Այսօր հայտնի դարձավ, որ Քլոե Քարդաշյանը դիմել է ապահարզանի համար: Քլոեն արդեն մեկ անգամ Լամար Օդոմից բաժանվելու դիմում ներկայացրել էր, սակայն երբ ամուսինները պետք է ապահարզանի հարցերով զբաղվեին, Լամարը մարմնավաճառների ու թմրադեղերի հետ «կրքոտ» երեկույթից հետո կոմայի մեջ էր ընկել:
Հիմա Լամարը ուշքի է եկել, նորից սկսել է խմել, չնայած բժիշկները արգելում են: Եվ ըստ երեւույթին հենց դա էլ վերջնականապես սպանել է Քլոեի հույսը՝ վերականգնել Լամարի հետ հարաբերությունները:
Քլոեն ապահարզանի համար իր դիմումը պաշտոնապես պատճառաբանել է «անհաշտելի տարաձայնություններով»: Երկու կողմերն էլ դեռ պայմանավորվում են, ու ըստ Քալիֆորնիայի օրենքների՝ ապահարզանը կարող է ձեւակերպվել դիմումը ներկայացնելուց միայն վեց ամիս հետո :
Մոտ կանգնած աղբյուրները TMZ–ին հայտնել են, որ ապահարզանի պատճառը ոչ թե անհաշտելի տարաձայնություններն են եղել, ինչպես Քլոեն էր նշել իր դիմումում, այլ այն, որ Քլոեն ուզում է երեխաներ ունենալ:
«Քլոեն ուզում է մեկընդմիշտ վերջ տալ Լամարի հետ ամուսնությանը: Ժամանակը գնում է, իսկ նա երեխաներ է ուզում ունենալ: Նրան պետք է ինքնավստահ տղամարդ, որի հետ կկարողանա ընտանիք ստեղծել: Եվ նա ամուսնալուծությունից հետո մտադիր է փնտրել նման տղամարդու»,- պարզաբանել է մոտ կանգնած աղբյուրը:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:05, 1 մայիսի
Ինստասամկան պատմել է ֆիլերներից հետո առաջացած առողջական խնդիրների մասին22:31, 1 մայիսի
Երկար սեւ զգեստ, առատ աքսեսուարներ. «Միսս Աշխարհ Արմենիա 2021» Միրնա Բզդիգյանի նոր ֆոտոշարքը21:15, 1 մայիսի
Նրբակազմ Մալենան՝ նոր՝ «գունատ վարդագույն» կերպարում20:40, 1 մայիսի
Արհեստական ինտելեկտի նոր սահմանները. «Մահվան հաշվիչը» սարսափելի ճշգրտությամբ կանխատեսում է, թե որքան ժամանակ է ձեզ մնացել ապրելու19:19, 1 մայիսի
Wine Story. Գինու միտումներ 2024. ի՞նչ են խմելու գինու սիրահարները17:05, 1 մայիսի
«Հատուկ դասարան»-ից հայտնի Արաքսյա Խաչատրյանը սպասում է առաջնեկին16:12, 1 մայիսի
Franck Muller-ը եւ S.T. Dupont-ը ներկայացրել են Master Lighter կրակայրիչը15:27, 1 մայիսի
Իրինա Շեյքը մերկացել է Marc Jacobs-ի գովազդային արշավի համար14:05, 1 մայիսի
Դերասանուհի Ջուլիա Եղշատյանն ու ամուսինը սպասում են իրենց առաջնեկին13:16, 1 մայիսի
Թոմ Քրուզը «շոյված է» այն մտքից, որ Իրինա Շեյքը հետաքրքրված է իրենով, բայց այս «առաքելությունն անհնարին է»12:22, 1 մայիսի
«Հնդկական հարսանեկան դիմահարդարում»՝ նոր թրենդ Tiktok-ում եւ Instagram-ում. Գոհար Ավեստյանը ներկայացրել է իր տարբերակը11:57, 1 մայիսի
Դիտա ֆոն Թիզը ապացուցում է, որ ժամանակն իր հանդեպ անզոր է