1. Ճիշտ տղամարդը երբեք ձեզ թույլ չի տա մոռանալ, թե ինչ շատ է սիրում ձեզ
Ես ձեզ նույնիսկ չեմ ասի, թե մարդիկ ինձ քանի անգամ են ասել, որ իրենց հարաբերություններում ցանկություն չկա: Տղամարդիկ այդ կանանց թույլ չեն տալիս իրենց սիրելի, ցանկալի գնահատելի զգալ: Դա փազլի գլխավոր մասերից մեկն է` լավ տղամարդը ձեզ միշտ կհիշեցնի, թե դուք ինչ թանկ արժեք իր համար: Եթե ինչ-որ մեկն իրոք սիրում է ձեզ, դուք կիմանաք եւ կզգաք դա: Իսկ եթե ոչ, դուք կկասկածեք եւ անընդհատ հարցեր կտաք:
2. Ճիշտ տղամարդը միշտ կաջակցի ձեզ
Կարեւոր չէ, կուզեիք արդյոք 30 տարի անց համալսարան ավարտել եւ դիպլոմ ստանալ, կորոշեք երգչուհու կարիերա սկսել, թե տանը նստել եւ երեխա մեծացնել… Ձեր տղամարդը միշտ ձեր կողմից կլինի: Նա երբեք չի կասկածի ձեզ եւ չի համոզի, որ չանեք այն, ինչ նախանշել եք ձեզ համար: Նա ձեր կողքին կլինի ամեն քայլին, ուրախանալով ձեր հաղթանակներով եւ աջակցելով ձեզ, եթե նահանջեք:
3. Ճիշտ տղամարդը կոգեշնչի ձեզ
Այս կետը համապատասխանում է նախորդին: Ինչ-որ մեկին ոգեշնչելու համար շատ ջանքեր են անհրաժեշտ: Անհրաժեշտ է ձեր ընդհանուր կյանքն ապրելու ուժ ունենալ եւ զուգահեռաբար աջակցել զուգընկերոջը նրա կյանքում, հարաբերություններից դուրս: Ճիշտ զուգընկերը ձեզ կվարակի իր ոգեւորությամբ եւ հավակնություններով:
4. Ճիշտ տղամարդը կվաստակի ձեր վստահությունը
Ճիշտ զուգընկերը կցանկանա, որ դուք ձեզ ինքնավստահ եւ հարմարավետ զգաք իր հետ ձեր հարաբերություններում: Նա հասկանում է, որ դրա համար անհրաժեշտ է ձեր վստահությանն արժանանալ: Առանց վստահության անհնար է հարաբերություններում սիրո հիմք դնել: Նա նաեւ գիտե, որ վստահությունը հենց այնպես չի տրվում: Անհրաժեշտ է այն վաստակել եւ մշտապես պահպանել:
5. Ճիշտ տղամարդը ձեզ միշտ կստիպի գեղեցիկ զգալ
Նա կհասկանա, որ որպեսզի ձեզ գեղեցիկ զգաք, բավական չէ ընդամենը ձեզ ասել այդ մասին: Դա նշանակում է այնպես անել, որ դուք իրոք զգաք, որ սքանչելի եք: Նրա ամեն հայացքում, հպումի մեջ կամ էլ ձեր նկատմամբ նրա վերաբերմունքի մեջ: Նա կնկատի ձեր արտաքինի նվազագույն փոփոխությունները: Նա ձեզ կհիշեցնի, որ դուք ամենագեղեցիկն եք, ինչ տեսք էլ որ ունենաք:
Աղբյուրը` Creu
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են19:27, 25 ապրիլի
Ասիայի ամենահարուստ մարդու որդին շրջում է 1 միլիոն դոլար արժողությամբ Ferrari-ով՝ անվտանգության շարասյան ուղեկցությամբ16:36, 25 ապրիլի
Գուստավ Կլիմտի՝ 100 տարի կորած համարվող նկարն աճուրդում վաճառվել է 30 միլիոն եվրոյով15:22, 25 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է Hermes-ի հազվագյուտ Birkin պայուսակը, որն արժե ավելի քան 400,000 դոլար15:05, 25 ապրիլի
Ջազի միջազգային օրը՝ Երեւանում14:55, 25 ապրիլի
Էդի Մերֆիի առաջիկա ֆիլմերից մեկը հետաքննության կենտրոնում է հայտնվել նկարահանման հրապարակում տեղի ունեցած խնդիրների պատճառով14:36, 25 ապրիլի
Իրինա Շեյքը նոր տղամարդ է փնտրում13:15, 25 ապրիլի
Լիլիթ Հովհաննիսյանը հայտնել է, որ իր վերջին տեսահոլովակի զգեստն ինքն է հեղինակել (ֆոտո)12:41, 25 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ իր մասին որոշ լուրեր իրականում համապատասխանում են իրականությանը