Երեւանի պետական կամերային թատրոնում այսօր՝ մայիսի 25-ին, կայացավ «Ճերմակ արագիլներ» ներկայացման պրեմիերան։ Պիեսի հեղինակ եւ բեմադրող Արա Երնջակյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց նոր աշխատանքի մասին։
«Պիեսը պատմում է 2016 թվականի ապրիլի սկզբին կատարված Արցախյան իրադարձությունների մասին եւ նվիրված է քառօրյա պատերազմում նահատակված մեր բոլոր հերոսների անմահ հիշատակին: Մեկ ամսվա մեջ գրվեց եւ բեմադրվեց ներկայացումը։ Սա հոգու ճիչ է, իսկ հերոսը հայ երիտասարդն է։ Կարծում եմ՝ պետք է խոսել այդ դեպքերի մասին, որ մենք ունենք երիտասարդ զոհեր։ Ներկայացմանը ինչ կլսեք, կտեսնեք դա մեր տեսակետն է։ Իհարկե, կարող եք համաձայնել կամ ոչ։ Պիեսի գլխավոր հորդորն է՝ բոլոր մեղավորները պետք է պատժվեն»,- ասաց Արա Երնջակյանը։
Ներկայացման մեջ ներգրավված են Ռաֆայել Երանոսյանը, Սենիկ Բարսեղյանը, Վահե Զիրոյանը, Մխիթար Ավետիսյանը։ Ինչպես նշեց պարոն Երնջակյանը՝ «Ճերմակ արագիլներ»-ի ամբողջ հասույթը տրամադրվելու է զոհված զինծառայողերի ծնողներին։
«Այս ներկայացման ծնունդին մասնակցել է թատրոնի ամբողջ անձնակազմը։ Թատրոնում մենք միշտ միասնական ենք։ Մենք աշխատում ենք այս կարգախոսով՝ «Մեկը բոլորի համար, բոլորը՝ մեկի»։ Եվ այս ներկայացումն էլ բացառություն չէ։ Սա պարզապես մեր սրտից բխած մի բան է, որով ցանկանում ենք արտահայտել մեր մեջ կուտակվածը։ Ներկայացման միջոցով արտահայտում ենք մեր հասկացածը, մեր զգացածը, մեր բողոքն ու դժգոհությունը այդ օրերի վերաբերյալ»,- նշեց Ռաֆայելը։
Իսկ Մխիթարը ավելացրեց. «Այս ներկայացումը խոնարհում է։ Մենք խոնարհվում ենք զինվորների առաջ, որոնք իրենց կյանքի գնով պաշտպանում են մեր հողերը։ Մենք միշտ պետք է հիշենք այն հերոս տղաներին, որոնք զոհվել են այդ օրերին»։
12 օրվա ընթացքում գրված եւ մեկ ամսվա ընթացքում բեմադրված ներկայացումը 1.5 ժամ է տեւում։ Պիեսի հեղինակի խոսքով, եթե այն հաջողություն ունենա, ապա կցուցադրվի նաեւ զորամասերում։
Մելինե Տոնոյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:20, 4 մայիսի
Գուրգեն Դաբաղյանի 3-ամյա դուստրը եւս միացել է TikTok-ում ամենատարածված հնդկական թրենդին (VIDEO)19:30, 4 մայիսի
Հարաբերությունների խորհրդատուն բացահայտել է երկու բան, որոնք կանայք երբեք չպետք է անեն17:23, 4 մայիսի
Հյու Ջեքմանը եւ Ջոդի Քոմերը կնկարահանվեն «Ռոբին Հուդի մահը» ֆիլմի գլխավոր դերերում15:06, 4 մայիսի
Դերասանուհի Թիֆանի Հադիշը ցանկանում էր սեքսով զբաղվել Հենրի Քավիլի հետ, սակայն նրա հետ հանդիպելուց հետո մտափոխվել է13:29, 4 մայիսի
Քեւին Սփեյսի. նոր վավերագրական ֆիլմում 10 տղամարդ «անհոգի հրեշին» մեղադրում են սեռական ոտնձգության մեջ12:30, 4 մայիսի
Քլոե Քարդաշյանն ակնարկել է, որ բաց է կնոջ հետ հարաբերությունների համար12:08, 4 մայիսի
«Էթնո ջազ» խորագրով համերգը`նվիրված Սերգեյ Փարաջանովի 100-ամյա հոբելյանին (ֆոտո)11:13, 4 մայիսի
Սերենա Ուիլյամսը ծննդաբերությունից 9 ամիս անց անհավանական տեսք ունի սպիտակ լողազգեստով10:17, 4 մայիսի
Հղիության մասին լուրերի ֆոնին Քայլի Ջենները ցուցադրել է իր հարթ որովայնը09:00, 4 մայիսի
ՄԱՅԻՍԻ 4-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:19, 3 մայիսի
Ֆորմուլա 1-ի լեգենդ Միխայել Շումախերի ութ շքեղ ժամացույցներ աճուրդի են հանվել22:08, 3 մայիսի
Հոլլի Բերին տարված է իր դաշտանադադարով և հրապարակայնորեն խոսում է այդ մասին