Չորս փաստ այն մասին, թե սոցիալական ցանցերն ինչպես են ազդում իրենց օգտատերերի պահվածքի վրա, որ հայտնաբերվել են սոցիոլոգների եւ հոգեբանների կողմից:
1. Դուք չեք կարող չստուգել ձեր էջը
Իսկ եթե հաղորդագրությո՞ւն է եկել: Հետաքրքիր գրառում կա պատին, որն անհրաժեշտ է արագ կարդալ եւ լա՞յք դնել: Ընկերոջ նոր լուսանկա՞ր կա: Իրականում դուք այդպես չեք մտածում: Դուք ուղղակի ստուգում եք էջը, որովհետեւ չեք կարող չստուգել այն: Հետազոտողների կողմից հարցվածների 80 տոկոսը խոստովանել է, որ չի կարող չստուգել էջը գոնե օրական մեկ անգամ: Իսկ հարցվածների մեկ երրորդը դրանով զբաղվում է հիվանդագին կանոնավորությամբ եւ սարսափում է այն մտքից, թե ինչ-որ բան կպատահի իր հաշվին (մեզ թվում է, թե անհամեմատ ավելի շատ բան կպատահի): Սոցցանցերից հոգեբանական կախվածությունը ոչ պակաս ամուր է, քան ծխողինը` ծխախոտից: Այն նույնիսկ անվանում է ստացել ամերիկացի հոգեբանների կողմից «Facebook Addiction Disorder» (մոտավորապես` «ֆեյսբուքակախվածության խանգարում»):
2. Սոցցանցերը ձեզ ստիպում են խանդել
Նույնիսկ երբ առիթ չկա: Հարցումների արդյունքներով, մարդկանց մեծամասնությունը չի զլանում սոցցանցերում հետեւել իրենց զուգընկերներին: Առավել եւս, որ դա անելն այնքան հեշտ է եւ հարմար: Մի քանի սեղմում, եւ սոցցանցն ինքը ձեզ կներկայացնի ձեր բոլոր պոտենցիալ մրցակիցներին/մրցակցուհիներին. բոլորին, ում լայք է տրվել, բոլոր ընկերներին եւ հնարավոր ընկերներին: Կարելի է շատ գրավիչ հետաքննություն անցկացնել: Կանգնեք: Իսկ դուք վստա՞հ եք, որ չեք փնտրում այն, ինչ չկա: Հարցվածների 35 տոկոսը խոստովանել է, որ սոցցանցերի առաջացրած խանդն ի վերջո անհիմն է եղել: Իսկ ահա եւս մեկ տխուր լուր. Ֆեյսբուքն ԱՄՆ-ում 5 ամուսնալուծությունից 1-ի պատճառ է դարձել, իսկ Մեծ Բրիտանիայում` 3-ից 1-ի: Համաձայնեք, վախեցնող թվեր են:
3. Սոցցանցերը մեզ օգնում են աշխատանքում
Մինչ գործատերերի մեծամասնությունն արգելափակում է աշխատանքային համակարգիչների մուտքը սոցցանցեր, որպեսզի աշխատակիցները չշեղվեն աշխատանքից, հոգեբանները խորհուրդ են տալիս չանել դա: Այն մարդիկ, որոնք աշխատավայրում Ֆեյսբուք կամ Թվիթեր են օգտագործում, 9 տոկոսով ավելի արտադրողական են, քան մյուսները: Սոցցանցում կարճատեւ ընդմիջումները ուղեղին շեղվելու եւ հանգստանալու հնարավորություն են տալիս: Բայց միայն` կարճ ընդմիջումները:
4. Սոցցանցերը կարող են մեզ դժբախտ դարձնել
Մարդկանց մեծամասնությունը սոցցանցերն օգտագործում է` պատմելու իր կյանքի դրական կողմերի մասին: Օրինակ, արձակուրդային լուսանկար դնել, գլուխ գովել ինչ-որ իրի գնումով, կատվի վերաբերյալ ծիծաղաշարժ տեսանյութ տեղադրել: Բայց եթե ձեր գործերը վատ են, սոցցանցերը վայրկենապես բարեկամից թշնամու են վերածվում: Նախանձը, տխրությունը, խնդիրներից բողոքելու անհնարինությունը` հանդիմանվելու վախից. այդ բոլոր զգացմունքներն ընդամենը խորացնում են ճնշվածության տրամադրությունը եւ կարող են դեպրեսիայի հանգեցնել: Հետազոտությունները ցույց են տվել, որ սոցցանցերով չափազանց տարվելը երկարաժամկետ հեռանկարում ձեզ վերածում է նախանձի եւ նվնվանի, նույնիսկ եթե այդ որակները բնորոշ չեն ձեր էությանը:
Աղբյուրը` otvetnavse.com
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:02, 2 մայիսի
Ֆիլմերում սեքսը կտրուկ նվազել է, բայց դարձել է ավելի բացահայտ22:18, 2 մայիսի
Armflix Էքսկլյուզիվ ֆիլմեր և սերիալներ՝ առանց սահմանափակումների, առանց գովազդի և ֆանտաստիկ որակի21:34, 2 մայիսի
1968 թվականի Grand Seiko ժամացույցն աճուրդում վաճառվել է ավելի քան 90,000 դոլարով20:18, 2 մայիսի
Միայնակ ամերիկացին, որը հուսահատ սեր է փնտրում, շաբաթական 400 դոլար արժողությամբ գովազդային վահանակ է տեղադրել19:43, 2 մայիսի
Կադրեր՝ «Լադանիվա»-ի եվրատեսիլյան երկրորդ փորձից (ֆոտո/վիդեո)19:21, 2 մայիսի
Միլիարդատեր Ջորջ Սորոսի որդու եւ ընկերուհու՝ Հումա Աբեդինի՝ որպես զույգ հանրային դեբյուտը կկայանա Met Gala-ի շրջանակում16:21, 2 մայիսի
Airbnb-ը թույլ կտա ժամանակ անցկացնել թռչող տնակում կամ հանգստանալ Փրինսի Purple Rain առանձնատանը15:10, 2 մայիսի
Քիմ Քարդաշյանը պատրաստվում է նոր ֆոտոշարքի14:38, 2 մայիսի
Քրիս Ջեններն իր կերպարանքով ամանորյա զարդ է ներկայացրել, որն արժե 82 դոլար13:53, 2 մայիսի
Լիզա Մորյակը՝ Սարիկ Անդրեասյանի հետ ամուսնության մասին. «Սեքսը ամուր հարաբերությունների հիմքն է»13:20, 2 մայիսի
Քենդալ Ջենները կիսվել է գեղեցկության իր գաղտնիքներով12:56, 2 մայիսի
«The View»-ն քննարկում է այն լուրերը, ըստ որոնց ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը դատավարության ժամանակ «գազեր է բաց թողնում»