«Եվրատեսիլը» համաեվրոպական երգի մրցույթ է, որն իր շուրջ համախմբում է ոչ միայն տարբեր երկրներից ժամանած մասնակիցներին եւ երկրպագուներին, այլեւ միջազգային մամուլի ներկայացուցիչներին։ Բրիտանակամ The Guardian-ի թղթակից Բելլա Քվիսթը եվրատեսիլյան մամուլի կենտրոնի ամենաակտիվ լրագրողներից էր։
Քանի որ մրցույթի ավարտից հետո դեռեւս չեն դադարում «Եվրատեսիլի» եւ դրա հաղթողի մասին զանազան քննարկումներն ու բողոքները, մենք եւս Բելլայի հետ վերհիշեցինք «Եվրատեսիլն» ու դրա հետ կապված ամենաքննարկվող թեմաները.
«Ինչ վերաբերում է կազմակերպչական աշխատանքներին՝ կարծում եմ՝ «Եվրատեսիլ 2016»-ը հրաշալի էր կազմակերպված։ Բոլորս շատ արագ եւ արդյունավետ էինք աշխատում։ Շնորհակալ եմ կամավորներին, որոնք շատ էին մեզ օգնում՚»,-ասում է Բելլան, որը պնդում է՝ հաղթող Ջամալայի երգն իրեն ոչ պակաս է հետաքրքրել.
«Ջամալայի երգը հիասքանչ էր, նա էլ հիանալի էր կատարում այն։ Երբ փորձի ժամանակ հետեւում էի ելույթին համերգասրահից, աչքերիս արցունքներ հայտնվեցին։ Նա այդ գեղեցիկ երգի միջոցով պատմեց իր պատմությունը եւ կարծում եմ՝ արժանի էր հաղթանակի։ Բացի դա՝ այդ հաղթանակն այնքան կարեւոր էր ուկրաինացիների համար. դա տեսնելն, իրոք, հուզիչ էր։ Առհասարակ, կարծում եմ՝ այս տարի բավականին շատ հիթային երգեր կային եւ Ուկրաինայի երգը միակը չէր, որը լսել եմ թե «Եվրատեսիլից» առաջ, թե հետո։ Ինձ, օրինակ, շատ են դուր եկել նաեւ Իսրայելի, Իտալիայի, Իսպանիայի, Ռուսաստանի, Բուլղարիայի, Շվեդիայի եւ, իհարկե, Մեծ Բրիտանիայի ներկայացրած երգերը»։
Լրագրողը կարծում է, որ «Եվրատեսիլը» չպետք է կապ ունենա քաղաքականության հետ, սակայն ըստ նրա՝ մեր կյանքում ամեն ինչն է կապված դրա հետ.
«Երաժշտությունն էլ մի միջոց է արտահայտվելու եւ մյուս կողմից՝ նույնիսկ հետաքրքիր է տեսնել, թե ինչ հաղորդագրություն են ցանկանում տարածել երկրներն իրենց երգերի միջոցով։ Մարդիկ միշտ էլ բողոքում են որոշ երկրների քաղաքական ենթատեքստ ունեցող երգերի պատճառով, բայց չէ՞որ ամեն տարի նման թեմայով երգը հաղթող չի ճանաչվում։ Այնպես որ՝ չեմ կարծում, թե արդար է ասել, որ հաղթանակը պայմանավորված է լինում միայն քաղաքականությամբ»։
Այդուհանդերձ, Բելլան չի ժխտում, որ այս տարվա հաղթող երգն էլ ուներ քաղաքական ենթատեքստ.
«Այո, իհարկե կարող ենք պնդել, որ Ուկրաինայի երգը քաղաքական ենթատեսքտ ուներ, սակայն ԵՀՄ-ն որոշեց, որ այդ երգը կարող է մրցել մյուս երգերի կողքին, քանի որ այսօրինակ ստեղծագործությունը նորություն չէ «Եվրատեսիլում»։ Ես կարծում եմ, որ հենց երգն է հաղթել, ոչ թե դրա քաղաքական ենթատեքստը»։
Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:02, 2 մայիսի
Ֆիլմերում սեքսը կտրուկ նվազել է, բայց դարձել է ավելի բացահայտ22:18, 2 մայիսի
Armflix Էքսկլյուզիվ ֆիլմեր և սերիալներ՝ առանց սահմանափակումների, առանց գովազդի և ֆանտաստիկ որակի21:34, 2 մայիսի
1968 թվականի Grand Seiko ժամացույցն աճուրդում վաճառվել է ավելի քան 90,000 դոլարով20:18, 2 մայիսի
Միայնակ ամերիկացին, որը հուսահատ սեր է փնտրում, շաբաթական 400 դոլար արժողությամբ գովազդային վահանակ է տեղադրել19:43, 2 մայիսի
Կադրեր՝ «Լադանիվա»-ի եվրատեսիլյան երկրորդ փորձից (ֆոտո/վիդեո)19:21, 2 մայիսի
Միլիարդատեր Ջորջ Սորոսի որդու եւ ընկերուհու՝ Հումա Աբեդինի՝ որպես զույգ հանրային դեբյուտը կկայանա Met Gala-ի շրջանակում16:21, 2 մայիսի
Airbnb-ը թույլ կտա ժամանակ անցկացնել թռչող տնակում կամ հանգստանալ Փրինսի Purple Rain առանձնատանը15:10, 2 մայիսի
Քիմ Քարդաշյանը պատրաստվում է նոր ֆոտոշարքի14:38, 2 մայիսի
Քրիս Ջեններն իր կերպարանքով ամանորյա զարդ է ներկայացրել, որն արժե 82 դոլար13:53, 2 մայիսի
Լիզա Մորյակը՝ Սարիկ Անդրեասյանի հետ ամուսնության մասին. «Սեքսը ամուր հարաբերությունների հիմքն է»13:20, 2 մայիսի
Քենդալ Ջենները կիսվել է գեղեցկության իր գաղտնիքներով12:56, 2 մայիսի
«The View»-ն քննարկում է այն լուրերը, ըստ որոնց ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը դատավարության ժամանակ «գազեր է բաց թողնում»