Սիրահարված կինն ուշադրություն չի դարձնում կենցաղային մանր խնդիրներին, երգեր է երգում համապատասխան (եւ ոչ այնքան) իրավիճակում, նրան չեն նյարդայնացնում նույնիսկ հոգեառ վերադասը, սրիկա հարեւանները, պատռված զուգագուլպաները եւ փչացած հեռուստացույցը:
Սիրահարված կինը շատ գեղեցկանում է. նա անընդհատ հայելուն է նայում: Նոր հագուստ, սանրվածք, հերթական կոշիկները, որոնք շատ նման են նախորդներին...
Երբ կինը սիրահարված է, նա աչքաթող է անում տնտեսությունը, բնորոշ նշաններն են. չափից ավելի աղի սնունդ, չկերակրված կատու, մեկ շաբաթ առաջ թրջած սպիտակեղենը հոտում է լոգարանում: Բայց նա երբեմն սկսում է անզուսպ լաց լինել: Տառապանքների հիմնական առիթն այն է, որ նա արժանի չէ իր ընտրյալին, չէ որ շուրջն այնքան գեղեցիկ, խելացի կանայք կան եւ այդ երջանկությունը վաղանցուկ է եւ կարճատեւ... եւ անպայման կավարտվի: Երբեմն սիրահարված կինը կորցնում է ախորժակը:
Սիրահարված կինը շատ խոցելի է իր ընտրյալի առումով. նրա հոգին բաց է եւ շատ հեշտ է այն կեղտոտելը: Երբ կինը սիրահարված է, ի վիճակի է ցանկացած սխրանքի` ֆիզիկական եւ հոգեւոր: Լավ պաշտոն, թեզ, 50 կգ նիհարել... ինչ ասես, միայն թե արժանի լինի սիրուն: Սերը նրանում հսկայական ուժեր է բացում եւ առողջ լավատեսության եւ էներգիայի անհատակ ծով:
Սիրելի տղամարդու գործերը նրա համար ոչ միշտ են առաջնահերթ. անվիճելիորեն ընդունելով նրա առաջնայնությունը` նա զգում է իր երկրորդական լինելը եւ պատրաստ է լվալ նրա ոտքերը եւ ջուրը խմել: Նա վայելում է իր մոլագարական նվիրվածությունը, լուծելով նրա խնդիրները: Սովորաբար նրա ընտրյալին մնում է միայն հաշտվել եւ ալարկոտ կերպով ընդունել իր վրա թափվող ընծաները:
Սիրահարված կնոջը նյարդայնացնում են ընկերները. նրանք բոլորը հիմարություններ են խոսում: Սիրահարված կինը միշտ հրաշալի առիթ կգտնի, որպեսզի ժամանակից շուտ դուրս գա աշխատանքից: Սիրահարված կնոջ վրա ուշադրություն են դարձնում բոլոր տղամարդիկ առանց բացառության: Սիրահարված կինը հեշտությամբ է դիմանում ատամի ցավին: Երբ կինը սիրահարված է, նա թքած ունի առաջադեմ ֆեմինիստուհիների կարծիքների եւ տղամարդու եւ կնոջ համատեղելիության վրա:
Սիրահարված կնոջը նախանձում են բոլոր կանայք: Եվ հիշեք, որ սերը հիվանդություն է, որը բուժվում է անկողնային ռեժիմով: Եթե այն մինչեւ վերջ չբուժեք, կարող է անցնել խրոնիկական ձեւի:
Աղբյուրը` otvetnavse.com
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:05, 5 մայիսի
Երեւանյան շաուրման. տեղական սիրված եւ քիչ հայտնի վայրերը19:26, 5 մայիսի
«Լադանիվա»-ն՝ «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը19:13, 5 մայիսի
Ինչպես շունը ձեռք բերեց իր տիրոջը, կամ «Արթուր, դու թագավոր ես» ժապավենը18:33, 5 մայիսի
Տարօրինակ կանոններ, որոնց պետք է հետեւեն Met Gala-ի մասնակիցները16:18, 5 մայիսի
Լորեն Սանչեսին Met Gala-ի համար հանդերձանք ընտրելիս կօգնի հենց ինքը՝ Աննա Վինտուրը14:02, 5 մայիսի
Ջենիֆեր Լոպեսն իրեն «չհասկացված» է զգում՝ ինստագրամհան ատելության պատճառով12:15, 5 մայիսի
Շերոն Սթոունի որդին գնում է մոր՝ դերասանական հետքերով11:39, 5 մայիսի
«ԴԴՏ» կուլտային խմբի մեծ համերգը՝ Երեւանում10:30, 5 մայիսի
Մադոննան կրքոտ համբուրել է պարուհուն՝ Բրազիլիայում իր Celebration շրջագայության փորձի ժամանակ09:00, 5 մայիսի
ՄԱՅԻՍԻ 5-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:20, 4 մայիսի
Գուրգեն Դաբաղյանի 3-ամյա դուստրը եւս միացել է TikTok-ում ամենատարածված հնդկական թրենդին (VIDEO)19:30, 4 մայիսի
Հարաբերությունների խորհրդատուն բացահայտել է երկու բան, որոնք կանայք երբեք չպետք է անեն