Վաղը` հունիսի 1-ին, բոլոր երեխաները լինելու են ուշադրության կենտրոնում: Երեխաների ամենամյա տոնը, կարելի է ասել, մեկնարկել էր դեռեւս մայիսի 29-ից` NEWS.am-ի բարեգործական ակցիայի շրջանակներում, որին մասնակցեցին նաեւ հեռուստասերիալներից հայտնի դերասաններ Ժաննա Բուտուլյանն ու Հայկո Չոմոյանը:
Սիրված դերասանները մեզ հետ կիսվեցին իրենց մանկության հուշերով եւ բարեմաղթանքներով.
«Մարդը ձեւավերվում է մանկության տարիներին, այնպես որ` երեխաներին պետք է միշտ պաշտպանենք բոլոր հնարավոր վտանգներից, որպեսզի նրանք մեծանան առողջ հոգեբանությամբ եւ երջանիկ լինեն»,-նշեց Ժաննան, որը հունիսի 1-ին հաճախ գնում էր Հաղթանակի զբոսայգի եւ միշտ աշխույժ օր էր անցկացնում.
«Այդ օրը Երեւանի փողոցները մարդաշատ էին լինում: Նույնիսկ մարզերից մարդիկ երեխաների հետ գալիս էին Երեւան»:

Ժաննան աշխարհի բոլոր երեխաներին մաղթեց անհոգ մանկություն եւ ուրախ կյանք:
Դերասանուհու մաղթանքին միացավ նաեւ «Երանի» հեռուստասերիալում Սաշին մարմնավորող Հայկո Չոմոյանը.
«Մեր ժամանակ չկար Հյուսիսային պողոտան, սակայն մենք ավելի հետաքրքիր ժամանց էինք անցկացնում, օրինակ` Հաղթանակի զբոսայգում եւ Մանկական երկաթուղիում»,-հիշում է դերասանը:
Հայկոն բոլոր փոքրիկներին մաղթեց սեր, երջանկություն եւ հորդորեց, որ լավ սովորեն եւ լսեն ծնողներին:
Հիշեցնենք, որ մայիսի 29-ին` Հյուսիսային պողոտայում կայացավ NEWS.am-ի ամենամյա բարեգործական ակցիան, որի շրջանակներում հայտնի մարդիկ Հյուսիսային պողոտայում վաճառեցին պաղպաղակ եւ ձողիկներ: Ստացված հասույթն այս տարի ամբողջությամբ կհատկացվի ապրիլին Արցախում զոհված զինծառայողների սոցիալապես անապահով ընտանիքներին, որոնցում կան երեխաներ:
Ընդհանուր առմամբ, հանգանակվել է 2մլն 450 հազար դրամ:
Սյունե Առաքելյան
Լուսանկարները` Արսեն Սարգսյանի
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
14:19, 19 հոկտեմբերի
Գաղտնի ամուսնություն, բռնության մեղադրանքներ, 100 մլն դոլարանոց սեքս-տեսանյութ և 10 մլն դոլարանոց հարսանիք. սկանդալային բացահայտումներ Քիմ Քարդաշյանի մասին նոր գրքից13:18, 19 հոկտեմբերի
Քիմ Քարդաշյանը վերստեղծել է Էլիզաբեթ Թեյլորի կերպարը. Balenciaga-ի վինտաժային զգեստ և տասնյակ կարատանոց ադամանդներ13:02, 19 հոկտեմբերի
HayDalek-ը հայտնել է բլոգերությունը թողնելու որոշման մասին․ «Ինձ համար հոգեպես շատ բարդ է ամեն անգամ ստանալ այս ատելության ալիքները»12:45, 19 հոկտեմբերի
Բելլա Հադիդը ստվերել է բոլորին Victoria's Secret-ի շոուի ժամանակ. Երկու տպավորիչ կերպարներ և հսկա թևեր12:20, 19 հոկտեմբերի
Շքեղությունը հսկողության տակ է. Dior-ը մասնավոր անվտանգության աշխատակիցներ է տեղակայել՝ Փարիզում անկարգությունների ֆոնին11:58, 19 հոկտեմբերի
«Նրա կյանքի լավագույն սեքսը». Դակոտա Ջոնսոնի ընկերները բացահայտել են նրա և Machine Gun Kelly–ի սիրավեպի հյութեղ մանրամասները11:30, 19 հոկտեմբերի
Chanel-ը, Gucci-ն և Burberry-ն հարվածի տակ են. Ինչ են թաքցրել շքեղ ապրանքանիշերը հաճախորդներից10:55, 19 հոկտեմբերի
Բաց կուրծք և նվազագույն գործվածք. Բիանկա Սենսորին ներկայացել է բաց կարմիր զգեստով10:24, 19 հոկտեմբերի
Քայլի Ջենների 50 մլն դոլարանոց կրծկալը. Victoria's Secret-ում նրա դեբյուտը սկանդալ է առաջացրել09:00, 19 հոկտեմբերի
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19-ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:30, 18 հոկտեմբերի
Սիրուշոյի եւ Իվետա Մուկուչյանի նոր տեսահոլովակները, Իվետայի 40-ամյակն ու սիրելիի շնորհավորանքը, Անդրեի ու Արթուր Խաչենցի ջերմ հոլովակները՝ դուստրերի հետ․ Instagram16:38, 18 հոկտեմբերի
