Հոգեբանները առանձնացրել են մի շարք բնորոշ գործոններ, որոնց կինը պետք է ուշադրություն դարձնի, հատկապես` սիրահարված ժամանակ։
Որոշակի հատկանիշների հավաքածու
Գոյություն ունեն տղամարդիկ, որոնց համար սկզբունքորեն կարեւոր է, որ կինը որոշակի հատկանիշներ եւ հմտություններ ունենա: Նման տղամարդիկ ապագա կնոջը փնտրելիս ուշադրություն են դարձնում այն բանին, թե նա կարողանում է արդյոք տուն մաքրել, սպիտակեղենը լվանալ, ուտելիք պատրաստել, հոգ տանել իր մասին եւ նրան նվիրված ու հնազանդ լինել: Եթե այդ հատկանիշներից թեկուզ մեկը դադարում է գոհացնել նրանց, տղամարդը փորձում է իր համար նոր զուգընկերուհի փնտրել: Նման տղամարդուն իր անիրավացիությունն ապացուցելու փորձերը ոչ մի հաջողության չեն հասնում:
Խմելու հակում
Խոսքը մեկ-երկու բաժակ խմելու սիրահարների մասին է: Եթե ձեզ թվում է, թե այդ անվնաս սովորույթը միայն հոգնածությունը հանելու համար է, դուք մեծապես սխալվում եք: «Լիցքաթափվելու» նման միջոցը կարող է ալկոհոլային կախվածության հանգեցնել:
Ցածր ինքնագնահատական
Ցածր ինքնագնահատականով տղամարդը ձեր հաջողությունների դեպքում անընդհատ չարություն կզգա: Հետագայում նա ձեր առաջ պայման կդնի՝ ընտրել ընտանիքի եւ կարիերայի միջեւ: Եվ եթե կինն ընդունի նրա պայմանը, խաչ քաշի իր ցանկությունների վրա եւ իրեն նվիրի տան հոգսերին, կնոջ ֆոնին տղամարդն անսպասելիորեն «կբացի թեւերը» եւ կդառնա հերոս եւ ընտանիքի կերակրող:
Ապագա կյանքը
Մտածեք, թե ինչպիսին կլինի ձեր համատեղ կյանքը, օրինակ, տասը տարի անց: Եվ ինչ, ձեզ հարմա՞ր է: Ապագան մտովի պատկերացնելը միակ միջոցն է ձեր հարաբերություններին կողքից նայելու եւ հասկանալու, թե ուզում եք դրանք, թե ոչ:
Ընտրյալը ձեր հաշվին է ապրում
Ձեր տղամարդն արժանի աշխատանք չի գտել, նա «դեռ գործ է բացում»: Գուցե դուք ծնողների հետ եք ապրում կամ վարձով բնակարանում, որի համար դարձյալ դուք եք վճարում: Դուք ինքնուրույն եք անում բոլոր գնումները, վճռում բոլոր խնդիրները եւ այդպես` ամեն օր: Ուշադրություն դարձրեք, գուցե ձեր տղամարդը հարմար տեղավորվել է եւ նրա համար հարմար է այդպես ապրելը, որպեսզի ոչ մի խնդիր չլուծի:
Վերլուծեք նրա պահվածքը եւ ձեր հարաբերությունները, նայեք ճշմարտության աչքերի մեջ: Գուցե սա այն պահն է, երբ պետք է հասկանալ, որ դուք տարբեր եք եւ բաժանվել: Մի հուսահատվեք, անելանելի իրավիճակներ չեն լինում:
Աղբյուրը` Zhenskoe-mnenie.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:21, 26 ապրիլի
Մայամիի սեքսի թանգարանում բացվել է Հաջիմե Սորայամայի Desire Machines ցուցահանդեսը15:19, 26 ապրիլի
Սուպերմոդել Ժիզել Բունդխենը ոստիկանի հետ զրույցի ժամանակ արտասվել է14:11, 26 ապրիլի
Ջիմմի Քիմելը ծաղրել է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերը13:31, 26 ապրիլի
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ Ջուլիա Ֆոքսը, խոստովանել է, որ ռեփերի հետ իր սիրավեպն իր բերանում «թթու հետհամ» է թողել12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը09:00, 26 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 26-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են