեպի սկզբով. չէ որ այդ վարվելակերպը չի անհետանա ինչպես այդ մարդուց, այնպես էլ` հարաբերություններից:
Բռնակալը
Սա ուժեղ անհատականություն է, կարողանում է պատասխանատվություն ստանձնել, որոշումներ կայացնել եւ պաշտպանել: Բայց ինչ է լինում դրանից հետո: Նա պնդում է, որ դուք թողնեք աշխատանքը («Ես լավ եմ վաստակում, երկուսիս կհերիքի»), ստուգում է քո նամակագրության պատմությունը («Չէ որ մենք վստահում ենք իրար») եւ փորձում է քեզ հեռացնել ընկերներից («Էլ ինչիդ են պետք մոտ մարդիկ, երբ ես կամ»):
Անհաջողակը
Մենք մեզ պատրանքներով ենք սնում, թե չաշխատող եւ ինքն իրեն չիրացրած հասուն տղամարդը քողարկված Ռոման Աբրամովիչ է: Բայց որքան էլ ծանր լինի խոստովանելը, 30-ամյա գործազուրկը 31 տարեկանում միլիոնատեր չի դառնա: Բայց անհաջողակը բոլորովին էլ եկամտի մակարդակ չի նշանակում, այլ բնավորության որոշակի դրվածք: Անհաջողակը սիրում է իր անգործությունը ռացիոնալացնել ինչ-որ տարօրինակ գաղափարախոսությամբ, մոտավորապես` «բոլոր հարուստները գողեր են» եւ հավատում է քաղցր հեքիաթների, թե չնայած ամեն ինչին, իրեն պետք է սիրեն: Բնականաբար, ոչ բոլորն են պատրաստ գլուխ գովել ցնցող կարիերայով եւ տպավորիչ հաշվով: Բայց անհաջողակներն առանձնանում են նրանով, որ նախանձում են ուրիշի հաջողությանը, ատում են բոլորին եւ ամեն ինչ, չեն հավատում իրենց եւ ուղղակի չեն կարողանում փող վաստակել: Նույնիսկ` ամենահամեստ:
Աղբյուրը` Creu
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 5 մայիսի
ՄԱՅԻՍԻ 5-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:20, 4 մայիսի
Գուրգեն Դաբաղյանի 3-ամյա դուստրը եւս միացել է TikTok-ում ամենատարածված հնդկական թրենդին (VIDEO)19:30, 4 մայիսի
Հարաբերությունների խորհրդատուն բացահայտել է երկու բան, որոնք կանայք երբեք չպետք է անեն17:23, 4 մայիսի
Հյու Ջեքմանը եւ Ջոդի Քոմերը կնկարահանվեն «Ռոբին Հուդի մահը» ֆիլմի գլխավոր դերերում15:06, 4 մայիսի
Դերասանուհի Թիֆանի Հադիշը ցանկանում էր սեքսով զբաղվել Հենրի Քավիլի հետ, սակայն նրա հետ հանդիպելուց հետո մտափոխվել է13:29, 4 մայիսի
Քեւին Սփեյսի. նոր վավերագրական ֆիլմում 10 տղամարդ «անհոգի հրեշին» մեղադրում են սեռական ոտնձգության մեջ12:30, 4 մայիսի
Քլոե Քարդաշյանն ակնարկել է, որ բաց է կնոջ հետ հարաբերությունների համար12:08, 4 մայիսի
«Էթնո ջազ» խորագրով համերգը`նվիրված Սերգեյ Փարաջանովի 100-ամյա հոբելյանին (ֆոտո)11:13, 4 մայիսի
Սերենա Ուիլյամսը ծննդաբերությունից 9 ամիս անց անհավանական տեսք ունի սպիտակ լողազգեստով10:17, 4 մայիսի
Հղիության մասին լուրերի ֆոնին Քայլի Ջենները ցուցադրել է իր հարթ որովայնը09:00, 4 մայիսի
ՄԱՅԻՍԻ 4-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:19, 3 մայիսի
Ֆորմուլա 1-ի լեգենդ Միխայել Շումախերի ութ շքեղ ժամացույցներ աճուրդի են հանվել